ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գնել Սանոսյանի եղբոր ՍՊԸ-ն ՌԴ-ում ընդամենը 2.5 միլիոն դրամի եկամուտ է ստացել. Հետք 06/10/2024 14:20 | ԼՐԱՀՈՍ
«Հետք»-ի հաղորդմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունիսի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է իր մոր՝ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելուն։
Նախարարը կրկին հայտարարել է, որ ՌԴ-ում շինարարությամբ զբաղվող իր եղբայրներն են ֆինանսավորել կառուցապատումը։
«Այդ հոդված գրողը եթե մի քիչ ուշադիր լիներ, բացեր, կարդար իմ եղբոր ընկերությունների անունները, կարդար, տեսներ՝ այդ ընկերությունները ինչքան տարեկան շրջանառություն են ունեցել, 230 հազար դոլարի մասին հարց չէր առաջանա։ Այսինքն, կարող էր այդ հոդված գրողը մտներ ինտերնետով կարդար մեր ընտանիքին պատկանող շինարարական ընկերությունը․․․ Եղբայրներս կա՛մ անհատապես են աշխատել, կա՛մ ընկերությունում․․․Սկզբից ընկերություն չի եղել, մասնավոր են աշխատել, հետո ընկերություն են հիմնել»,- հայտարարել է Գնել Սանոսյանը՝ նշելով, որ իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերության անունն է՝ «ՎԳՎ»։
Նախարարի հայտարարությունից առաջ մենք, իհարկե, գտել էինք իր եղբոր՝ ՌԴ-ում հիմնադրած ընկերության տվյալները, բայց դեռ հրապարակում չէինք պատրաստել։ Գնել Սանոսյանի հորդորից հետո ներկայացնում ենք բաց աղբյուրներից ստացված տվյալները, որոնք չեն հիմնավորում 230 հազար ԱՄՆ դոլար եկամուտը։
Գնել Սանոսյանի եղբայրը՝ Վահան Հենզելի Սանոսյանը, 2021 թ.-ին ՌԴ-ում հիմնադրել է «ВГВ ДОРСТРОЙ» ՍՊԸ-ն։ Ընկերության 100% բաժնետոմսերը նրան են պատկանում։ Վահան Սանոսյանն այլ ընկերություններ չի հիմնադրել, այլ ընկերությունների բաժնեմասեր ձեռք չի բերել։ Նա կապված է միայն «ВГВ ДОРСТРОЙ» ընկերության հետ (բաժնետեր և տնօրեն է)։
Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության հարկերի և եկամուտների հաշվետվություններից պարզ է դառնում, որ «ВГВ ДОРСТРОЙ» ընկերությունը մեծ եկամուտ չի ստացել։ 2023 թ.-ին ընկերության մաքուր շահույթը կազմել է 237 հազար ռուբլի, իսկ 2022 թ.-ին՝ 275 հազար ռուբլի։ Ընկերության կանոնադրական կապիտալն ընդամենը 10 հազար ռուբլի է։ Եթե ընկերության երկու տարվա զուտ շահույթը վերածենք դրամի, կստացվի մոտ 2 միլիոն 252 հազար 800 դրամ (512,000 հազար ռուբլի)։
Նախարարի մյուս եղբայրը՝ Վարդան Հենզելի Սանոսյանը, ՌԴ-ում 2021 թ․-ին գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր։ Նրա ստացած եկամուտների մասին տվյալներ առկա չեն։
Այս պայմաններում շարունակում է արդիական մնալ այն հարցը, թե որտեղի՞ց նախարարի եղբայրներին մոտ 230 հազար դոլար գումար առանձնատան ներկա փուլի ծախսերը հոգալու համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից