Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Վարչապետին է ներկայացվել Զբոսաշրջության կոմիտեի 2023թ. գործունեության հաշվետվությունը 06/05/2024   18:27  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Զբոսաշրջության կոմիտեի 2023թ. գործունեության հաշվետվությունը:

Զեկույցով հանդես է եկել կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը: Նշվել է, որ Զբոսաշրջության կոմիտեի բյուջեն 2023 թվականին կազմել է 7,5 մլրդ դրամ, իսկ 2024-ին այն կկազմի 13,2 մլրդ, ինչը պայմանավորված է նախատեսված նոր ենթակառուցվածքների բարելավման ծրագրի առկայությամբ:

Ներկայացվել է 2023 թ. ընթացքում Զբոսաշրջության կոմիտեի կողմից գնումների և դրամաշնորհային մրցույթների գործընթացների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն։ Նշվել է, որ 2023-ին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը բացառիկ աճ է գրանցել՝ կազմելով 2 մլն 316 հազար 666՝ 2022 թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ գրանցելով 40 % աճ, իսկ 2019-ի համեմատ՝ շուրջ 22 %։

Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում առավել շատ զբոսաշրջիկներ են այցելել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Չինաստանից, Բելառուսից:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս տարի վիճակագրական տվյալների համաձայն, արձանագրվել են զբոսաշրջության կառուցվածքի որոշակի փոփոխություններ: Օրինակ, նախորդ տարվա նկատմամբ ՌԴ-ից ժամանող զբոսաշրջիկների թիվը, ըստ վիճակագրության, նվազել է, սակայն մյուս երկրներից որոշակի աճ է նկատվում:

Սուսաննա Հակոբյանի խոսքով՝ աճ է արձանագրվել Ֆրանսիայից, Գերմանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանող զբոսաշրջիկների թվում: «Որոշակի ֆիլտրում իրականացնելուց հետո պարզ է դարձել, որ նաև ՌԴ-ից ժամանող իրական զբոսաշրջիկների թվի աճ է արձանագրվել: Այս վերլուծությունները կան»,- ասել է տիկին Հակոբյանը:

Վարչապետը հետաքրքրվել է՝ արդյոք այս ամենն ազդակ է, որ ոլորտում ճիշտ ուղղությամբ ենք ընթանում: «Միանշանակ, այցելությունների վիճակագրությունն էլ է դա ցույց տալիս»,- նշել է կոմիտեի նախագահի պարտականությունները կատարողը: 

Հայաստանը, ըստ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության «Համաշխարհային զբոսաշրջության բարոմետր»-ի տվյալների, 2023-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջային այցելությունների ամենաբարձր աճ գրանցած երկրների ցանկում զբաղեցրել է 7-րդ տեղը:

Կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրել է 2023 թ. ընթացքում ՀՀ կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։ Մասնավորապես՝ ներկայացվել են վիճակագրության բարելավմանը, զբոսաշրջության 5-ամյա ռազմավարության մշակմանը, ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված միջոցառումները։

2023-ի հունվարից մինչև 2024-ի հունվար ընկած ժամանակահատվածում իրականացվել է միջազգային այցելությունների երրորդ հետազոտությունը։ Հայաստանի սահմանային անցման կետերում անցկացված հարցումների միջոցով հնարավոր կլինի ունենալ առավել հստակ տեղեկատվություն զբոսաշրջային այցելությունների աշխարհագրական բաշխվածության, սեռատարիքային կազմի, ճամփորդության կազմակերպման տարբերակների, զբոսաշրջիկների կատարված ծախսերի կառուցվածքի, կրկնվող այցելությունների և այլնի վերաբերյալ։

Վարչապետը նշել է, որ վերը նշված հետազոտությունը քաղաքականությունների մշակման համար կարևոր տեղեկատվություն  կարող է ներկայացնել:

Սուսաննա Հակոբյանի խոսքով՝ առաջին նման հետազոտությունն իրականացվել է  2007 թվականին, երկրորդը՝ 2012-ին: «Շատ կարևոր տվյալներ են ի հայտ եկել, առաջինը՝ ծախսերի տեսանկյունից: 2013-ի տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկի ծախսն այցելության ընթացքում կազմել է 798 դոլար, իսկ մնալու միջին տևողությունը հաշվարկվել է 17 օր: Այժմ ծախսերի տեսանկյունից արձանագրվել է աճ, ներկայումս այն կազմում է 1000 դոլար՝ ՀՀ-ում գտնվելու միջին տևողության ընթացքում: Իսկ մնալու տևողությունը նվազել է մեկ օրով՝ 16 օր: Այս առումով կան առանձնահատկություններ, սփյուռքահայերի՝ Հայաստանում գտնվելու տևողությունը երկար է, և ընդհանուր թվի մեջ դա ազդում է հաշվարկի վրա: Բայց սովորական զբոսաշրջիկը, ով ՀՀ է գալիս հանգստի համար, մեր երկրում մնալու տևողությունը կազմում է 6-7 օր»,- ասել է տիկին Հակոբյանը:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ հավելել է, որ հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ ՀՀ ժամանող ոչ ազգությամբ հայերի թիվը վերջին տարիներին ավելացել է: 

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է նաև զբոսաշրջային ծառայությունների գների խնդրին և նշել, որ այդ հարցին պետք է անդրադառնալ հետևյալ  տրամաբանությամբ՝ արդյոք այստեղ խնդիր կա, թե՝ ոչ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության հիմնական ուղերձը և ծրագրերը մասնավոր ոլորտի գործընկերներին պետք է լինի բիզնեսների արդյունավետության հաշվին ինքնարժեքները նվազեցնելու վերաբերյալ: «Դա է մեր ճիշտ ճանապարհը, որովհետև մեր քաղաքականությունը պետք է լինի բիզնեսների արդյունավետության բարձրացումը՝ էներգաարդյունավետություն, կառավարման արդյունավետություն, ծախսերի արդյունավետություն և այդպես շարունակ»,- նշել է վարչապետը:

Խորհրդակցության ընթացքում տեղեկացվել է նաև, որ 2023 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Զբոսաշրջության մասին» օրենքը, որն ուժի մեջ կմտնի 2024 թ. սեպտեմբերի 1-ից։ Ի պատասխան վարչապետ Փաշինյանի հարցի՝ նշվել է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը կդառնա ծանուցման ենթակա, իսկ 2025 թ. հունվարի 1-ից կներդրվի որակավորման նոր համակարգ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց համար։ «Մենք մինչ օրս զբոսաշրջային օպերատորների մասին տեղեկատվություն չենք ունեցել: Միաժամանակ, արտագնա զբոսաշրջային ծառայությունների համար սահմանվել է ֆինանսական երաշխիքի պահանջ, քանի որ բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ, օրինակ՝ ավիաընկերությունը զբոսաշրջիկներին տեղափոխել է արտերկիր, սակայն հետ չի վերադարձրել ու պետական բյուջեից միջոցներ են ծախսվել՝ ՀՀ քաղաքացիներին հետ վերադարձնելու համար: Մյուս կարևոր փոփոխությունը զբոսավարների պարտադիր վերաորակավորման պահանջն է, ինչն անմիջականորեն կապված է երկիրը, պատմությունը ճիշտ ներկայացնելու հետ: Օրենքն անդրադառնալու է նաև զբոսավարի էթիկայի կանոններին: Ներդրվել է նաև զբոսաշրջային ծառայությունների վերահսկողական գործառույթ, ինչը ևս նախկինում բացակայել է»,- ասել է Սուսաննա Հակոբյանը:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ օրենքի ընդունումը կարևոր է նաև զբոսաշրջիկների տեսակետից. «Երբ նրանք ազդակ են ստանում, որ սա պետական վերահսկողության ներքո գործառույթ է, վստահությունը և գրավչությունը դրանից ավելի է մեծանում»:       

Զեկուցվել է, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ՏՏԵԶ ծրագրի շրջանակում բարեկարգվել կամ վերակառուցվել են մի շարք զբոսաշրջային գրավչության օբյեկտներ տանող ճանապարհներ։

Ներկայացվել են նաև Զբոսաշրջության կոմիտեի կողմից 2023 թ. ընթացքում կատարված մյուս աշխատանքները։ Մասնավորապես՝ ՄԱԿ ԶՀԿ հետ համագործակցությամբ 2023 թ. սեպտեմբերին կայացել է «Զբոսաշրջության համաշխարհային ներդրումային ֆորում»-ը, 2023 թ. ընթացքում կազմակերպվել են փոխճանաչողական այցեր մի շարք թիրախային երկրներում, Հայաստանը և հայկական զբոսաշրջության արդյունքը ներկայացվել են միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում, ապահովվել է համագործակցություն մի շարք ավիաընկերությունների հետ, կազմակերպվել են լրագրողների, բլոգերների և հեղինակավոր անձանց ճանաչողական այցեր, աջակցություն է տրամադրվել 16 մշակութային, գաստրո (խոհանոց և գինի), արկածային փառատոնի կազմակերպմանը։

Այնուհետև, ներկայացվել են 2024 թ. ընթացքում նախատեսվող միջոցառումները։ Մասնավորապես՝ 2024 թ. սեպտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության «Գինու զբոսաշրջության» 8-րդ համաշխարհային համաժողովը։ Կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրել է նաև զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրներն ու խոչընդոտները։

Զեկույցն ամփոփելիս ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականություններ կատարող Սուսաննա Հակոբյանն անդրադարձել է վարչապետի՝ 2023 թվականին տրված հանձնարարականներին և ներկայացրել դրանց կատարման ընթացքը։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:17 05/06/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Ռումինիան կստեղծեն համատեղ ձեռնարկություն՝ ԵՄ կանաչ էներգիա արտահանելու համար
13:34 05/06/2024  |  Դատական ռեպորտաժներՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը կալանավորվեց՝ երկու ամիս ժամկետով
12:27 05/06/2024  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հայտարարել է առավոտները «հեծանվաերթի» իր նախաձեռնության մասին. միանալու համար կա 4 պայման
12:20 05/06/2024  |  Սոցիալական ցանցերՉեմ կարող ասել, այդ հոլովակը ստանալու համար նրա անվտանգության աշխատակիցներն են ավելի շատ չարչարվել, թե՞ նյութը մոնտաժողը. քաղաքագետ
15:34 04/06/2024  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հեռախոսազրույցը
14:47 04/06/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին
11:35 04/06/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ
07:48 04/06/2024  |  ՄամուլՆման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին. «Փաստ»
15:40 03/06/2024  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանն ընդունել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին
14:55 03/06/2024  |  ԼՐԱՀՈՍԲագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել․ ԱԱԾ-ում պաշտոնապես հերքվել է

Արխիվ

[]