Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» 01/22/2025   08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ» 01/22/2025   08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ» 01/22/2025   08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ» 01/22/2025   08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 01/22/2025   07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ» 01/22/2025   07:44 Վահրամ Սահակյանին մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ» 01/21/2025   23:57 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/21/2025   23:51 Թուրքական հանգստավայրում հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի․ կան ձերբակալվածներ 01/21/2025   23:44 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի լիազորությունները կասեցվել են. քրեական հետապնդում կհարուցվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   23:23 Սերոբ Գասպարյանի մասնակցությամբ չորս առերես հարցաքննություն է եղել 01/21/2025   23:19 «Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն 01/21/2025   23:06 Իրավիճակը՝ Լարսում 01/21/2025   23:03 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/21/2025   22:51 Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան 01/21/2025   22:33 Մասկն առաջին անգամ ներկայացրել է իր երեխաների մորը 01/21/2025   22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ 01/21/2025   22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com 01/21/2025   21:55 Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   21:35 Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ 01/21/2025   21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է 01/21/2025   21:12 Թրամփի վարչակազմը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ն մնա համաշխարհային հեգեմոնի դերում. Կստեղծվի նոր պետություն. Նահապետյան (տեսանյութ) 01/21/2025   21:10 Ոսկեպարում սահմանագծման աշխատանքները նախատեսվում է սկսել փետրվարին 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/21/2025   20:39 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հովանու ներքո «Ծագումով հայեր» ծրագրի մի շարք հերոսներ պարգեւատրվել են «Կոմիտաս» ոսկե մեդալով 01/21/2025   20:29 Միրզոյանի այցը մանեւրելու տակտիկական փորձ էր․ Այն, ինչ կատարվում է հայ-ռուսական հարաբերություններում՝ աննորմալություն է․ Արման Աբովյան 01/21/2025   20:18 Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել թուրքական կողմին 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:29 Բժիշկը զգուշացրել է վիտամինների անվերահսկելի կերպով օգտագործելու ծանր հետեւանքների մասին 01/21/2025   19:19 Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Ձեր երկրում․ Իտալիայի դեսպան 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/21/2025   19:08 Թրյուդոն ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան ներմուծման մաքսատուրքերով 01/21/2025   19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու 01/21/2025   19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան 01/21/2025   19:00 Ջրվեժում կողոպուտի է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացին 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   18:41 Իսրայելի պաշտպանության բանակի հարավային հրամանատարության ղեկավարը ևս հրաժարական է տվել շտաբի պետից հետո 01/21/2025   18:22 Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխված 20-ամյա դատապարտյալ է մահացել 01/21/2025   18:16 Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին են ներկայացրել 17, 21 և 22 տարեկան երեք երիտասարդի 01/21/2025   18:10 Ընտանիքի անդամների միջև փոխանցումների անունը դնում են եկամուտ, հետո էլ ասում՝ նվեր է, չի հարկվի․ այս համակարգը մշակույթ է փոխելու․ Թադևոսյան 01/21/2025   18:06 Հասանովը Ստեփանակերտում խորհրդարկցություն է հրավիրել 01/21/2025   17:58 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելում է Արարատի մարզ 01/21/2025   17:51 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը 01/21/2025   17:45 Այն իշխանությունը, որը 25 մլրդ դրամ է ուղղակի մսխել ԱՆԻՖ հիմնադրամով, ժողովրդին ասում է` վերջին կոպեկներդ գրի, որ հասկանանք` ոնց ենք քեզ քերում. Գրիգորյան 01/21/2025   17:31 Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի. զբոսաշրջիկները փորձել են փախուստի դիմել պատուհաններից 01/21/2025   17:25 Ադրբեջանը կստանա այն, ինչ պահանջում է, իսկ Հայաստանը՝ լրացուցիչ հանձնված տարածքներ. Աբրահամյան 01/21/2025   17:24 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելով ԵՄ-ի անդամ դառնալու մասին
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել

ԱՆԻՖ-ն ընդդեմ «Փաստինֆո»-ի գործով Տեղեկատվական վեճերի խորհուրդը արձանագրել է «Փաստինֆո»-ի բարեխղճությունը 06/03/2024   12:55  |  ԼՐԱՀՈՍ

2022թ․ օգոստոսի 2-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որը հայտնի է նաև ԱՆԻՖ հապավմամբ, հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Փաստինֆո» ՍՊԸ-ի՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի հիմքով։ Առիթը ՍՊԸ-ին պատկանող «Փաստինֆո» լրատվական կայքում  նույն թվականի հունիսի 25-ին հրապարակված «ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամներին մեկուսացրել են իրենց վստահված՝ ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի կառավարումից» հոդվածն է:

Հայցվորը նշել է, որ այդ հոդվածում տեղ են գտել զրպարտող հետևյալ երկու արտահայտությունները․  «Փաստացի՝ ԱՆԻՖ-ն օգտագործում է օտարերկրացիների անունը տարաբնույթ մութ գործարքները քողարկելու համար» և «.․.տնօրինությունը որոշել է գրաքննել Տնօրենների խորհրդի և Ներդրումային կոմիտեի օտարերկրացի անդամներին ուղղված պաշտոնական նամակները՝ զերծ պահելով նրանց քաղաքական կոռուպցիոն գործարքի մանրամասներին տեղյակ լինելուց»։ Ըստ ՓԲԸ-ի՝ այս արտահայտություններով ԱՆԻՖ-ին վերագրվել են գործողություններ, որոնք արատավորել են նրա գործարար համբավը։ Մասնավորապես՝ ներկայացվել է, թե ընկերությունն իրականացրել է քաղաքական կոռուպցիոն «մութ» գործարքներ, և դրանք քողարկելու նպատակով օգտագործել է օտարերկրացի գործընկերների անունները։

Հայցվորը խնդրել է դատարանին պարտավորեցնել «Փաստինֆո» ՍՊԸ-ին հրապարակայնորեն հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները և նրանից հօգուտ ՓԲԸ-ի բռնագանձել 5,000,000 դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Պատասխանողն առարկել է հայցի դեմ՝ պնդելով, որ իրականացրել է Սահմանադրության 42-րդ հոդվածով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված ու հասարակական հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ տարածելու իր իրավունքը։  «Փաստինֆո» ՍՊԸ-ն նշել է, որ հոդվածում արծարծված՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի վերաբերյալ հարցերը հանրային նշանակություն ունեն, և քանի որ լրատվամիջոցների առաքելությունն է նպաստել այդպիսի հարցերի բաց քննարկմանը և պետական մարմինների աշխատանքի թափանցիկությանը, խմբագրությունը փորձել է պարզել, թե որքանով են իրավաչափ ԱՆԻՖ-ի իրականացրած գործողությունները: Բացի այդ, պատասխանողը դատարանին տեղեկացրել է, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու կոմբինատին առնչվող գործարքի մանրամասները, սակայն իր ջանքերն արդյունք չեն ունեցել, ինչից հետո միայն խմբագրությունն ամբողջ գործընթացը բարեխղճորեն և հավասարակշռված ներկայացրել է հոդվածում: Այսպիով, «Փաստինֆո» ՍՊԸ-ն պնդել է, որ իրացրել է կարծիքի ազատ արտահայտման իր իրավունքը, և հրապարակման մեջ տեղ գտած այն արտահայտությունները, որոնք դարձել են դատական վեճի առարկա, զրպարտություն որակվել չեն կարող։

2023 թվականի ապրիլի 11-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռ, որով հայցն ամբողջությամբ մերժել է։ Վճռի հիմքում դրել է այն եզրահանգումը, որ վիճահարույց արտահայտությունները գնահատողական դատողություններ են, ոչ թե փաստացի տվյալներ, հետևաբար՝ դրանք չեն կարող որակվել որպես զրպարտություն և ենթակա լինեն հերքման։ Ըստ դատարանի՝ լրատվամիջոցի կողմից այդ դատողությունները արվել են բավարար փաստական հիմքերի վրա, և ըստ այդմ՝ իրավաչափ են։

Վճռի դեմ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն 2022թ. սեպտեմբերի 8-ին բողոք է ներկայացրել Վերաքննիչ քաղաքացիական  դատարան: Այս ատյանում քննությունն իրականացվում է գրավոր կարգով։ Դատարանն իր որոշումը հրապարակելու օր էր նշանակել 2024թ. մայիսի 13-ը, սակայն այդ ակտը դեռ չկա։

Եզրահանգում

 Խորհուրդը համամիտ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիրքորոշման հետ, որ հրապարակման վիճահարույց արտահայտությունները գնահատողական դատողություններ են, ոչ թե փաստացի տվյալներ։ Այդ արտահայտությունները վերաբերում են ԱՆԻՖ-ի կոնկրետ գործողություններին, ու թեև ձևակերպումները կարող են համարվել չափազանց խիստ (օրինակ՝ «մութ գործարքներ», «քաղաքական կոռուպցիոն գործարքներ»), սակայն որպես այդպիսին տեղավորվում են լրագրողական թույլատրելի ազատությունների շրջանակում, քանի որ, ինչպես հայտնի է, ազատ խոսքի պաշտպանության տակ են գտնվում ոչ միայն չեզոք կերպով ընկալվող արտահայտությունները, այլև այնպիսի խոսքը, որը սադրող է, ցնցող, անհանգստություն պատճառող։ Հետևաբար, էական է ոչ թե տվյալ արտահայտության չափազանց խիստ լինելը, այլ, թե արդյո՞ք լրագրողն իր այդ դատողությունը բխեցրել է բավարար փաստական հիմքերից՝ դրսևորելով բարեխղճություն։

Խմբագրությունը մինչև հոդվածը հրապարակելը ողջամիտ ջանքեր է ձեռնարկել՝ պարզելու կոնկրետ հանգամանքներ։ Օրինակ, կատարել է պաշտոնական հարցումներ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամներին ու ներդրումային կոմիտեի նախագահին, թե նրանք արդյո՞ք ուսումնասիրել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)՝ ՀՀ կառավարութան սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ընկերության կառավարմանը հանձնելու գործընթացի օրինականությունը։ Կամ՝ ինչու՞ են հավատարմագրային կառավարման հանձնվել բաժնետոմսեր, որոնք դատական վեճի առարկա են։ Կամ՝ արդյո՞ք տնօրենների խորհրդի անդամները, ներդրումային կոմիտեի նախագահն անձամբ մասնակցել են ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի հետ կապված որոշումների կայացմանը և այլն։

Հոդվածի հեղինակի առաջադրած այս բոլոր հարցերը ունեցել են հանրային նշանակություն, արտահայտել են հասարակության շրջանում տևական ժամանակ ծավալվող իրավաչափ մտահոգություններ։ Ի վերջո, խնդիրները վերաբերել են հանրային մարմնի բաց կառավարման սկզբունքի երկու կարևոր հատկանիշներին՝ հաշվետվողականությանը ու թափանցիկությանը, որոնք մեծ կարևորություն ունեն կոռուպցիայի կանխարգելման քաղաքականության համար։ Այս հանգամանքները հոդվածին հաղորդում են լրացուցիչ պաշտպանվածություն՝ ցանկացած միջամտությունից, ինչպիսին է, օրինակ, լրատվամիջոցի դեմ բերված սույն դատական հայցը։ Ակնհայտ է, որ տվյալ դեպքում խմբագրության կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու հանրային շահը գերակայում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի գործարար համբավի նկատմամբ։

Այդ հարցերին պատասխան չստանալով՝ հոդվածի հեղինակը կատարել է ողջամիտ եզրահանգում առ այն, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն թափանցիկ ու հաշվետու չի գործում, մասնավորապես, որ ընկերության տնօրենների խորհրդի օտարերկրացի անդամները մեկուսացվել են ԶՄՊԿ-ի բաժնետոմսերի կառավարումից։ Փաստորեն, վեճի պատճառ է հանդիսացել այն, որ տվյալ  եզրահանգումը ներկայացվել է չափազանց խիստ, փոխաբերական իմաստ ունեցող արտահայտություններով։ Սակայն դրանք, ինչպես իրավացիորեն նշել է դատարանը, վերացական, գնահատող դատողություններ են, որոնք բխել են կոնկրետ փաստական  հանգամանքներից։ Սա շատ կարևոր է և թույլ է տալիս այդ դատողությունները որակել որպես համարժեք և իրավաչափ։

Այս մոտեցումը հիմնավորված և հաստատված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում[1], ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումներում[2], ինչպես նաև Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշման մեջ։ Տեղեկատվական վեճերի խորհուրդը նույնպես անդրադարձել է այդ խնդրին իր նախկին եզրակացություններում։[3]

Այսպիսով, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճռում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի և «Փաստինֆո» լրատվական կայքի հիմնադրի միջև տեղեկատվական վեճին տրվել է իրավաչափ լուծում՝ պաշտպանության տակ առնելով լրատվամիջոցի՝ հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը։

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) — Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան — «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն

Բորիս Նավասարդյան — Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան — «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան — Փաստաբան

Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 17488/90, 27/03/1996:

Վճռաբեկ դատարանի որոշումը թիվ ԵԿԴ/2293/02/10 քաղաքացիական գործով, էջ 9, պարբ․ 3:

Տեղեկատվական վեճերի խորհրդի՝ Տիգրան Ուրիխանյանն ընդդեմ Էդգար Բարսեղյանի դատական գործի վերաբերյալ թիվ 31 Կարծիք։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:47 24/05/2024  |  ԼՐԱՀՈՍԱՆԻֆ-ում կոռուպցիոն չարաշահումների գործով որևէ մեղադրյալ չկա
11:18 23/05/2024  |  ԼՐԱՀՈՍԱՆԻՖ-ը կլուծարվի․ հարցը կառավարության նիստի օրակարգում է
07:53 22/05/2024  |  ՄամուլՈ՛չ գումարը կա, ո՛չ՝ ավիաընկերությունը. «Ֆլայ Արնա»-ում գտնվել է «հանճարեղ» միջոց. «Ժողովուրդ»
22:42 22/02/2024  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնված Անի Իսպիրյանի ոդիսականը ԱՆԻՖ-ում
19:00 19/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱՆԻՖ-ում ՊՎԾ-ի կողմից հայտնաբերված չարաշահումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածի հատկանիշներով
15:00 14/02/2024  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիայի սկանդալի կենտրոնում գտնվող Անի Իսպիրյանի պաշտոնավարումը ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում չի կասեցվել․ «Փաստինֆո»-ի տեղեկությունը հաստատվեց
16:01 31/01/2024  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիոն գործով ձերբակալված փոխնախարարը նոր էր պաշտոն ստացել ԱՆԻՖ-ում (տեսանութ)
13:38 31/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱՆԻՖ-ում ստացել են բարձր աշխատավարձեր, բայց արդյունավետության գնահատումը եղել է անորոշ. Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
17:53 30/01/2024  |  ԼՐԱՀՈՍԱՆԻՖ-ի հերթական ձախողումը. Պարզվեց՝ «Fly Arna»-ի ներդրումները ոչ արդյունավետ են
21:34 27/01/2024  |  ՔաղաքականԱվինյանի ղեկավարության ներքո ԱՆԻՖ-ը պետության գումարներն արդյունավետ չի օգտագործել

Արխիվ

[]