ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ 06/05/2024 17:51 | Վերլուծություններ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) կողմից հրապարակված «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս-2024» զեկույցը։
Այսպես՝
· 2024թ. ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման 3.73 ինդեքսով Հայաստանը 119 երկրների շարքում 72-րդն է։ 2019թ. համեմատ Հայաստանի ինդեքսը նվազել է 2.4%-ով, իսկ վարկանիշային դիրքի առումով արձանագրվել է հետընթաց՝ 8 հորիզոնականով։
· Հայաստանի ինդեքսը 5.9%-ով պակաս է համաշխարհային միջին (3.96 միավոր) և 12.4%-ով մեր տարածաշրջանային խմբի՝ «Եվրոպա և Եվրասիա» տարածաշրջանի տարածաշրջանային միջին (4.26 միավոր) ցուցանիշից։
· Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսի բոլոր ենթաինդեքսների գծով 2024-ին արձանագրվել է Հայաստանի վարկանիշային դիրքի վատթարացում։
· «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի քաղաքականություն և նպաստող պայմաններ» ենթաինդեքսի գծով շոշափելի վատթարացում է արձանագրվել ՀՀ-ի թե՛ գնահատականի և թե՛ վարկանիշային դիրքի առումով։ Հատկապես մտահոգիչ են այս ենթաինդեքսի մեջ ներառված «Գնային մրցունակություն» հիմնասյան գծով արձանագրված բացասական փոփոխությունները (այս հիմնասյան գնահատականը 2019թ. համեմատ նվազել է 8.8%-ով, իսկ դիրքը վատթարացել է 15 հորիզոնականով), քանի որ դրանք վկայում են միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչության կտրուկ նվազման մասին։ Գնային մրցունակության նվազմանը, անկասկած, նպաստել է նաև դրամի արժևորումը։
· Վատթարացումը զգալի է նաև «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի կայունություն» ենթաինդեքսի գծով՝ գնահատականի 7.5%-ով անկում և դիրքի 49 հորիզոնականով նահանջ։ Հատկանշական է, որ ինդեքսի բոլոր 17 հիմնասյուներից ամենամեծ վատթարացումն արձանագրվել է հենց այս ենթաինդեքսում ներառված «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի սոցիալ-տնտեսական ազդեցություն» հիմնասյան գծով. հիմնասյան գնահատականը նվազել է 18.8%-ով, իսկ դիրքը վատթարացել է միանգամից 58 հորիզոնականով։ Այս հիմնասյան գծով վատթարացումը խիստ մտահոգիչ է այն պատճառով, որ դրանով «չափվում» է երկրի տնտեսության վրա ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ազդեցության ուժեղությունը։ Փաստորեն, ստացվում է, որ ՀՀ տնտեսական աճի վրա ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի աճի ազդեցությունն էապես թուլացել է։
· Չնայած Հայաստանի ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսը 2019թ. համեմատ 2024թ. նվազել է, 2018-2023թթ. ժամանակահատվածում Հայաստան այցելուների թիվն աճել է՝ 40.2%-ով (1.65 մլն-ից մինչև 2.32 մլն)։ Իրականում, սա հաստատում է այն պնդումը, որ այս աճը չի կարելի ներկայացնել որպես ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի զարգացման և իրականացվող բարենպաստ քաղաքականության արդյունք, այլ այն պարզապես արտածին (ժամանակավոր) գործոնների ազդեցության հետևանք է և, մասնավորապես, պայմանավորված է ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության հետևանքով արտերկրից մարդկանց մեծ ներհոսքով, ինչպես նաև ՌԴ նկատմամբ պատժամիջոցների կիրառման պատճառով այդ երկրի քաղաքացիների զբոսաշրջային ուղղությունների հարկադրված փոփոխությամբ։
· 2024թ. ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքսով և վարկանիշային դիրքով Հայաստանը զգալիորեն զիջում է հարևան չորս երկրներից երեքին՝ Թուրքիային, Վրաստանին և Ադրբեջանին (իսկ Իրանին շատ աննշան է գերազանցում)։ Ավելին, 2019թ. համեմատ տարածաշրջանում միայն Հայաստանն է ունեցել վարկանիշային դիրքի նահանջ։
· Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր հարևաններին։
· «Ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի ռեսուրսներ» ենթաինդեքսի ցածր լինելը չափազանց մտահոգիչ է։ Նախ այն պատճառով, որ այս ենթաինդեքսի գծով Հայաստանը վարկանիշային աղյուսակում հետնապահների թվում է՝ գնահատականն ընդամենը 1.46 է՝ զբաղեցնելով վերջից 8-րդ հորիզոնականը։ Մտահոգության մյուս պատճառն այն է, որ այսպիսի ցածր գնահատականից հետևում է որ Հայաստանը բնության գեղատեսիլ վայրերի, կենդանական ու բուսական բազմազանության և մշակութային ժառանգության առումով գրավիչ երկիր չէ, իսկ դա վկայում է տարբեր միջազգային կառույցներին, շահագրգիռ կողմերին և պոտենցիալ զբոսաշրջիկներին Հայաստանի իրական պատկերը ներկայացնելու ուղղությամբ պատկան մարմինների անարդյունավետ աշխատանքի մասին։ Այս պնդման օգտին է խոսում այն հանգամանքը, որ մեր հարևան երկրների (որոնք այս ենթաինդեքսի համար հաշվի առնվող գործոնների առումով, ըստ էության, Հայաստանից ավելի շահեկան պայմաններ չունեն) գնահատականները շատ ավելի բարձր են։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://shorturl.at/bB2se :
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել