Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Ներգրավված 4,4 մլրդ. դրամի միջոցներ, 12000 տուժող, 31 մեղադրյալ. ավարտվել է «Vodanet» և «Onyxum» անվանումներով հայտնի ֆինանսական բուրգի վերաբերյալ վարույթի նախաքննությունը 06/11/2024   11:24  |  Քրեական խրոնիկոն

Ավարտվել է ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու, ղեկավարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով՝ 31 մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել է, որ Լիտվայի Հանրապետության քաղաքացին դեռևս 2013թ. Միացյալ Թագավորությունում հաշվառվել է «Vodanet British LTD» անվանումը կրող ընկերությունը և համացանցում գործարկվել է «Voda.net» կայքը,  որի կիրառմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում իրականացվել է հակաօրինական գործունեություն: Դրա վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԻԻՀ իրավասու մարմինների կողմից քրեական հետապնդումներ են հարուցվել կազմակերպությունը համակարգող անձանց նկատմամբ:

Խուսափելով քրեական պատասխանատվությունից՝ նշված հանցավոր խմբի կազմում ներգրաված ԻԻՀ երեք քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան և, 2016թ. հիմնելով «Vodanet British LTD» անվանումով կազմակերպության մասնաճյուղ և հանցավոր համաձայնության գալով ազգությամբ հայ մի շարք քաղաքացիների հետ, օրենքով արգելված եղանակով և առանց իրական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, ձեռնամուխ են եղել արդեն իսկ ստեղծված ֆինանսական սխեմաների միջոցով նոր գույքային միջոցների ներգրավմանը և վերաբաշխմանը։ Այդ նպատակով Երևան քաղաքում և ՀՀ բազմաթիվ բնակավայրերում հիմնել են «Voda» ապրանքանիշով տարածքային գրասենյակներ։

Պարզվել է, որ 2017 թվականից ՀՀ մի շարք քաղաքացիներ, տեղեկանալով «Vodanet British LTD» ընկերության գործունության մասին, ներգրավվել են ֆինանսական բուրգի համակարգում և, նրանցից որոշները ծանոթանալով «Vodanet British LTD» ընկերության անվան ներքո գործող ֆինանսական բուրգի իրական գործունեության բովանդակությանը, հանցավոր համաձայնության են եկել կազմակերպության համակարգողների հետ՝ համատեղ ջանքերով գործելու և հանրորեն վտանգավոր եղանակով գործող կազմակերպությանը շահադիտական նպատակներով իրենց նպաստը բերելու հարցում։

Նշված անձինք, ծանոթանալով ֆինանսական բուրգի համակարգում խաբեության եղանակով գույքային միջոցների կուտակման և վերաբաշխման հմտություններին, դրա գործածմամբ փուլային դասընթացների պատրվակով տեղեկատվական մշակման են ենթարկել բազմաթիվ քաղաքացիների՝ դրդելով նրանց ներդրումներ կատարել կազմակերպության կողմից իրացվող հյուրանոցային փաթեթներում, ստանալ «անկախ բիզնեսի սեփականատիրոջ» կարգավիճակ և դրանով իրավունք ստանալ «արտասահմանյան հեղինակավոր ընկերության» համակարգում շահավետ եղանակով իրականացնել տուրիստական փաթեթների վաճառք՝ այդպիսի թվացյալ առավելության նախապայման ներկայացնելով տուրիստական փաթեթ գնելը, այսինքն` որոշակի չափով գույքի ներդրում կատարելը։ Իսկ գումար աշխատելու միակ հնարավոր եղանակը պայմանավորված է եղել նոր ներդրողների ներգրավմամբ և նրանց կողմից կատարված գնումների հաշվին որոշակի տոկոսների ստացմամբ։

«Voda» կազմակերպությունում համակարգողի՝ «լիդերի» կարգավիճակ ձեռք բերելու համար նոր մասնակիցները նախաձեռնել են ֆինանսական բուրգում իրենց «թևերի» և «ճյուղերի», այսինքն՝ հետևորդների ներգրավմանը, որոնց հետ տարել են նախապատրաստական աշխատանքներ: Այնուհետև հավանական ներդրողները հրավիրվել են ընկերության գրասենյակ, որտեղ հանցավոր կազմակերպության առավել բարձր աստիճանակարգում գտնվող մասնակիցների կողմից փուլային պրեզենտացիաների միջոցով, խեղաթյուրված եղանակով, ներկայացվել է գործունեության բնույթը, նոր մասնակիցներին ներշնչել են իրենց կողմից իրականացվող բիզնես գործունեության անդառնալի հաջողության և մեծ գումարներ աշխատելու անխուսափելի հնարավորության ազդակներ՝ կիրառելով մանիպուլյատիվ ազդեցության տեղեկատվական և գովազդային ագրեսիվ արշավներ։

Փուլային «դասընթացներն» անցնելուց հետո անձին առաջարկել են գնել հյուրանոցային փաթեթներից որևէ մեկը՝ հորդորելով նախապատվություն տալ ավելի բարձր արժեք ունեցող և ավելի բարենպաստ պայմաններից բիզնես գործունեություն սկսելու հնարավորություն ապահովող միավորներով 450-13.000 ԱՄՆ դոլարի արժեքով փաթեթներին։ Իսկ փաթեթներ գնելու համար անհրաժեշտ գումար չունենալու դեպքում կազմակերպված խմբի համակարգողները ներդրողին առաջարկել են գրավադնել ոսկեղեն, վաճառել անձնական գույք, վերցնել վարկեր՝ պատճառաբանելով, որ առաջարկվող բիզնեսը հնարավորություն է ընձեռում կարճ ժամանակահատվածում մարել վարկի գումարը և հարստություն կուտակել։

Ֆինանսական բուրգը համակարգող «լիդերների» կողմից սկզբնական շրջանում հյուրանոցային փաթեթների ամրագրման պատրվակով փոխանցումներն իրականացվել են ինչպես բանկային փոխանցումների, այնպես էլ՝ ՀՀ գործիքակազմի վերահսկողությունից դուրս գտնվող կրիպտոարժույթի և էլեկտրոնային դրամապանակների միջոցով։ Իսկ հետագայում գործընթացի նկատմամբ հնարավոր վերահսկողությունից խուսափելու և հափշտակված գույքի իրական չափը թաքցնելու նպատակով պահանջել են ներդրումները կատարել բացառապես կանխիկ եղանակով, կրիպտոարժույթով, և ֆինանսական սխեմայում գործարկված «e…» էլեկտրոնային միավորներով։

Քննությամբ հիմնավորվել է, որ կազմակերպության անդամների կողմից խեղաթյուրվել է նաև հյուրանոցային փաթեթների ամրագրման և իրացման գործընթացը, ձեռնարկվել են արհեստական խոչընդոտներ՝ գնորդին զրկելով իր գույքը՝ տվյալ դեպքում հյուրանոցային փաթեթը, լիարժեք տնօրինելու իրավունքից:

Մասնավորապես՝ թվացյալ հյուրանոցային փաթեթների ամրագրման գումարը փոխանցվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից վերահսկվող հաշիվներին, իսկ հյուրանոցներում իրական ամրագրումը կատարվել է գնորդի կողմից հանգստի մեկնելու ցանկություն հայտնելուց հետո միայն, որի համար փաթեթ ձեռք բերող անձը պարտավորվել է մեկնելուց առնվազն մեկ ամիս առաջ հայտնել այդ մասին։ Դրանից հետո ստացվել է սահմանափակ թվով հյուրանոցային կացարանների առաջարկ, որոնցից էլ ընտրություն է կատարվել։

Բացի այդ, թեև անձի կողմից ներդրման ձևով վճարվել է հյուրանոցային փաթեթի ամբողջական գումարը, սակայն վերջինս զրկված է եղել գնված փաթեթի ամբողջական օրերը միևնույն տարում սպառելու հնարավորությունից, քանի որ այն բաժանված է եղել մի քանի տարիների միջև։

Խեղաթյուրվել են նաև իրացման ենթակա թվացյալ ապրանքի որակի, գտնվելու վայրի և մատուցվող ծառայությունների մասին տեղեկությունները՝ հյուրանոցային կացարանները ներկայացնելով որպես տուրիստական, հանգստի բարձրակարգ հյուրանոցների փաթեթներ, նախապես չհայտնելով, որ դրանցում ներառված չեն մեկնման և վերադարձի տոմսերի, մուտքի արտոնագրի, սննդի և այլ հավելյալ ծախսեր։

 Այդպիսի արհեստական խոչընդոտներ առաջացնելով՝ հանցավոր խմբավորման անդամները նպատակ են հետապնդել հնարավորինս բացառելու գնորդի կողմից ծառայությունից օգտվելու հավանականությունը՝ խթանելով նրանց կողմից նոր մասնակիցների ներգրավմանը, վերջիններին հյուրանոցային փաթեթներ վաճառելուն և վաճառվող փաթեթներից տոկոսներ ստանալուն։ Արդյունքում՝ կազմակերպված հանցավոր խմբի անդամների կողմից «Vodanet British LTD» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի կազմում ներգրավվել է առնվազն 7.500 քաղաքացի։

2018 թվականից ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված քրեական հետապնդումների արդյունքում «Vodanet British LTD» ընկերության գործունեությունը կասեցվել, իսկ նրա անվան ներքո գործող «voda.net» կայքի գործունեությունը դադարեցվել է, ինչի պատճառով ֆինանսական բուրգ հանդիսացող համակարգը տարրալուծվել և բաժանվել է երկու խմբավորումների միջև։ ԻԻՀ քաղաքացիների մի մասը մեկնել է Թուրքիա՝ նմանատիպ գործունեություն նախաձեռնելով նշված երկրի տարածքում, իսկ մյուսները մնացել են Հայաստանի Հանրապետությունում։

Հայաստանի, ԻԻՀ և Կանադայի քաղաքացիները, հանցավոր համաձայնությամբ, Կանադայում «Vodanet British LTD»-ի փոխարեն հաշվառել են «Onyxum» անվանումով ընկերությունը, համացանցում գործարկելով համանուն «onyxum.com» կայքը և վերախմբավորելով «Vodanet British LTD» անվան ներքո գործող կազմակերպված հանցավոր խմբավորման հիմնական համակարգողներին: Արդեն ներգրավված մարդկային ռեսուրսներին վերատիրանալու դիտավորությամբ ստանձնելով հանրորեն վտանգավոր եղանակով գործող կազմակերպության իրավահաջորդությունը՝ ՀՀ տարածքում, արդեն մշակված և կատարելագործված մեթոդիկայով, նրանք շարունակել են նոր ներդնողների ներգրավումից գույքային շահույթ ստանալուն ուղղված ֆինանսական բուրգի շարունակական համալրումը։ 2021թ. սեպտեմբերի դրությամբ դրանում ներգրավվել են շուրջ 12.000 քաղաքացի և 9.188.590 ԱՄՆ դոլարին համարժեք 4 484 031 920 ՀՀ դրամի գույքային և դրամական միջոցներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ԻԻՀ, Կանադայի և ՀՀ 34 քաղաքացիների մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 189.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։ Նրանցից երեքին վերագրվել է նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով արգելված արարքի կատարում։

Երեք անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտարարվել հետախուզում։

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են 100-ից ավելի քաղաքացիներ, որոնցից 30-ը ունեն տուժողի դատավարական կարգավիճակ։ Տուժող է ճանաչվել է նաև Հայաստանի Հանրապետությունը։

Նախաքննությունը, 31 մեղադրյալների մասով, ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

 

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին կրկին հորդորում է ձեռնպահ մնալ նշված և նմանատիպ սխեմաներով գործող կազմակերպությունների անունից հանդես եկողների հետ հարաբերությունների մեջ մտնելուց, ներդրում իրականացնելուց, որևէ եղանակով նրանց օժանդակություն ցուցաբերելուց։ Իսկ այդպիսի կազմակերպությունների գործունեությունից արդեն իսկ տուժած լինելու պարագայում խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտե կամ իրավապահ այլ կառույցներ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:15 07/06/2024  |  ՄամուլՆոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
10:39 04/06/2024  |  Քրեական խրոնիկոնՊոկել են պարեկի համազգեստին ամրացված տեսագրող սարքը, քաշքշել՝ մյուս պարեկին, հարվածել նրա գլխարկին
16:19 29/05/2024  |  Քրեական խրոնիկոնՆոյեմբերյան քաղաքում ապրիլի 23–ին տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել է (տեսանյութ)
17:47 07/05/2024  |  Քրեական խրոնիկոնԶենքի գործադրմամբ խուլիգանություն՝ Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ
16:26 02/05/2024  |  Քրեական խրոնիկոն17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ
10:36 02/05/2024  |  Քրեական խրոնիկոնԴանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել
10:31 29/04/2024  |  Քրեական խրոնիկոնԱպրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ)
10:53 26/04/2024  |  Արտակարգ պատահարներ2 ռուս կանայք հաղորդում են տվել ոստիկանություն, որ «Հաղթանակ» զբոսայգու տնօրենը հարվածել է իրենց, թքել իրենցից մեկի դեմքին. shamshyan.com
14:38 19/04/2024  |  Քրեական խրոնիկոնՕտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:52 16/04/2024  |  Քրեական խրոնիկոնԱբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության և ծեծի գործով նախաքննությունն ավարտվել է, 4 անձ կալանավորված է

Արխիվ

[]