ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը (որ մեղքիս համար). Խուդոյան 06/14/2024 15:49 | Մեկնաբանություն
Ուժային կառույցներում աշխատած ընկերներս գուցե շտկումներ կանեն։ Երեկվանից մտածում եմ. եթե ես լինեի ոստիկանապետ, ունենայի խնդիր փակ պահել մի փողոց, ունենայի մտավախություն, որ մարդաշատ ցույցի մասնակիցները կարող են ագրեսիվ լինել, ի՞նչ կանեի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննես Խուդոյանը։
«Կշարեի 4-5 շարքով վահաններով ու սաղավարտներով ոստիկաններ, որպեսզի առարկաներ նետելու պարագայում կարողանան պաշտպանվել («կրիա» դասավորվածության անցնելու պատրաստվածություն ունեն մեր ոստիկանները)։ Ոստիկանների ու ցուցարարների միջև կանցկացնեի փշալար ամբողջ փողոցի լայնքով` կես մետր թողնելով անհրաժեշտ շարժի համար։ Փշալարի առկայությունը կարող էր միայն քաղաքական շահարկումների պատճառ դառնալ, բայց հո իմ խնդիրը չի քաղաքական հարցեր լուծելը, ես անվտանգությունն եմ ապահովում։
Վահաններով շարքի մեջ կկանգնեցնեի արցունքաբեր գազ օգտագործող 4-5 ոստիկան, ովքեր կարող էին սաստել ամենաագրեսիվ, փշալարն ու վահանները անցնել փորձող ցուցարարներին։
Շարքի թիկունքում կտեղակայեի մեկ կամ երկու ջրցան մեքենա, որը կօգտագործեի ինչպես խմբային հարձակման, այնպես էլ հրկիզումների դեպքում։
Այս հատուկ միջոցները կծառայեին անհրաժեշտության դեպքում հնարավոր նվազ վնաս պատճառելուն։
Տեղում ծառայության ղեկավարումը ու ցուցարարների հետ հաղորդակցությունը կհանձնարարեի այն ոստիկաններին, ովքեր առավել հավասարակշռված են, նաև հարգանք են վայելում ցուցարարների մոտ, օրինակ Լևոն Ղազարյանին։
Հաշվի առնելով հավաքի մարդաշատ լինելը, հույսս չէի գնի ձեռքի մեգաֆոնի վրա, ավելի հզոր բարձրախոս կբերեի, որպեսզի օրինական պահանջ ներկայացնելիս այն լսելի լինի հավաքի մասնակիցներին։
Թվարկված միջոցների թիկունքում, անվտանգ հեռավորության վրա կպահեի ոստիկանական ուժեր, ինչքան կարող եմ, այդ թվում հատուկ ստորաբաժանումներ, ավելի լուրջ հատուկ միջոցներ, որպեսզի եթե հնարավոր բախումները վերաճեն բռնի հանցագործությունների, ամբողջ ներուժով ներգրավվեն։
Իսկ ի՞նչ կանեի ես, եթե լինեի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը (որ մեղքիս համար).
Մի շարք վահաններով պատ կկազմեի, դրանց առաջ կբերեի ինչ որ անհասկանալի սնկանման ոստիկանների, նրանց անմիջապես թիկունքում կունենայի անպաշտպան ոստիկանների հոծ բազմություն, դրանց թիմունքում հիշատակածս «կրիան», էս ամեն ինչի մեջ շարքերի խախտումով կվազվզեին անհավասարակշիռ կարմիր բերետավորները, կքաշքշեին ցուցարարներին, շշեր կնետեին, կծեծեին մարդկանց։
Այդ ընթացքում լարվածությունը կփորձեին զսպել իրենց հերթին լարված այն ոստիկանները, ումից ցուցարարները ամենաշատն են զզվում, օրինակ` հավաքի մասնակիցների պատկերացումով` Ադրբեջանին հող հանձնելը հեշտացնող Կարեն Հակոբյանը, կամ նրբանկատագույն մի անձնավորություն` Հայկազ Ջոմարդյանը, կամ հենց ես ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանս, որ վերջին 10 օրը անընդհատ կռվի մեջ եմ մտնում ու չեմ կարողանում լեզու գտնել ցուցարարների հետ։
Վերջում էլ կտեսնեի, որ էլ իրադրության տերը չեմ, կհրամայեի ամենավտանգավոր հատուկ միջոցներից կիրառել ամենավտանգավոր եղանակով` առանց նայելու նռնակներ նետել մարդկանց ոտքերի տակ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ