ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գորիս- Կապան ճանապարհի այլընտրանքային՝ դեպի Բարձրավան, Շուռնուխն, Որոտան տանող կյանքի ճանապարհի մի մասը փլուզվել է 06/14/2024 19:39 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի մարզի Բարձրավան ու Շուռնուխ տանող կյանքի ճանապարհը սելավից ու գրունտային ջրերից կրկին փլուզվել է։ Խոտ – Որոտան ճանապարհի 7.5 կմ-ի հատվածն է, որը, բնակիչների նկարագրելով, հաճախ է վնասվում։ Այս տարի հեղեղումներն էլ ավելի մեծ վնաս են հասցրե։
«Այս ճանապարհը ամենակարճ ճանապարհն է, որով երեք համայնքի կարող ենք սնուցել, վերակենդանացնել։ Այստեղ 3 գյուղ ունենք, որտեղ բանկվում են, 2 գյուղ էլ լքված ունենք»,- «Փաստինֆո»-ին ասաց Գորիսի համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ, գլխավոր ճարտարապետ Գարեգին Փարսյանը։ Նշենք, որ մյուս ճանապարհը սկիզբ է առնում Տաթևից, որը բավական երկար է։
Գ.Փարսյանի փոխանցմամբ՝ ջրի պատճառով այդ ճանապարհն անընդհատ քանդվում է։
«Ես ճանապարհաշինարար չեմ, բայց չեմ կարծում, որ լուծման ձև չկա»,- ասել է պաշտոնյան՝ ավելացնելով, որ կարող են ճանապարհի դիրքը փոխել կամ կամուրջ դնել։ Ըստ նրա՝ գուցե այդպես մի քիչ թանկանա, բայց հաստատ ավելի թանկ է, երբ մի 8 անգամ փլվում է ճանապարհը, խոնավանում։
Գորիսի գլխավոր ճարտարապետի փոխանցմամբ՝ գրունտային ջրերը պատճառ չեն շինարարությունը դադարեցնելու համար, քանի որ կարելի է այլ բան մտածել. «մարդիկ անապատներում, ճահիճներում են ճանապարհներ սարքում։
Դիտարկվող՝ անմիխիթար ճանապարհը կյանքի ճանապարհ է դարձել Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը Ադրբեջանին հանձնելու հետևանքով։
Ինչ վերաբերում է ճանապարհը քանդող գրունտային ջրերին, ապա Փարսյանն ասաց, որ դրանք միշտ եղել են։ «Ցածր կետ է, սարերի ջրերը մի քանի տեղից թափվում են ու փափկում է, ես որքան ինձ հիշում եմ, Որոտանում այդ խնդիրը եղել է։ Ուղղակի չեմ կարծում, որ Որոտանը ջուր չպետք է ունենա», - ասաց Փարսյանը՝ ավելացնելով, որ այս պահին ջրամբարը նորոգում են, ջուրը կտրել են։
Նա այն կարծիքին չէ, որ ջրի արտահոսք չպետք է լինի, քանի որ այդ հատվածում սարերի թեքություն կա, չի մշակվում, եւ եթե ջուրն ընդհանրապես կտրենա, ապա այդ հատվածն անապատացման կգնա , բնապահպանական խնդիր կլինի։
Փարսյանի փոխանցմամբ՝ իրենց ասել են, որ Ճանապարհի այդ հատվածում խնդիր է առաջանում նաև Տաթևի ՀԷԿ-ի ՕԿՋ–ի (օրական կարգավորվող ջրավազան) պատճառով։ Խոստացել են այն նորոգել, որից հետո միայն կշարունակեն ճանապարհի շինարարական աշխատանքները։Ճարտարապետն ասաց, որ ամեն դեպքում ինքը համաձայն չէ, որ հանուն ՀԷԿ-ի աշխատանքի պետք է բնապահպանական հարց առաջացնել։ Ու անգամ գրավոր նամակ են գրել ընկերությանը՝ զգուշացնելով խնդիրների մասին։
Ներկայումս, սահմանամերձ գյուղերի բնակիչներին խնդրում են, որ շարունակեն բնակվել իրենց գյուղերում, բայց ջրի խնդրի չկարգավորումը մեծ աղետի պատճառ կդառնա։
Բացի այդ՝ 50-ից 60 հեկտար անտառային հատված անապատացման վտանգի առաջ կկանգնի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ