ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բագրատ Սրբազանը դատի է տվել իրեն զրպարտած իշխանական լրագրողին 06/03/2024 11:57 | ԼՐԱՀՈՍ
![](https://www.pastinfo.am/news_images/592/1775634_1/photo_2024_05_29_13_11_53.thumb.jpg)
Բագրատ Սրբազանը դատի է տվել իրեն զրպարտած իշխանական լրագրողին։ Մասնավորապես, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ իշխանական քարոզիչ «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանի և ՔՊ կուսակցությանը՝ «Civic.am»-ին՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ հայցը դատարան մուտք է եղել մայիսի 24-ին և մայիսի 27-ին մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Աննա Շիլաջյանին։
Ներկայացված հայցադիմումով Բագրատ Սրբազանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Դավիթ Լևոնյանին և «ՔՊ» կուսակցությանը՝ «Civic.am»-ին հրապարակայնորեն՝ նույն եղանակով, ինչ տարածվել է զրպարտությունը, այն է՝ Դավիթ Լևոնյանի դեպքում վերջինիս ֆեյսբուքյան էջում և նույնանուն յութուբյան ալիքում, ՔՊ կուսակցության դեպքում՝ Civic.news յութուբյան ալիքում՝ հերքել հայցվորի վերաբերյալ հրապարակված հետևյալ զրպարտություն համարվող փաստացի տվյալները «զբաղվում է հայրենավաճառությամբ, փորձում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ, դրա փոխարեն Կրեմլից ստանում է միլիոնավոր դոլլարներ, սնանկացման է հասցրել, գումարներ է վատնել, միգուցե և անձնական հաճույքների համար օգտագործել, փորձել է գահընկեց անել Գարեգին Բ-ին, ԿԳԲ-ի գորխակալ է, պատերազմ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանին, փորձում է իրականացնել հեղաշրջում, հրաման է ստացել ԿԳԲ-ից, առաջ է շարժում ռուս-ադրբեջանական շահերը, եկեղեցին դարձրել է բիզնեսի միջոց»։
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի հասցեին իշխանական քարոզիչների կողմից արված հայտարարությունների առնչությամբ հանցագործության մասին հաղորդում ևս ներկայացվել է։ Մասնավորապես, ապրիլի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում կա՛մ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կա՛մ սուտ մատնության համար պատասխանատվության կանչել իշխանական «Սիվիկ նյուզ» լրատվականի լրագրողին։ Վերջինս փաստազուրկ մեղադրանքներ ու զրպարտանքներ է հնչեցրել սրբազանի հասցեին՝ մեղադրելով նրան իբրև թե «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու, «Կրեմլից» միլիոնավոր դոլարներ ստանալու, հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու» մեջ։
««Լրագրողական արհեստավարժ, առարկայական և անաչառ բովանդակությունից, մասնագիտական էթիկայից և բարեվարքությունից զուրկ, ավելի շուտ՝ բլոգերային մենախոսության տպավորություն գործող նշյալ տեսանյութում հնչում են պնդումներ, թե իբր նա ունի «ապացույցներ», ըստ որոնց՝ Հայ եկեղեցու Սրբազանը «միլիոնավոր դոլարներ է ստացել»։
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում։ Իսկ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ԶԼՄ-ով կատարված հրապարակումը քրեական գործ հարուցելու առիթ է։
Այսպիսով, իրավապահ մարմիններից պահանջում ենք՝ նշված անձի հաղորդման հիման վրա, 24 ժամվա ընթացքում կամ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կամ՝ սուտ մատնության համար ՀՀ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածով քրեական պատասխանատվության կանչել «լրագրող» ներկայացող նշված անձին և նրա տեսանյութը հրապարակած՝ «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքին»,- նշել էր շարժումը։
Ներկայացված հաղորդումը մեկ ամսից ավել «ստուգվել» է ԱԱԾ-ում, սակայն առ այս պահը պաշտոնապես հայտնի չէ՝ քրեական վարույթ նախաձեռնելու կամ վարույթի նախաձեռնումը մերժելու որոշումների առկայության մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
![](https://www.pastinfo.am/video_images/12/35370_1/f661914cf769d1_661914cf76a34.jpg)
Տեսադարան
![](https://www.pastinfo.am/cache_image/album_main_images/1/6806/mhm0156502.thumb-270x158.jpg)
Մամուլ
- 06/29/2024 20:17 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վերջապես կբացի ԵԱՏՄ ընդհանուր շուկան հայ ոսկերիչների համար
- 06/29/2024 08:17 Մի ապահարզանի պատմություն․ «Հրապարակ»
- 06/29/2024 08:14 Ում տանն է հյուրընկալվել Բագրատ սրբազանը․ «Հրապարակ»
- 06/29/2024 08:11 «Նման որոշում այս պահին չկա». ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրով ՀՀ-ի կողմից՝ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու պահանջի մասին. «Ժողովուրդ»
- 06/29/2024 08:08 ՔՊ-ականներն անցել են ժեստերի լեզվին․ Նիկոլ Փաշինյանը հետեւում է բոլորին․«Հրապարակ»
- 06/29/2024 08:05 Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում․ «Հրապարակ»
- 06/29/2024 07:49 ՔՊ նոր գրասենյակը դեռեւս վերանորոգվում է, սակայն շուրջ երկու տարի ամիսը մոտ 4 մլն վարձավճար է տրվում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/30/2024 16:26 Սառցապատ Արարատից հրաբուխ է ժայթքելու, սա խորհրդանշելու հայոց վերելքը․ Աշոտ դպիր Արևշատյան
- 06/19/2024 13:30 Փողոցով իշխանության գալը ՔՊ֊ի մենաշնորհն է, մյուսներին հակացուցված է
- 06/03/2024 20:11 Էն մարտավարությունը, որ կար նախկինում, երբ մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց կալանավորում էին, Սրբազանի շնորհիվ փոխվեց. Հարությունյան (տեսանյութ)
- 05/28/2024 20:29 Մենք համարում ենք, որ կառավարության քայլերը ճիշտ չեն, բայց դեմ չենք դրան,վերապահումներով, բայց աջակցում ենք կառավարության ջանքերին. Խզմալյան
Մեկնաբանություն
- 06/30/2024 19:42 Ցանկությունս է՝ այս լուսանկարի մարդիկ միասին հնարավորություն ունենան լուսանկարվել Արցախի այս նույն վայրում. Աբրահամյան
- 06/30/2024 18:31 Ամբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա մերժիր Սերժին», առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի խայտառակ վիճակում. Զաքարյան
- 06/30/2024 12:41 Սյունիքում մարդկանց համար անվտանգության գործոնը շարունակում է գերիշխող լինել. Աբրահամյան
- 06/29/2024 21:27 Շուտով կվերամիավորվեմ Սրբազան պայքարի իմ գաղափարակից ընկերներին. Աբրահամ Գասպարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 06/30/2024 21:18 ՆԳՆ-ն՝ ողբերգական վթարի մասին
- 06/30/2024 18:48 Կոտայքում 3 մեքենա է բախվել միմյանց. զոհվածն ու 4 վիրավորները հարսանիքի մասնակիցներ էին. shamshyan.com
- 06/30/2024 16:56 Պատահար Աստղաձոր գյուղում. կա տուժած
- 06/30/2024 16:39 «Լաստիվեր Ռեզորթ»-ում հայտնաբերվել է ՌԴ 31-ամյա կնոջ մարմին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 06/30/2024 15:53 Ութամյա պեկինեսը ճանաչվել է աշխարհի ամենատգեղ շուն
- 06/30/2024 12:57 Քանյե Ուեսթը ժամանել է Մոսկվա
- 06/28/2024 20:47 Եվրոպայի հայտնի հանգստավայրում զբոսաշրջիկներին կտուգանեն ծովում միզելու համար
- 06/28/2024 14:58 Յակուտիայում ոստիկանը կնոջ հետ ներխուժել է ուրիշի տուն, կենակցել նրա հետ և հարձակվել վերադարձած տանտերերի վրա (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 06/30/2024 21:32 Պոտենցիալ վտանգավոր աստերոիդն անցել է Երկրի կողքով՝ 300 հազար կմ հեռավորության վրա
- 06/28/2024 13:46 Փաստաթղթում տառասխալի պատճառով բանտից ազատ է արձակվել վտանգավոր հանցագործ
- 06/27/2024 18:18 Քաղաքապետարանում աշխատող ռոբոտն ինքնասպան է եղել
- 06/26/2024 18:21 Ինչպես ազատվել աղմկոտ լրահոսից. հոգեբանի խորհուրդները