Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան

Մարդու իրավունքների աղաղակող խախտումներ COP 29-ը հյուրընկալող Ադրբեջանում. The Guardian -ի անդրադարձը 06/13/2024   18:01  |  ԼՐԱՀՈՍ

Բրիտանական The Guardian  պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել COP 29-ին ընդառաջ Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումների, քաղբանտարկյալներ պահելու և  Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման մասին:

«Ադրբեջանը նոյեմբերին կհյուրընկալի ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխությունների մասին» COP29 գագաթնաժողովը, որի ընթացքում մոտ 200 կառավարություններ, այդ թվում՝ տասնյակ պետությունների ղեկավարներ, պետք է մշակեն նոր գլոբալ մոտեցում՝ կլիմայական ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ միջոցներ հատկացնելու ուղղությամբ:

Ադրբեջանը՝ ավտորիտար պետություն, որտեղ սահմանափակված են լրատվամիջոցների և քաղաքացիական ազատությունները, համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» վարկանիշում այդ երկիրն անցած տարի զբաղեցրել է 154-րդ տեղը՝ 180 պետությունների շարքում: Երկրում փաստացիորեն գոյություն չունի արդյունավետ քաղաքական ընդդիմություն, իսկ նախագահ Իլհամ Ալիևը փետրվարին կայացած ընտրությունների արդյունքում հավաքել է քվեների ավելի քան 92 տոկոսը և հինգերորդ անգամ անընդմեջ ստանձնել է նախագահի պաշտոնը»,-գրում է պարբերականը:

Պարբերականը հղում է անում Human Rights Watch-ին, ըստ որի  վերջին մեկ տարվա ընթացքում բացահայտել է լրագրողների և ակտիվիստների ձերբակալության կամ դատապարտման առնվազն 25 դեպք․ նրանցից գրեթե բոլորը շարունակում են մնալ կալանքի տակ։

«Ադրբեջանը մեղադրվում է նաև քաղբանտարկյալներ պահելու մեջ։ Հարևան Հայաստանի հետ անցյալ տարվա պատերազմը վիճելի տարածքի՝ Լեռնային Ղարաբաղի համար ավարտվեց նրանով, որ 100 հազար մարդ ստիպված էր լքելու իր տունը»,-գրում  է պարբերականը։

Նշվում է , որ Ալիևի գլխավոր խորհրդականներից մեկը մի քանի շաբաթ առաջ հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է COP 29-ը դարձնել «Խաղաղության Cop» և հորդորել էր հրադադար հայտարարել և բանակցությունների ամբողջ ընթացքում դադարեցնել ռազմական գործողություններն ամբողջ աշխարհում։

Պարբերականն անդրադառնում է նաև Բոննում COP 29-ի նախապատրաստական հանդիպման ընթացքում կազմակերպված բողոքի ակցիաներին:

«Ուրբաթ երեկոյան Բոննի բանակցությունների ժամանակ բողոքի ցույց է անցկացվել, որի մասնակիցները կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող 23 հայ բանտարկյալներին։ Որոշ ցուցարարներ կառավարությանը մեղադրել են ցեղասպանության մեջ»,-նշում է պարբերականը։

The Guardian -ը մեջբերել է  նաև Իբադ Բայրամովին, որը պահանջում է ազատ արձակել իր հորը՝ Գուբադ Իբադօղլուին՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի գիտաշխատող և քաղաքացիական իրավունքների ակտիվիստ, որը բանտարկվել է Ալիևի ռեժիմի կողմից անցած ամառ և որի առողջական վիճակը զգալիորեն վատթարացել է։ Իբադը պահանջում է հրատապ բժշկական օգնություն, որը, ինչպես ընտանիքն է ասում, հայրը չի ստանում: «COP 29-ը համաշխարհային ասպարեզում օրինականացնում է հորս ապօրինի բանտարկությանը: Մինչ նրա առողջական վիճակը ծայրահեղ կերպով վատթարացել է, արևմտյան կառավարությունները շարունակում են շաբաթը մեկ հանդիպումներ ունենալ ադրբեջանցի գործընկերների հետ COP 29-ի կապակցությամբ: Կլիմայի փոփոխության դեմ պայքարում հնարավոր չէ նշանակալի առաջընթացի հասնել մի երկրում, որտեղ իմ հոր նման մարդիկ բանտարկվում են և խոշտանգվում իրենց մտքերն արտահայտելու համար»,-ասել է Բայրամովը: 

Unilever ընկերության նախկին գործադիր տնօրեն Պոլ Պոլմանը, որն այժմ քարոզարշավ է իրականացնում կլիմայի և մարդու իրավունքների հարցերով, պարբերկանաին հայտնել է, որ ցանկանում է COP 29-ը օգտագործել որպես միջազգային հանրության համար հնարավորություն՝ խոսելու բանտարկյալների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի մասին, ինչի առնչությամբ նա լուրջ մտահոգություններ ունի. «Հուսով եմ, որ COP 29-ը կարող է օգտագործվել որպես սկիզբ: Բայց սարսափելի է, որ մարդու իրավունքները ներառված չեն եղել օրակարգում: COP 29-ից  հետո Ադրբեջանում կատարվող իրադարձությունների վրա այլևս ուշադրություն չեն դարձնի»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:45 13/06/2024  |  Միջազգային լրահոսԻրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են իրականացրել
16:00 12/06/2024  |  ԼՐԱՀՈՍԹուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը. «Գեղարդ» հիմնադրամ
23:47 11/06/2024  |  Միջազգային լրահոսԻրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
15:59 11/06/2024  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում որոշել են արգելել ազգականների ամուսնությունները
20:36 10/06/2024  |  ԼՐԱՀՈՍՎիտալի Բալասանյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի մասին (տեսանյութ)
20:20 10/06/2024  |  Միջազգային լրահոսՌուսաստանի և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել
19:03 10/06/2024  |  ՎերլուծություններՖրանսիայում ակտիվացել են COP29-ը բոյկոտելու կոչերը․ «կանաչ և խաղաղասեր» Ադրբեջանը նեղսրտել է
14:05 10/06/2024  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում սիբիրախտով հիվանդների թիվն աճում է
20:00 07/06/2024  |  Միջազգային լրահոսԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «լեգիտիմ» իրավունք ունեն պահանջելու՝ փոփոխել ՀՀ սահմանադրությունը
19:09 07/06/2024  |  Միջազգային լրահոսԱդրբեջանում սկսվել է Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Արխիվ

[]