Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը

Իրանական մարդասիրական օգնությունը ճանապարհվեց Ալավերդի 06/07/2024   16:12  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստան է ժամանել Իրանի կողմից փոխանցված մարդասիրական օգնությունը ՀՀ Լոռու մարզում հեղեղներից տուժած բնակչությանը, որը իրանական Կարմիր Մահիկի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության աշխատակիցները հունիսի 7-ին կհասցնեն Ալավերդի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում տեղի ունեցավ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիի, քաղաքական հարցերով խորհրդական Մուհամեդ Ջավադ Ալավիի, Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցչի և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի հանդիպումը։

Իր խոսքում Դավիթ Ներսիսյանը նախ ցավակցություն հայտնեց ուղղաթիռի վթարից Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ, որից շատ չանցած ՀՀ Լոռու մարզում  տեղի ունեցավ սարսափելի բնական աղետը։

Նա խորհրդանշական համարեց, որ Հայաստանում տեղի ունեցած բնական աղետին, որի հետևանքով մարդիկ զոհվեցին, առաջիններից մեկն արձագանքեց հենց Իրանի Կարմիր մահիկը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերել տուժածներին։։

«Չնայած առիթը ողբերգական է, սակայն պետք է նշել, որ սա ևս մեկ անգամ փաստում է երկու հարևան երկրների մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպությունների սերտ համագործակցությունը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, անդավաճան մնալով իր սկզբունքներին, վերահաստատում է երկկողմ գործակցության կարևորությունը և հույս հայտնում ավելի լայն շրջանակի ներառման՝ հարաբերությունների սերտացման համար։ Մենք համոզված ենք, որ տարիների ընթացքում ձևավորված կապն առավել մեծ գաղափարներ կարող է կյանքի կոչել՝ ի նպաստ երկու կազմակերպությունների շահառուների։ Տարածաշրջանում խնդիրները, աղետները պատերազմներն ու այլ վտանգները շատ են, և հենց այդ պատճառով էլ երկու կազմակերպությունների համատեղ աշխատանքը կարևոր է, քանի որ մեզ համար գերագույն արժեքը մարդն է»,-ասաց Ներսիսյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին այս դժվարին պահին ցուցաբերած աջակցության համար։

Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին  Իրանի ժողովրդի ու դեսպանատան անունից կարեկցանք ու ցավակցություն հայտնելով Լոռու մարզում աղետի հետևանքով տուժած անձանց՝ շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, հայ ժողովրդին Իրանում ուղղաթիռի վթարի հետևանքով երկրի նախագահի, արտգործնախարարի և նրանց  ուղեկցող պատվիրակության զոհվելու կապակցությամբ կարեկցանքի և ցավակցության համար։

Այդ համատեքստում նա կարևորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Իրան և հանդիպումները երկրի հոգևոր առաջնորդի և նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի հետ՝ նշելով, որ դրան զուգահեռ ՀՀ նախագահը, խորհրդարանի ղեկավարը, բարձրաստիճան պաշտոնյաներ ու մեծաթիվ քաղաքացիներ այցելեցին Իրանի դեսպանատուն և հարգանքի տուրք մատուցեցին։

«Պատմությունն է վկայում, որ մենք՝ երկու երկրների ժողովուրդները, միշտ եղել ենք իրար կողքի՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, և այդպես էլ շարունակվելու է։ Հայաստանում ջրհեղեղի մասին տեղեկանալուց հետո իրանական Կարմիր մահիկը պատրաստակամություն է հայտնել անմիջապես աջակցություն փոխանցել տուժածներին։ Այսօր այստեղ ենք, որպեսզի Իրանի ժողովրդի կողմից փոխանցված այս փոքրիկ օգնությունը հանձնենք հայկական կողմի տուժածներին։ Գիտենք, որ վնասները բավականին մեծ են, բայց այս փոքրիկ օգնությունը կկարողանա ինչ-որ չափով աջակից լինել»,-ասաց Իրանի փոխդեսպանը՝ հավաստիացնելով, որ նման դեպքերում իրանական կողմը պատրաստ է մշտապես աջակցել։

Դավիթ Ներսիսյանը, բարձր գնահատելով ցուցաբերված մարդասիրական աջակցությունը,   ՀՀ-ում Իրանի դեսպանության և Կարմիր մահիկի ներկայացուցիչներին հանձնեց  ՀԿԽԸ 100-ամյակին նվիրված հուշամեդալներ։

Ինչպես հայտնեցին ՀԿԽԸ-ից՝ իրանական կողմի մարդասիրական օգնությունը ներառում է պահածոյացված սնունդ, վրան-ծածկոցներ, անկողային պարագաներ, սպասքի և սանիտարական հավաքածուներ և այլն։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:10 06/06/2024  |  ԼՐԱՀՈՍՍահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը
15:25 06/06/2024  |  ԼՐԱՀՈՍԵրեկոյան պատրաստ կլինի Ախթալայի ժամանակավոր կամուրջը՝ նախատեսված մինչև 20 տ կշռող տրանսպորտային միջոցների համար
15:19 06/06/2024  |  ԼՐԱՀՈՍԱյրումի մի շարք հողատարածքներ դեռեւս տիղմով ծածկված են, պարզ չէ նաեւ մի շարք շինությունների պիտանիությունը
13:11 06/06/2024  |  ԼՐԱՀՈՍԲագրատաշեն- Ալավերդի- Վանաձոր երթևեկությունը վերականգնված է, բայց վարորդներին պետք է խնդրենք, որ զգուշությամբ անցնեն այդ ճանապարհով. Սանոսյան
23:53 05/06/2024  |  ԼՐԱՀՈՍ«Թեհրան-հյուսիս» մայրուղին Հյուսիս-Հարավ տրանսպորտային հանգույցի մաս է դիտարկվում․ Վարդան Ոսկանյան
18:00 05/06/2024  |  Արտակարգ պատահարներԼիտվան 100 հազար եվրո կտրամադրի Հայաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար
14:00 05/06/2024  |  ԼՐԱՀՈՍԼոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետից հետո Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան
12:56 05/06/2024  |  ԼՐԱՀՈՍԱխթալայում՝ Դեբետ գետի վրա, մետաղյա կոնստրուկցիաներով ժամանակավոր կամուրջ է տեղադրվել, շուտով կգործի. Սարգսյան
12:35 05/06/2024  |  ՄեկնաբանությունՄ-6 միջպետական ճանապարհի բոլոր փլուզված հատվածներում կատարվել է լիցք՝ ապահովելով ճանապարհի անցանելիությունը
12:11 05/06/2024  |  ԼՐԱՀՈՍԱղետի գոտու խմելու ջրից 280 նմուշառում է կատարվել. ախտածին որևէ մանրէ չի հայտնաբերվել. ԱՆ

Արխիվ

[]