Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացնել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com

Բոննի կոնֆերանսի շրջանակում մեկնարկած գովազդային արշավը կոչ է անում Ադրբեջանին ապացուցելու «Խաղաղության COP-ի» իր հանձնառությունը՝ ազատ արձակելով հայ քաղբանտարկյալներին 06/07/2024   11:49  |  ԼՐԱՀՈՍ

Այս ընթացքում, երբ կառավարությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Գերմանիայի Բոնն քաղաքում հավաքվել են՝ սահմանելու COP-ի օրակարգը, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միությունը» իր գովազդային արշավի շրջանակում մատնացույց է անում Ադրբեջանի՝ որպես «Խաղաղության COP» հանդես գալու կեղծավորությունը՝ հայերի դեմ ցեղասպանության ֆոնին:

 –«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միությունն» այսօր գովազդային արշավ է սկսել՝ կոչ անելով COP29-ի հյուրընկալող Ադրբեջանին կյանքի կոչելու «Խաղաղության COP-ի» իր ենթադրյալ տեսլականը՝ ազատ արձակելով  հայ քաղբանտարկյալներին: Արշավը անցկացվում է Բոննի Կլիմայի փոփոխության կոնֆերանսի բացման շաբաթվա համատեքստում։ Այս կոնֆերանսի շրջանակում փորձագետները սահմանում են COP հեղինակավոր հանդիպումների օրակարգը, որն իր շուրջն է հավաքելու աշխարհի առաջնորդներին նոյեմբերին՝ Բաքվում:

Այս ուշագրավ գովազդները հայտնվել են այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևն անցած ամիս լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ իր երկիրը ցանկանում է «COP29»-ը դարձնել «Խաղաղության COP»: Այդ հայտարարությունը լայնորեն քննադատվել է․ փորձագետները մատնանշում են էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի կառավարության իրականացրած ցեղասպանական գործողությունները և այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարման երկար տարիների պատմությունը:

 «Ադրբեջանում Ալիևի ռեժիմը շարունակում է կալանքի տակ պահել հայ քաղբանտարկյալներին և պատանդներին, ոչնչացնել մեր մշակութային ժառանգությունն ու սեփականությունը, որոնք գտնվում են նրանց բռնազավթման տակ, համակարգված կերպով հայերի դեմ քարոզել էթնիկ ատելություն և արգելափակել բռնի կերպով տեղահանված արցախցիների վերադարձն իրենց տներ։ Այս գործողությունները՝ միջազգային և ներքին այլ հանցագործությունների հետ մեկտեղ, Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ցեղասպանական քաղաքականության վառ օրինակ են։ Մեր ջանքերը նպատակ ունեն բարձրացնելու միջազգային հանրության իրազեկությունը՝ Ալիևի ռեժիմի կողմից շարունակվող ոտնահարումների վերաբերյալ, ինչպես նաև  ընդգծել ապօրինի կերպով ձերբակալված մեր ղեկավարներին և հայրենակիցներին ազատ արձակելու հրատապ անհրաժեշտությունը։ Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ Ալիևի ռեժիմը մոլորեցնի և շեղի իրեն COP 29-ով և խուսափի պատասխանատվությունից՝ իրագործած ցեղասպանության և շարունակական խախտումների համար»,- ասել է «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միության» նախագահ, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միությունը» հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքացիների կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ներխուժել է Արցախ՝ ստիպելով ամբողջ բնակչությանը՝ 120 հազար բնիկ հայերին, լքել հայրենիքը։ Ռազմական հարձակմանը հաջորդել է նաև Արցախի ութ հայ քաղաքական առաջնորդների ձերբակալումն Ադրբեջանի պաշտոնյաների կողմից։ Ապօրինաբար կալանավորված և պատանդառված այս անձինք շարունակում են մնալ Բաքվում՝ սպասելով իրենց դատավարության ժամկետների մասին լուրերին: Քաղբանտարկյալների թվում է միջազգային բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը, որը վերջերս դադարեցրեց 21-օրյա հացադուլը։ Վարդանյանը հացադուլ էր հայտարարել ի նշան բողոքի՝ իրենց անօրինական կալանքի, բանտարկության պայմանների վատթարացման և ոչ թափանցիկ իրավական համակարգում պատշաճ ընթացակարգերի սահմանափակ հասանելիության համար:

Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեզը վերլուծելով այս գործողությունները, պաշտոնապես հաստատել է․ «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի դեմ իրականացվել  է ցեղասպանություն, սակայն նմանօրինակ նոր տառապանքների վտանգն ամենևին էլ չի անցել։ Միջազգային հանրությունը դեռևս պատասխանատվություն է կրում այս բնակչությանը հետագա վնասներից պաշտպանելու համար»:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին պաշտպանելու էթնիկ հայերի վերադարձի իրավունքը՝ հանձնարարելով այդ երկրին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող վանդալիզմի և պղծման գործողությունները, այդ թվում՝ եկեղեցիների և այլ պաշտամունքային վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանների և արտեֆակտներին նկատմամբ, սակայն չսահմանափակվել միայն այդքանով», ինչի անհրաժեշտությունն առաջացել է նախորդ տարի, Ադրբեջանի ներխուժմամբ: Չնայած այս հանձնարարություններին՝ արբանյակից արված վերջին լուսանկարները ցույց են տալիս, որ ոչնչացվում են հայկական մշակութային ժառանգության վայրերն ու բնակելի շենքերը, ինչը խոր մտահոգություններ է առաջացնում:

Ադրբեջանի վրա միջազգային հանրության կողմից ճնշումը շարունակվում է աճել COP 29-ին ընդառաջ, որը նաև հայտնի է որպես Կողմերի համաժողով։ Այն անցկացվելու է այս տարվա նոյեմբերին Բաքվում: Ապրիլյան բանաձևում Եվրամիությունը վերահաստատել է, որ «Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակվող ոտնահարումներն անհամատեղելի են այդ երկրի՝ COP29-ը հյուրընկալելու նախապատրաստական աշխատանքների հետ»: ԱՄՆ սենատորները ևս կոչ են արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ քաղաքական առաջնորդներին, ընդ որում՝ Կոնգրեսի մի քանի անդամներ մայիսի կեսերին լրացուցիչ նամակ են հղել՝ բարձրաձայնելով իրենց անհանգստության մասին։ Ֆրանսիացի սենատորները նույնպես բանաձեւեր են ներկայացրել՝ առաջարկելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում իրականացրած գործողությունների համար։

Բոննի կլիմայի փոփոխության կոնֆերանսը, որը մեկնարկել է հունիսի 3-ին, hակազդեցության ևս մեկ ալիք է առաջացրել: Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հունիսի 5-ին  հայտարարություն է տարածել՝ քննադատելով Ադրբեջանին «Խաղաղության COP» գովազդելու համար՝ միևնույն ժամանակ ցեղասպանական գործողություններ իրականացնելով։

Այս ամենին զուգահեռ՝ Freedom House կազմակերպության «Ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցում Ադրբեջանը հայտնվել է Սաուդյան Արաբիայից և Իրանից ցածր հորիզոնականում՝ 100 միավորից հավաքելով ընդամենը 7 միավոր:  «Լրագրողներ՝ առանց սահմանների» 2024 թվականի մամուլի ազատության ինդեքսում էլ 180 երկրների շարքում Ադրբեջանը 164-րդն է, ինչը ավելի վատ է, քան Վենեսուելայի և Թուրքիայի  դիրքերն են։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:33 26/04/2024  |  ԼՐԱՀՈՍՓարիզի քաղաքապետը պարգևատրել է Արտակ Բեգլարյանին բարձրագույն մեդալով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
18:38 14/03/2024  |  ՄեկնաբանությունԵթե ցանկանում եք, որ արցախցիները զանգվածայնորեն ընդունեն ՀՀ քաղաքացիություն, ապա պետք է ապահովել մեր հավաքական վերադարձի քաղաքական պահանջն ու քայլերը ՀՀ կողմից. Արտակ Բեգլարյան
13:29 06/03/2024  |  ԼՐԱՀՈՍԳարնանը արցախցիների տեղահանման մեծ ալիք կարող է լինել. Արտակ Բեգլարյան
13:19 11/12/2023  |  ՄեկնաբանությունԱլիևը կրկին ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին զոհվել է ԼՂ-ում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով. Արտակ Բեգլարյան
14:13 14/11/2023  |  ՄեկնաբանությունԺնևում կներկայացնեմ ալիևյան ցեղասպան ռեժիմի հանցագործությունները, Արցախի փախստական ժողովրդի վիճակը. Արտակ Բեգլարյան
18:04 20/10/2023  |  ՄեկնաբանությունԱրցախի վտարանդի իշխանությունները պետք է գործեն Հայաստանում, քանի որ Արցախի ժողովուրդը գտնվում է հիմնականում այստեղ , պետական պարտավորություններ ունի Արցախի ժողովրդի հանդեպ ստանձնած . Բեգլարյան
11:44 09/10/2023  |  ՄեկնաբանությունԳիտակցում է արդյո՞ք Իսրայելի ժողովուրդը՝ Ալիևին աջակցող իր ղեկավարության սխալները․ Բեգլարյան
11:58 06/09/2023  |  ՄեկնաբանությունԱրցախ-Հայաստան ճանապարհ փակողը հիմա իբրև «մարդասիրական օգնություն» է մատակարարում Արցախ. Արտակ Բեգլարյան
16:31 29/08/2023  |  ԼՐԱՀՈՍՏուրք չտալ Բաքվի՝ «Արցախի ժողովրդի զանգվածային տարհանման» օրակարգին և չտարածել նման նյութեր. Արտակ Բեգլարյան
17:39 23/06/2023  |  ՄեկնաբանությունԱդրբեջանական կողմը երեկ դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը . Բեգլարյան

Արխիվ

[]