ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջին օրերին քաոս էր տիրում. Ալավերդու բնակիչը՝ ստեղծված վիճակի մասին 06/04/2024 21:06 | ԼՐԱՀՈՍ
Ախթալայի ենթակառուցվածքները վերականգնելու համար զգալի աշխատանք պետք է արվի, հատկապես ճանապարհաշինարարության ուղղությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ալավերդու բնակիչ Ռոբերտ Ղալայանը։
Տեղի ունեցած ջրհեղեղն ի ցույց է դրեց, թե որքան անորակ ու խնդրահարույց են մեր ենթակառուցվածքները. ոչ միայն միջպետական ճանապարհն է վնասվել մի քանի հատվածից՝ առաջացնելով լուրջ խնդիրներ, այլեւ ի ցույց դրել միջհամայնքային առկա ենթակառուցվածքների խոցելիությունը՝ ըստ էության պարալիզացնելով կյանքը։
Մի շարք խոշոր բնակավայրեր, փաստացի, այդ թվում՝ Ախթալան մեկուսացած են առ այսօր։
Մեր հարցին, թե ինչ իրավիճակ է այս պահին համայնքում՝ բնակիչը նախ մեկ բառով պատասխանեց՝ «տխուր»։
Ռ.Ղալայանի տունը չի տուժել, քանի որ իրենց շենքերը ավելի վերեւում են, բայց հիշում է՝ առաջին օրերին քաոս էր, հետո սկսեցին կազմակերպվել։ Նրա փոխանցմամբ՝ Ալավերդիի՝ գետին ավելի մոտ հատվածները չափազանց կեղտոտ են, գետի տիղմը դեռ մաքրել է պետք, տուժածներն էլ շատ են։
Նրա կարծիքով՝ Ալավերդի քաղաքում խնդիրները համեմատաբար ավելի արագ լուծելի են, սակայն հսկայական ճանապարհաշինարարական աշխատանքի անհրաժեշտություն կա։ Ամբողջությամբ վնասված է միջպետական ճանապարհին միացող հատվածը, որը դեպի գործարան էր գնում, չկա Ախթալա տանող ճանապարհը։
Շատ է անհանգստացնում դեպի Սանահին կայարան տանող հատվածի վերականգնումը՝ գետի մյուս կողմում մնացած մարդկանց մեկուսացումից դուրս բերելու համար։ Ըստ նրա՝ այդ հատվածում էլ ժամանակավոր՝ գոնե միայն հետիոտնի համար նախատեսված կամուրջի անհրաժեշտություն կա, ինչպես Ախթալայում, մինչև կկարողանան վերականգնել երթևեկելի կամուրջը։ Միաժամանակ բնակիչը նշեց, որ ժամանակավոր այդ կամուրջի կառուցումն ավելի բարդ կլինի, քանի որ տարածքն ավելի լայն է։
«Ես մասնագետ չեմ, բայց նման դեպքում, որքան գիտեմ, կամուրջը ճոճով են սարքում, ճոճանակի նման»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Վանաձորի եւ Ալավերդու միջեւ հաղորդակցության վերականգնմանը, ապա, ինչպես նկատեց բնակիչը, կա մի ճանապարհ՝ նախատեսված միայն մարդատար փոքր մեքենաների համար, որն, ըստ էության, շրջանցում է միջպետական ճանապարհը։ Ջրհեղեղի առաջին օրերին դժվար էր գնահատել դրա անվտանգությունը, բացի այդ՝ անհրաժեշտ էր, որ իջներ ջրի մակարդակը։ Հիմա կարող են օգտագործել, բայց միայն մարդատար փոքր մեքենաները, ինչը հնարավորություն կտա գոնե ժամանակավորապես կապ ապահովել Վանաձորի եւ Ալավերդու միջեւ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից