ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«ՔՊ» պատգամավորները շանս ունեն՝ հնարավորինս շուտ գլխի գալու․ Մամիջանյան 06/10/2024 18:56 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ պատգամավորների մեկ քառորդով նախաձեռնել էինք ԱԺ ուղերձի նախագիծ, որն իրավունքի ուժով՝ որպես արտահերթ նիստ, պետք է քննարկվեր՝ ելնելով բավականին բարդ իրավիճակից, սակայն հերթական անգամ ԱԺ խորհրդի մեծամասնության կողմից՝ 15 ձայնից 13-ն իրենք են՝ մերժվեց։ Կարելի է ասել՝ որևէ հիմնավորում չկար։ Մենք ասել էինք, որ այս իրավիճակը քննարկման համար անհրաժեշտություն է, քանի որ ժողովրդի մի մասը դժգոհ է այսօրվա իշխանություններից, քանի որ այսօրվա իշխանությունը՝ հատկապես կառավարությունը, չի կատարել, չի կատարում և չի կատարելու իր 2021-26թթ կառավարության ծրագիրը՝ հատկապես Արցախի հարցի, ինքնիշխանության և այլ հարցերի հետ կապված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Միջնորդությունը մերժվեց, բայց իրավունքի ուժով որպես արտահերթ նիստ այն կայանալու է և մեզ հնարավորություն է տրված ևս մեկ անգամ մեր հանրությանը ներկայացնելու»,- ասաց Օհանյանը։
Շարունակելով միտքը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նկատեց՝ որևէ պատճառաբանություն չի ներկայացվել, բացառությամբ մեկի՝ իրենք համարում են, որ մեր երկրում ամեն ինչ նորմալ է՝ գյուղեր են հանձնվում, մարդիկ են փողոցում ծեծվում, դառնում քաղբանտարկյալ։
«Ես նիստի ժամանակ որևէ հավելյալ ասելիք չունեմ։ Միայն մեկ լուծում կա՝ իրենք պետք է լսեն ու կլսեն, որ երկրում ամեն ինչ նորմալ չէ և հաշվի կնստեն ժողովրդի ցանկության հետ»,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ այս պահին դրսում շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը դրա պատասխանը տալիս է․ «Այս ուղղության, այս հոսքի, այս առաքելությանն այլընտրանք պարզապես չկա։ Ինչքան շուտ իշխող խմբակցությունը դա հասկանա և ինչքան քիչ Դուք (դիմելով Սիվիկ լրատվականի լրագրողին ասաց Մամիջանյանը) սրբազանների մասին սուտ տեղեկություններ հրապարակեք, այդքան ավելի անցնցում կլինի այս խմբակի հեռացումը»։
Մամիջանյանի խոսքով՝ «ՔՊ» պատգամավորները շանս ունեն՝ հնարավորինս շուտ գլխի գալու։
«Ես վստահ եմ, որ այն ճնշումը, որն առկա է իրենց վրա, այդ թվում նաև՝ իրենց հարազատների կողմից, որովհետև որևէ մեկին պատիվ չի բերում լինել այն կարգավիճակում, որում իրենք են, ինչքան շուտ դարձի գան, այնքան՝ լավ»,- ասաց Մամիջանյանը։
Դիտարկմանը, որ ՔՊ-ն հայտարարել էր՝ արտահերթ նիստը տապալելու մասին՝ Մամիջանյանը ասաց․ «Իրենք տապալելու հետ խնդիր չունեն, իրենք արտաքին քաղաքականությունն են տապալել, անվտանգությունն են տապալել մեր երկրի, պատերազմի կազմակերպումն են տապալել․ այս մի նիստն էլ կտապալեն, բայց հավերժ ժողովրդից փախչել չեն կարող »։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ