ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անմտություն է առանց միջնորդների վարել բանակցություններ. Սերժ Սարգսյանը՝ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին 05/31/2024 18:57 | ԼՐԱՀՈՍ
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը բոլորովին այլ կերպ կընթանար, եթե Հայաստանը չհրաժարվեր միջազգային փորձից։ Այսօր նման կարծիք է հայտնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքն ինչպե՞ս կլուծեր այսօր հայ-ադրբեջանական հարցը:
«Դա շատ պարզ լուծվելիք խնդիր է»,- ասել է Ս. Սարգսյանը՝ ավելացնելով. «Կա միջազգային փորձ, կան միջազգային ատյաններ, եւ եթե Հայաստանը չհրաժարվեր այս երկու հանգամանքից, ապա բոլորովին այլ կերպ կլիներ: Չի կարող ԵԽ-ն կամ ԵՄ-ն իր նշած ստանդարտներից կամ ցած իջնել, կամ վեր բարձրանալ: Անմտություն է առանց միջնորդների վարել բանակցություններ: Բայց եթե մտել ենք այդտեղ, ես էլ ի՞նչ կարող եմ ասել»։
Ավելին՝ նա համոզված է, որ Տավուշում եւս սահմանազատման գործընթացներն այլ կերպ կընթանային։ «Նախ՝ կունենայինք հստակ դիրքորոշում, ինֆորմացիա, թե ինչի վրա են անում այդ սահմանազատումը: Մեկ ասում են՝ 1976 թվականի քարտեզ, հետո ասում են՝ չէ: Որեւէ մեկը տեսե՞լ է այդ քարտեզը: Եթե իրենց արարքի մեջ անընդունելի բան կա, իրենք ինչու չեն բաց անում այդ ամենը: Մենք նույնիսկ բանակցային գործընթացի մասին 90 տոկոսով ասում էինք, թե ինչ է, ոնց է, եթե դա չէր խանգարում բանակցությունների հետագա փուլերին: Հիմա ինչո՞ւ են գաղտագողի անում»,- նշել է նա:
Սերժ Սարգսյանը անդրադարձել է 1980-ականներին Վլադիմիր Մովսիսյանի նախագահությամբ տեղի ունեցած հայ- ադրբեջանական բանակցություններին՝ սահանազատման հարցերով։ Թեեւ դա չէր համարվում սահմանազատում, որովհետեւ դա գերագույն խորհուրդների մակարդակով չէր արվում. «Հայկական կողմից դա ղեկավարում էր Վլադիմիր Մովսիսյանը, եւ այդ փաստաթղթերը կան, թեեւ մեր պատգամավորների հարցումներին մեկ ասում են՝ չկա, մեկ ասում են՝ գաղգտնիության գրիֆն ավելի է խստացվել: Այդտեղ գաղտնիության ի՞նչ խնդիր կա: Ո՞ր պետական գաղտնիքը կարող էր բացահայտվել: Միայն մեկ գաղտնիք կա, որ շեղում կա այդ փաստաթղթերից, որը մեզ օգուտ չէ:
Այլ ի՞նչ գատղնիք կարող է լինել»,- ասել է նախագահն ու շեշտել, որ այսօր էլ ունենք օրենք, որ գաղտնիության մակարդակ սահմանում է այն մարմինը, որը պատասխանատու է այդ հանգամանքի համար:
«Հիմա ինչո՞ւ են գաղտնիության մակարդակը բարձրացրել: Թող իջեցնեն մակարդակը, այդ փաստաթղթերը հրապարակեն, մի հատ էլ ասեն՝ մեզնից ի՞նչ եք ուզում, տեսեք, այսպես է»,- նշել է Ս.Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ