ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրվա իշխանությունը խոհեմություն պետք է դրսևորի՝ Եկեղեցու վճարած հարկերն ուղղելու հայրենաշինությանը, ոչ թե չվաստակված պարգևավճարներին․ Արարատ քահանա Պողոսյան 05/31/2024 19:30 | ԼՐԱՀՈՍ
Արարատ քահանա Պողոսյանը գրել է․
«Հարկատվությունը՝ որպես պետության բնականոն զարգացման օրինաչափություն, բարոյական պարտավորվածություն է յուրաքանչյուր ինքնահարգ և պետականամետ անձի կամ ընկերության համար։ Պետության գոյաբանության ապահովման գործում առաջնահերթություն է ֆինանսական հսկայական միջոցների առկայությունը՝ երկրի անվտանգային, առողջապահական, գիտակրթական, մշակութային, շինարարական, սոցիալական և այլ ոլորտների կարիքները հոգալու և առաջընթաց արձանագրելու նպատակով։
Պատմականորեն, դեռևս Հին Հունաստանում և Հռոմում անձնական հարկերի վճարումը հավասարեցվում էր ստրկությանը, և ազատ քաղաքացիների մի ստվար մաս նվաստացուցիչ էր համարում հարկ վճարելը։ Հին աշխարհի բնակիչները պատրաստ էին կամավոր վճարումներ կատարել, սակայն չէին ցանկանում պարտադիր հարկեր վճարել․ նրանց համար առավել ընդունելի և հարգի էր հարկեր հավաքագրել պարտված թշնամիներից։
Հայոց պատմությունից հայտնի է, թե ինչքան ծանր, իսկ որոշ դեպքերում նաև նվաստացուցիչ հարկեր էին սահմանված հայ ժողովրդի համար՝ հատկապես պարսկական, արաբական և թուրքական տիրապետությունների շրջանում։ Հայ ժողովրդին, նաև Եկեղեցուն անմարդկային կերպով հարկելու բազմաթիվ պատմություններ և դրվագներ են պահպանվել։
Եկեղեցին ներկայումս ընկերային կարևոր դեր ունի հանրության մեջ, որի անտեսումը կարող է հանգեցնել պետության համար անցանկալի բացասական հետևանքների։ Այսօր պետության և Եկեղեցու փոխհարաբերությունների ուսումնասիրությունն օրախնդիր է, առավել քան արդիական, քանի որ հարկերի բարեխիղճ վճարման բարոյական դրդապատճառները ոչ պակաս կարևոր են, քան հարկային վարչարարության հրամայական մեթոդները։
Այս ամենին զուգահեռ՝ Հայաստանի այսօրվա իշխանության որոշ ներկայացուցիչներ, փորձելով հասարակության շրջանում ձևավորել սուտ և թյուր տեսակետներ, իրար հերթ չտալով՝ ճամարտակում են Եկեղեցուն հարկելու մասին․ իբրև թե Եկեղեցին հարկեր չի վճարել առ այսօր։ Ի լուր ամենքի պետք է վկայել, որ Եկեղեցին օրենքով սահմանված կարգով պետությանը հարկեր է մուծել և շարունակում է մուծել։ Դա անժխտելի փաստ է, և այդ մասին են վկայում նույնիսկ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ցուցակները։ Եկեղեցին խոր գիտակցությամբ ու մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում հայրենի երկրին հարկ վճարելուն, այդ եղանակով ևս նրա անվտանգությունն ապահովելուն, սակայն օրվա քաղաքական իշխանությունը խոհեմություն պետք է դրսևորի՝ այդ հարկային եկամուտները նպատակաուղղելու հայրենաշինությանը, ոչ թե անհիմն, չվաստակված պարգևավճարների։
Միաժամանակ, Եկեղեցին չի մոռացել ոչ միայն կամավոր տասնորդի, այլև իր անշարժ և շարժական գույքերի մասին։ Բավարար է թերթել Սիմեոն Երևանցի կաթողիկոսի «Ջամբռ» աշխատությունը և պահպանված վավերագրերը՝ պատկերացում կազմելու այն նյութական գույքերի և մշակութային արժեքների վերաբերյալ, որոնք պատկանել են Եկեղեցուն և բռնագրավվել ոչ վաղ անցյալում՝ աթեիստական հասարակարգի օրոք։ Տպավորություն է՝ նույնական են այդ օրերի և այսօրվա իշխանությունների մոտեցումները ազգային արժեքների և Եկեղեցու հանդեպ։ Իշխանությունների՝ Եկեղեցին հարկված տեսնելու կեղծ օրակարգն առաջ մղելու անիմաստ մարմաջը ոչ այլ ինչ է, քան քինախնդրության և հաշվեհարդարի դրսևորում ազգապահպանության հիմնասյուների՝ Հայրենի հողի, Մայրենի լեզվի և Ազգային Եկեղեցու նկատմամբ։
Ասվածն ամփոփելու համար արդիական են հնչում Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսի խոսքերը․ «Հայ եկեղեցին միշտ մերկացնելու է իշխողի կամայականությունը, խարազանելու է կեղծիքն ու սուտը, ցավակցելու է տառապյալներին ու վշտակիրներին, պաշտպանելու է աշխարհի թույլերին՝ ամենուր քարոզելով և տարածելով աստվածային մնայուն ճշմարտություններ։ Հայ եկեղեցին մի նշանաբան ունի՝ ԱՄԵՆ ԻՆՉ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ, և գործելու մի կերպ՝ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ։ Ով դավանում է նրա նշանաբանին՝ լինի պետություն, թե կուսակցություն, թե անհատ, կունենա Եկեղեցու համագործակցությունը։ Ով հակառակ կգնա այս մեծ նշանաբանին՝ կլինի ժողովրդի թշնամի, որի դեմ եկեղեցին կռիվ կհայտարարի։
Պետությանն է մնում ընտրել մեկը երկու ուղիներից՝ կռիվ կամ համագործակցություն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ