ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քանի որ մեր տեղեկություններն ավելի գաղտնի են, քան նրանցը՝ մենք դեռ մեծ քայլերով առաջ չենք գնում. Հայաստանում տվյալները կպահվեն ամպային տիրույթում 06/14/2024 12:02 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարությունը հաստատեց «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման կարգը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ասաց, որ նախագիծ ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պետական մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն պետք է կիրառվեն ամպային լուծումներ։
«Սա կապահովի պահուսավորման և պահպանման վստահելի մեխանիմզներ՝ տվյալների կորստից պաշտպանվելու համար։ Ամպային լուծումների կիրառությունը նպաստելու է նաև ՀՀ պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեխնոլոգիական ենթակառուցվածքների արդիականացման և անվտանգության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը»։
Նա հայտնեց, որ սկզբնական փուլում նախատեսվում է, որ ամպային տիրույթում են տեղադրվելու այն տվյալները, որոնք չեն հանդիսանա պետական գաղտնիք և հանրային տեղեկությունների դասակարգման արդյունքներով կհամարվեն ցածր ռիսկայնության։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը որդեգրում է «Ամպայինն առաջինը» քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք մեր պետական տվյալները պիտի պահենք վիրտուալ տիրույթում։ «Եթե չունենք հիմնավորում, թե ինչու մենք այդ տվյալը չպետք է պահենք վիրտուալ տիրույթում, մենք այդ տվյալը չենք պահելու ֆիզիկական տարածքում։ Սա կարևոր է նրանով, որ ֆիզիկական տարածքում պահելը մեծ ծախսերի հետ է կապված։ Այսինքն, եթե մենք նախկինում մեր տվյալները թղթապանակներով էինք պահում՝ պահեստներում, հետագայում, երբ համակարգչային տվյալները մեզ հասանելի դարձան՝ սկսեցին համակարգիչներում պահվել։ Հետո համակարգիչների կրիչների թիվը սկսեց մեծանալ, դա կապված է մեծ ծախսերի հետ։
Հիմա սա աշխարհում ընդունված ծառայություն է և առաջարկվում են տիրույթներ, որտեղ այդ տվյալները կարող են պահվել։
Այստեղ կան նաև կիբերռիսկեր, բայց աշխարհը դրանք հասցեագրում է, ինչպես նաև կան տվյալներ, որոնք համարվում են ոչ զգայուն կամ պակաս զգայուն։ Մեր հաշվարկն այն է, որ այդ տվյալները ամպային տիրույթում պահելով ավելի քիչ միջոցներ կծախսենք, միաժամանակ այդ տեղեկությունների վնասվելու, ոչնչանալու հավանականությունը կնվազեցնենք, այդ տվյալների օգտագործելիությունը կմեծացնենք»։
Նա ընդգծեց, որ նոր պրակտիկան ներդնելու ճանապարհին մենք փուլային տարբերակով ենք գնում, «որպեսզի չստացվի այնպես, որ մենք ամեն բան լցնենք այդ տիրույթում, հետո մատներս սխալ կնոպկայի կպնի, ու պարզվի, որ ամբողջը կորսվել է»։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հարցրեց, թե. «բա որ մի օր լույսերը գնաց՝ ինչպես են տվյալներից օգտվելու։ Կարող է՝ 18 տարի ամեն ինչ նորմալ լինի՝ ու 19-րդ տարում մի բան լինի՝ ասենք ինտերնետի կաբելը կտրվի կամ համակարգը խափանվի, ու որևէ քաղաքացու մի ծննդական է պետք լինի, որը էլ թղթային տարբերակով չկա»։
Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցը լուծելու համար մարդիկ տարիներով աշխատել են։ «Տեխնոլոգիա է՝ առաջ է գնում, ու դա արդեն սովորական բան է աշխարհում։ Երկրներ կան, որ արդեն նաև գաղտնի տեղեկություններն են այդտեղ պահում։ Բայց քանի որ մեր տեղեկություններն ավելի գաղտնի են քան նրանցը՝ դրա համար մենք դեռ մեծ քայլերով առաջ չենք գնում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից