ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զոհված զինծառայողի կամ հաշմանդամություն ունեցող զինծայողներին, կտրվի ամսական 50,000-ական դրամ 06/12/2024 14:12 | ԼՐԱՀՈՍ
2024թ․ հունիսի 12-ին տեղի ունեցավ ԶԻՆԱՊԱՀ Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի մամլո ասուլիսը, որի ընթացքում ԶԻՆԱՊԱՀԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանը ներկայացրեց հիմնադրամի երկարաժամկետ զարգացման ուղին, գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը ներկայացրեց 2023թ․ տարեկան և 2024թ․ 1-ին եռամսյակի հաշվետվությունները, ԶԻՆԱՊԱՀԻ hանրային կապերի և հաղորդակցման տնօրեն՝ Նարինե Գալստյանը ներկայացրեց նոր ծրագրերը՝ զոհված զինծառայողների ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախագիծը և «Թիկունքն այստեղ է․․․» նախագիծը։
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանն անդրադարձավ օրենսդրական փոփոխություններին, որոնց արդյունքում ԶԻՆԱՊԱՀԸ հնարավորություն ստացավ ֆինանսական հատուցումներից զատ իրականացնել նաև սոցիալական ծրագրեր։ «Հատկապես, ցանկանում եմ նշել, որ այս տարվա սկզբի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, համագործակցելով կառավարության մեր գործընկերների հետ, մենք վերանայել և ինդեքսավորել ենք շահառուների հատուցման գումարը՝ բարձրացնելով այն 26%-ով 2024թ․ հունվարի 1-ից։ Այս նախաձեռնության արդյունքում ԶԻՆԱՊԱՀԻ տարեկան պարտավորություններն կաճեն մոտ 4 միլիարդ ՀՀ դրամով»,- նշեց Իրինան իր խոսքում։
Անցյալ շաբաթ հոգաբարձուների խորհուրդը մեկ այլ որոշում է կայացրել, որը կբարելավի ԶԻՆԱՊԱՀԻ շահառուների մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաների սոցիալական վիճակը: Զոհված զինծառայողի կամ հաշմանդամություն ունեցող զինծայողներին, կտրվի ամսական 50,000-ական դրամ։
Մամուլի ասուլիսը շարունակեց Կարինե Սարգսյանը, որը ներկայացրեց 2023-2024թթ․ 1-ին եռամսյակի ավարտին կատարված աշխատանքը մի քանի առանցքային թվերով։
2017-2024թթ․ 1-ին եռամսյակի ավարտը ԶԻՆԱՊԱՀԸ հատուցում է տրամադրել 5,345 զոհված, անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճանի (նախկինում՝ 1-ին և 2-րդ խմբի) զինհաշմանդամություն ունեցող զինծառայողների։ Միայն 2023թ․ շահառու է դարձել 108 զինծառայող, իսկ 2024թ․ 1-ին եռամսյակում՝ 147 զինծառայող։
2017-2024թթ․ 1-ին եռամսյակի ավարտը ԶԻՆԱՊԱՀԻ եկամուտները պարտադիր վճարներից կազմել է ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները նվիրաբերություններից՝ ավելի քան 9․4 մլրդ ՀՀ դրամ, եկամուտները ակտիվների կառավարումից՝ ավելի քան 18 մլրդ ՀՀ դրամ։ Կատարվել են հատուցումներ 91․5 մլրդ ՀՀ դրամի չափով։
Այնուհետև Նարինե Գալստյանը, շարունակելով ասուլիսը, ներկայացրեց զոհված զինծառայողերի ճանաչման և հարգանքի տուրքի մատուցման նախագիծը, որն իրականացվում է ՀՀ Պաշտպանության նախարարության և Ազգային ժողովի պատգամավոր՝ Գեղամ Նազարյանի հետ համատեղ՝ ի նշան հարգանքի, գնահատանքի և ազգովի մեր երախտագիտության մեր զինծառայողներին։
«Այս նախագծի նպատակն է ճանաչել կյանքը հանուն բոլորիս հայրենիքի զոհաբերած զինծառայողներին։ Նախագիծը ենթադրում է շուրջ 4,300 զոհերի անվանական հրապարակում ԶԻՆԱՊԱՀԻ կայքում՝ լուսանկարի և անձնական պատմության հետ մասին»,- նշեց Նարինե Գալստյանը։
Նախագծի մեկնարկն արդեն տրված է։ Ըստ ժամանակացույցի՝ 2025թ տարեսկզբին ԶԻՆԱՊԱՀԻ կայքում հրապարակված կլինի ԶԻՆԱՊԱՀԻ շահառու զոհված զինծառակողների լուսանկարները և հակիրճ ինքնակենսագրականները։
ԶԻՆԱՊԱՀԸ մեկնարկել է «Թիկունքն այստեղ է․․․» արշավը, որը նպատակ ունի ճանաչել և մեր երախտագիտությունը հայտնել Հայաստանի յուրաքանչյուր աշխատող քաղաքացու, ով յուրաքանչյուր ամիս իրենց աշխատավարձից կատարում է պարտադիր դրոշմանիշային վճար, որն էլ ձևավորում է ԶԻՆԱՊԱՀԻ ֆինանսական միջոցների զգալի մասը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ԶԻՆԱՊԱՀԻ գործադիր թիմը պարգևատրվեց մեդալներով․
«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվեց ԶԻՆԱՊԱՀԻ գլխավոր գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը
«Վազգեն Սարգսյան» մեդալով պարգևատրվեցին ԶԻՆԱՊԱՀԻ
Հատուցումների գծով տնօրեն Սմբատ Երվանդի Սաիյանը
Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, գործառնությունների գծով տնօրեն Տաթևիկ Հակոբի Յաղջյանը
Ֆինանսական տնօրեն Լուսինե Սերժիկի Զուրաբյանը
Հանրային կապերի և հաղորդակցության տնօրեն Նարինե Ալբերտի Գալստյանը
Միասին՝ զինվորիս կողքին․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
- 11/24/2024 14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից