ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահան Քերոբյանը պապիկ է դարձել ու գրառում կատարել իր տնային կալանքի մասին 06/17/2024 10:55 | Քաղաքական
Սպառվեց իմ քառամսյա տնային կալանքի ժամկետը։ Այս ընթացքում ամեն օր ստացել եմ իմ բազմանդամ ընտանիքի անվերապահ սերն ու աջակցությունը, ընկերներս և գործընկերներս, բարեկամներս, բազմաթիվ բարի մարդիկ տվել են այնպիսի հզոր սատարում, որի մասին կարելի էր միայն երազել։ Երբ կազմում էի այն մարդկանց ցանկը, ում պիտի շնորհակալություն հայտնեմ այս ընթացքում իրենց հոգատարության համար, ստացվեց ավելի քան 400 հոգի։ Որոշ ժամանակ կտևի մինչև դա անեմ, ուստի խնդրում եմ համբերատար լինել այնպես, ինչպես մինչ այս պահը եղել եք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։
«Ինչպես որոշ բարեկամներ հասցրեցին կանխատեսել մինչև իմ մեկուսանալը, ես դուրս եմ գալիս այս փորձությունից ավելի ուժեղ, ավելի տոկուն ու նոր գիտելիքներով հարստացած։ Կարդացի Աստվածաշնչի զգալի մասը, շուտով կավարտեմ։ Ընթերցեցի և վերընթերցեցի մի քանի այլ գեղարվեստական և մասնագիտական գրքեր։ Յուրացրեցի Սթենֆորդի Համալսարանի Էնդրյու Ընգի մեքենայական ուսուցման խորացված կուրսը, Միչիգանի համալսարանի Python-ի կուրսերը, կլանեցի արհեստական բանականության և հարակից ոլորտների հետ կապված հետաքրքիր հետազոտություններ և զբաղվեցի դրանց կիրառմամբ։ Կարող եմ վստահորեն ասել, որ ձեռք բերեցի նոր մասնագիտություն։ Խորասուզվեցի նաև հոգեբանության մեջ, կարդացի որոշ գրքեր այդ ոլորտից, ուժեղացրի իմ այդ թևը ևս, ինչը համարում էի իմ համեմատաբար թույլ կողմերից մեկը։ Ակամա, մանրամասն ուսումնասիրեցի նաև քրեական օրենսդրությունը և ընդհանրապես, իրավապահ համակարգի աշխատանքը։
Քրեական գործի նախաքննությունն արդեն մոտենում է ավարտին և իմ սկզբնական դիրքորոշումը դրա մտացածին լինելու և այլ նպատակներ հետապնդելու վերաբերյալ միայն ամրապնդվել է։ Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ հնարավոր կլինի ներկայացնել, թե ինչպես են «ձևավորվում» մեղադրանքներն ազնիվ ու անկաշառ մարդկանց նկատմամբ, այն մարդկանց, ում մղումն իրական պետական և ծառայողական շահն է, ու Հայաստանի համար նվիրված աշխատելը, այլ ոչ թե լայնատարած ախտահարված անտարբերությունը։ Առանձնակի ցավով ուզում եմ նշել Էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանի մասին, ում անձնվեր ու սրտացավ աշխատանքն արժանացավ նման «երախտագիտության» այն Կառավարության կողմից, որտեղ աշխատելու համար նա փութացել էր Հայաստան 44-օրյա պատերազմի թոհուբոհի ընթացքում։ Ես ուզում եմ իմ շնորհակությունն ու երախտիքը հայտնել Անիին, և հուսալ, որ մի օր Հայաստանը կսովորի ըստ արժանվույն գնահատել իր որդիներին և դստրերին, ովքեր, հայրենասիրությունից մղված, աշխարհի տարբեր ծայրերից միանում են՝ ուժեղացնելու իրենց երկիրը։
Ես, իհարկե կհասնեմ ինչպես իմ, այնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների արդարացմանը, ում իրավապահ համակարգը ճկել է ու պարտադրել «զղջման» հիմքով քրեական հետապնդման դադարեցման սցենարին։ Դեռևս նախորդ շաբաթ մենք բողոքներ ենք բերել դատախազության կայացրած այդ ապօրինի որոշումների դեմ։ Իմ առաջնորդության ընթացքում ես միշտ քաջալերել եմ աշխատել ազնիվ, հայրենանվեր և համարձակ, և նման աշխատանքը պետք է արժանանա միայն երախտիքի։
Այս պահին վերջինը, բայց, թերևս, ամենակարևորը, այն է, որ իմ սիրելի ավագ դուստր Նանեն ինձ պարգևեց իմ առաջին թոռնուհուն, ով նոր սիրո աղբյուր դարձավ ինձ համար »,- գրել է Քերոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան