ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ժողովրդավարության բաստիոնում» սեփական ժողովրդի հանդեպ վայրագ ուժ կիրառող ռեժիմը ևս մեկ անգամհաստատեց, որ կորցրել է իր լեգիտիմությունը, իսկ իր միակհենարանը ոստիկանական ուժերն են. «Հայրենիքի վահան» 06/13/2024 15:43 | ԼՐԱՀՈՍ
«Հայրենիքի Վահան» պահեստազորի սպաների միությունը է հանդես է եկել հայտարարությամբ.
«Ս.թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, «Մարշալ Բաղրամյան» մետրոյի կայարանի հարակից այգում ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների կիրառման արդյունքում 100-ից ավելի խաղաղ ցուցարարներ և իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը տեղի է ունեցել առանց նախազգուշացման, իսկ լուսաձայնային նռնակները նետվել են ցուցարարների այն հատվածում, որտեղ եղել են մանկահասակ երեխաներ և կանայք, առաջին վիրավորներին օգնություն ցուցաբերող քաղաքացիներ։ Նետված լուսաձայնային նռնակներից մեկի հետևանքով քաղաքացիներից մեկի դաստակն ամպուտացվել է։
Ոստիկանության նման բիրտ և ոչ իրավաչափ քայլերի առաջին պատասխանատուն քաղաքական և հոգեբանական հիստերիայի մեջ գտնվող Հայաստանի օրվա իշխանություններն են, վարչապետ կոչեցյալ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և ՀՀ ոստիկանության ղեկավարությունը։
Խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների կիրառումը, վահաններով ու մահակներով քաղաքացիներին հարվածելը, առևանգելը ևսմեկ անգամ ապացուցում են, որ 2018 թ․ ՀՀ իշխանության բերված և ժողովրդի վստահությունը սպառած «հարբեցող ծաղրածուն» պատրաստ է ցանկացած քայլի, միայն թե իշխանությունը պահի։
«Ժողովրդավարության բաստիոնում» սեփական ժողովրդի հանդեպ վայրագ ուժ կիրառող ռեժիմը ևս մեկ անգամհաստատեց, որ կորցրել է իր լեգիտիմությունը, իսկ իր միակհենարանը ոստիկանական ուժերն են։
«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը դատապարտում է ոստիկանական ուժերի բռնարարքները խաղաղ ցուցարարների հանդեպ և կոչ է անում ոստիկանությանը վերջնականապես չդառնալ թուրք-ադրբեջանական տանդեմին հլու հնազանդ ծառայող և կամակատար իշխանությունների ձեռքի գործիքը։
Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը միակն է․ քանի դեռ Փաշինյան Նիկոլը վերջնականապես չի ընկել հոգեխանգարմունքի մեջ և չի արձակել «ինքնաոչնչացման» հրաման, ստիպել վերջինիս անհապաղ հրաժարվել կատարելու Վարչապետի պարտականությունները։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ՀՀ Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը և ՀՀ Կառավարության անդամները այսօր կանգնած են իրենց համար ճակատագրական ընտրության առջև․ կամ ստիպում են Փաշինյան Նիկոլին տալ հրաժարական կամ էլ վերջինիս հետ կիսելու են ՀՀ-ում ներքաղաքական զարգացումների ամբողջ պատասխանատվությունը, դրանից բխող բոլորհետևանքներով։
«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միությունը կոչ է անում նաև բոլոր միջազգային կազմակերպություններին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին պատասխանատու կերպով վերաբերվել Հայաստանում ժողովրդավարության, հավաքների ու կարծիքի ազատ արտահայտման իրավունքների ոտնահարմանը, ոստիկանության կողմից իրականացվող անհամաչափ բռնություններին և հանդես գալ համապատասպան դատապարտող գնահատականներով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից