ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սրբազան շարժման առաջնորդների կողմից իշխանափոխության բոլոր հնարավոր եղանակներից ընտրվել է այն միակը, որը թեև ամենադժվարն է. Անանյան 06/10/2024 11:07 | Մեկնաբանություն
Անկախ հոռետեսական պնդումների, երեկվա հանրահավաքը, այնուամենայնիվ, «բավարար քանակի» բազմամարդ էր, որպեսզի Բագրատ Սրբազանի կողմից ներկայացվեին սրբազան շարժման եզրափակիչ փուլի ընդհանուր ուրվագծերն ու գործողությունների պլանը։ Ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ։ Այս մասին գրել է Դավիթ Անանյանը.
«Բագրատ Սրբազանը, ազգային իդեալների ու ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված այս շարժման եզրափակիչ փուլում հայտարարեց, որ որ իշխանափոխությունն, այնուամենայնիվ, իրագործվելու է խորհրդարանական իմպիչմենտի ընթացակարգով։
Նախևառաջ, այս ճանապարհը, ըստ քաղաքագետների և քաղաքական տեխնոլոգների ու փորձագետների, իշխանափոխություն իրագործելու ամենադժվար ուղղություններից մեկն է, որը բնութագրվում է ինչպես անորոշությունների, այնպես էլ բազմաթիվ փոփոխականների առկայությամբ: Հետևաբար, մնում է հավատալ, որ սրբազան շարժման առաջնորդների կողմից իշխանափոխության բոլոր հնարավոր եղանակներից ընտրվել է այն միակը, որը թեև ամենադժվարն է, բայց ստեղծված հանգամանքներում ամենաիրագործելին է, միևնույն ժամանակ՝ հետագա այլ զարգացումների հնարավորությամբ ու հեռանկարով (օրինակ՝ մանդատների վայր դնելով քաղաքական փակուղի ստեղծելն ու արտահերթ ընտրություններն անխուսափելի դարձնելը)։
Մյուս կողմից, երեկվա երթին հաջորդած դեպքերի ու իրադարձությունների ժամանակ թեև Բագրատ Սրբազանի և նրան ուղեկցող ընդդիմադիր պատգամավորների պահվածքն ու տրամադրվածությունը ցույց էին տալիս նրանց մտադրությունների վճռականությունը, այնուամենայինիվ, մարտավարական պլանավորմամբ և գործողությունների հստակությամբ այդ վճռականությունը ամրապնդված չէր։ Սակայն, չի կարելի բացառել, որ այսպիսի վարքագիծը ևս կարող է պլանավորված տակտիկական գործիքակազմի մի բաղադրիչը լինել։
Անկախ որևէ հանգամանքից, սրբազան պայքարի այս վերջնական փուլում պիտի հավատալ, որ Բագրատ Սրբազանը և շարժման մյուս առաջնորդներն ունեն հստակ սահմանված և մտածված գործողությունների պլան, որը մինչ այժմ մնացել է հիմնական իրադարձությունների կուլիսներում։ Այս առումով, թերևս թե՛ տեղեկատվական իմաստով, և թե՛ քաղաքականապես առավել ճիշտ կլիներ ժողովրդին ընդհանուր հիմնական ուրվագծերով բացահայտել դրա մասին, որպեսզի բացի զուտ խանդավառությունից, ամրապնդվեր վերջնարդյունքին հասնելու նկատմամբ նրանց հավատն ու վստահությունը։
Ամեն դեպքում, Երևանի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում (կարծում եմ, նաև այսօրվանից՝ ողջ մայրաքաղաքում) տեղի ունեցող քաղաքացիական խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցելը ոչ թե ընտրության հարց է, այլ յուրաքանչյուրի պարտավորությունը, ով առաջնորդվում է ազգային արժեքներով և ձգտում է արժանապատիվ ապագայի։
Եկել է հանրության ողջ ուժը, իմաստությունն ու վճռականությունը միավորելու ժամանակը՝ սրբազան պայքարի վերջին քառօրյայում համաժողովրդական հաղթանակ կռելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ