ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը չափազանցնում է՝ ասելով, թե մենք կորոշենք, թե երբ դուրս կգանք ՀԱՊԿ-ից, երբ իրեն կասեն՝ ինքը դուրս կգա. Քաղաքագետ 06/14/2024 20:31 | Քաղաքական
Բելոռուսի հետ հարաբերությունները վաղուց էին փչացած, այլ հարց է, որ եթե պետությունների միջև հարաբերությունները փչացած են լինում, ապա պետությունների ղեկավարները փորձում են դրանք կարգավորել, ոչ թե հիստերիկ, ոչ ադեկվատ, էմոցիոնալ հայտարարություններով դրանք էլ ավելի սրել։ Դա դիվանագիտական լեզու չէ և դա քաղաքական լեզու չէ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը և ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյա այլևս Բելոռուս չի այցելի, քանի քանի դեռ Լուկաշենկոն է այդ երկրի ղեկավարը։
«Կան պրոբլեմներ եւ պետք է հասկանալ այդ պրոբլեմների պատճառները, փորձել դրանք կարգավորել, ոչ թե նեղացած օրիորդի կեցվածքով խռովել։ Միջազգային հարաբերություններում դա չի աշխատում»,- ասաց վերլուծաբանը։
Դիտարկմանը, որ, օրինակ, չնայած Թուրքիայի հետ դարավոր ու ավելի խոր թշնամական հարաբերություններին՝ փորձ է արվում հարաբերություններ հաստատել ու բանակցություններ վարել, Ադրբեջանի հետ ենք բանակցում, իսկ Բելառուսի հետ բանակցելու ցանկություն չունենք՝ Բաղդասարյանը պատասխանեց, որ Փաշինյանը դա անում է, քանի որ իր արտաքին քաղաքականության հիմնական գաղափարը արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը։ «Քանի որ Բելոռուսը ռուսական ծիրում է՝ դրա համար էլ այդ քաղաքական բևեռի հետ հարաբերությունները խզում է, իսկ Արևմուտքի հետ հարաբերությունները փորձում կարգավորել, սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գերադասում է Թուրքիայի հետ աշխատել, իսկ Բելառուսի հետ՝ ոչ»։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին, թե հաջորդ քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը, իսկ թե երբ՝ կորոշենք՝ Բաղդասարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փոքր ինչ չափազանցնում է, երբ ասում է, որ մենք կորոշենք, թե երբ դուրս կգանք ՀԱՊԿ-ից։
«Ավելի հավանական է, որ երբ իրեն կասեն, որ ինքը պետք է ՀԱՊԿ-ից դուրս գա, ինքը դուրս կգա։ Այնպես չէ, որ ինքն այդ որոշումը կայացնելու է միանձնյա և ինքնագլուխ, նման աշխարհաքաղաքական հարցերում՝ նա ակնհայտորեն առաջնորդվում է դրսի հրահանգներով և հենց դրսի վրա աշխատելով էլ հայտարարություններ է անում, հաճախ անհավասարակշիռ և էմոցիոնալ»։
Հարցին, թե արդյո՞ք հաշվարկված են այն բոլոր խնդիրները, որոնք կարող ենք ունենալ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում՝ Բաղդասարյանն ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանը նման հաշվարկներ անելու ընդունակ լիներ, ապա Հայաստանն ու Արցախն այսօրվա իրավիճակում չէին լինի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ