ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գոնե լռե՛ք, պապանձվեք, հող ու հայրենիք հանձնողներ․․․ և հեռացե՛ք վերջապես․․․ 06/10/2024 19:35 | Վերլուծություններ
Ազգակործանի ուսապարկերն ասես օդից իջած լինեն, հրապարակում իրենց շուտափույթ հրաժարականը պահանջող ժողովրդական հսկայածավալ ընդվզումը տեսնելուց հետո անգամ՝ արմանք-զարմանք են կտրում․ քպական ոմն պատգամավոր, օրինակ, իրենց լեգիտիմ է համարում, թե բա՝ ժողովուրդը մեզ 2021-ին ընտրել է․․․
Եվ սպասում է, որ կոնկրետ հաշվարկով /այնքան կոնկրետ, որքան վարչական ռեսուրսով և մարդկանց մուրճով ահաբեկելով, տեղական սոցծառայությունների միջոցով ծայրը ծայրին հասցնող ժողովրդի հասանելիքը որպես պարգև նրանց տրամադրելու համատեքստում՝ քվեներ մուրալու չափ/ 680 հազար մարդ պիտի դուրս գա, որ նոր բարեհաճեն հեռանալ։
Անգամ եթե ընդունենք, որ 680 հազար ձայն եք ստացել երեք տարի առաջ, ի՞նչ է, այդ ժամանակ ձեր նախընտրական խոստու՞մն էր, և որպես ծրագիր ներկայացրե՞լ էիք հանրությանը, որ Արցախն առանց կրակոցի հանձնելու եք ադրբեջանին, որ ժողովրդի մեջ տագնապ գցելով և արագի մեջ Արցախից հանելով 2-3 օրում ի կատար էիք ածելու ալիևյան երազանքը՝ առանց կրակոցի ամբողջական Արցախին տիրանալու։ Իսկ Հայաստանում Արցախի մեր հայրենակիցներին ուղղակիորեն բախտի քմահաճույքին էիք թողնելու, պետականորեն նրանց տրվող չնչին աջակցությունն էլ օրեցօր կրճատելով՝ ասես ձեր գրպանից եք տալիս․․․ Մեր գերիներին էլ իսպառ մոռանալով։ Այն դեպքում, երբ ալիևն իր մարդասպանների համար է կռիվ տալիս և արագ ստանում։
Թե՞ 2021-ի նախընտրական ծրագրով էիք նախատեսել Սյունիքի և Տավուշի գյուղերի հանձնումը, մարդկանց տնազուրկ, հողազուրկ, հայրենազուրկ դարձնելը, առանց սահման գծելու և զատելու Հայաստանի սահմանային բոլոր բարձունքները, մեր արոտավայրերն ու ջրերը թշնամուն հանձնելը։
Ո՞ր օրենքով, Ալմա-Աթիում բացակա և խորհրդային ադրբեջանը մերժող ազարբայջանի՞։ Թե՞ հայկական սահմանային գյուղերի՝ հայահունչ անունների փոխարեն՝ ադրբեջանական ինչ-որ անուններ հորինելով՝ հարևանի ունեցվածքին տեր դառնալու համար։
Քանզի գտածո է էս թրքասեր-թրքահպատակ իշխանությունը․․․
Իսկ մի՞գուցե Ջերմուկի վրա թշնամու հարձակման ու ադրբեջանական բարբարոսությունների դիմաց ձեր խեղճուկրակության մասի՞ն էիք ժողովրդին հայտնի արել, բանակը վերջնականապես կազմալուծելով՝ զորանոցները միտումնավոր չկահավորելով, վաստակ ունեցող սպաներից ազատվելով, ամբողջական զորամասեր լիկվիդացնելով պոտենցիալ զինվորներին էլ մահակ ճոճող բերետավորների վերածելով․․․
Ձեր գործած ավերը անչափելի է, այդ ավերի տիրույթները՝ բազմաթիվ։
Գոնե լռեք, պապանձվեք, հող ու հայրենիք հանձնողներ։ Եվ հեռացեք վերջապես․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ