ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին. «Փաստ» 06/04/2024 07:48 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Գործիչների մի տեսակ կա, որ իր միակ անելիքը համարում է... ոչինչ չանելը: Բայց դա դժբախտության այսբերգի մի մասն է: Մյուս մասն էլ տվյալ գործիչների դեպքում այն է, որ իրենց պարտքն են համարում, ոչինչ չանելով, շարունակաբար թիրախավորել որևէ բան անողներին կամ նրանց նախաձեռնությունները: Այդ տեսանկյունից «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն ու նրա ծավալվող ընթացքը ուշագրավ է նաև վերը նկարագրված տեսակի գործիչների յուրատեսակ «լ յուստրացիայի» առումով: Խոսքն այն անձանց կամ գործիչների մասին է, որ փորձում են հանրային հարթակներում դիրքավորվել որպես փաշինյանական իշխանության դեմ հանդես եկողներ, սակայն ջուր են լցնում նույն Նիկոլ Փաշինյանի ջրաղացին:
Կամա, թե ակամա՝ այլ հարց է: Պատահական չէր, որ նախօրեին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ արեց անընդհատ չխոսել շարժման ձախողման մասին: «Եկե՛ք, մասնակից եղե՛ք, թող չձախողվի, եթե դուք մասնակից չեք, ուրեմն մի՛ մտածեք դրա մասին»,-ասաց նա։ Սրբազանը նաև դիմեց բոլոր հասարակական կառույցներին, քաղաքացիական նախաձեռնություններին, բոլոր քաղաքական միավորներին, կուսակցություններին. «Բոլորին եմ դիմում՝ հստակ կա՛մ տեսանելի, մասնակցային ամեն մեկդ ձեր մասով պատասխանատվություն եք ստանձնում, կա՛մ դուք գործ չունեք էս ամեն ինչի հետ»: Սա իսկապես կարևոր արձանագրում էր: Այո, ըստ էության, ոչ միայն կոչ, այլև արձանագրում:
Ի լրումն, նկատելի են նաև գործիչներ, շրջանակներ, որ ձևեր են թափում, թե՝ մենք կմիանայինք, մենք ողջունում ենք, բայց... եթե այս «մեկերը» չլինեն մասնակիցների մեջ, այն մյուսները չլինեն, երրորդները չգան, նախկինները չլինեն և այլն, և այլն: Այդպես ասողներին գուցե արժե հայելի նվիրել, բարեկամաբար նաև հուշելով հարց տալ, թե ինչո՞ւ եք կարծում, որ մնացած բոլորը շատ մի ուրախ կամ հոժար են ձեր ներկայությանը, որ մի հատ էլ նախապայմաններ եք դնում: Սակայն այստեղ հիմնականը, կարծում ենք, այն է, որ հանուն պետության գոյության ծավալվող այս պայքարի հետ կապված «բայց»-եր առաջադրելը, «բայց»-եր դնելն ընկալելի չի կարող լինել: Այստեղ «բայց»-եր չկան:
Ամեն ինչ չափազանց պարզ է. կա՛մ դու հանուն Հայրենիքի շարժման հետ ես (մեջ ես, միացած և այլն), կա՛մ Նիկոլ Փաշինյանի հետ ես և կողմ ես նրա իշխանավարման ու արածի շարունակությանը: Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին: Իսկ շարժմանը պահանջներ ներկայացնելու համար առնվազն պետք է դրա մեջ ընդգրկված լինել: Առանց նախապայմանների, ստանձնելով սեփական բաժին պատասխանատվությունը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 04․ 06․ 24 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ