ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կամավորների ներգրավման հարցն անգամ մասնագիտական չէ, անպատրաստ երիտասարդներին հենց այնպես հավաքագրում, տանում են, որ ի՞նչ անեն՝ ձեռք ու ոտք ջարդե՞ն. Նիկոլայ Գրիգորյան 05/30/2024 18:08 | ԼՐԱՀՈՍ
Հնարավոր աղետի վտանգի մասին տեղեկատվության դեպքում անմիջապես պետք է գործի հանձնարարման համակարգը՝ և՛ կառավարման մարմիններին, և՛ բնակչությանը, որը գտնվում է հնարավոր ջրածածկման գոտում,- «Փաստինֆո»- ին ասաց Փրկարարական ծառայության պահեստազորի գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը։
Ջրամբարից ջրի բացթողման հետեւանքով Ձորագետի եւ Դեբետի հնարավոր վարարումների մասին, ինչպես նաեւ առատ տեղումների մասին տեղեկություններն ունենալով հանդերձ իշխանությունները, համապատասխան գերատեսչություններն արդյոք որեւէ իրավասություն ու պարտավորություն չունեին կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու համար, կան քայլեր, որոնք պետք է արվեին ու չեն արվել, ինչը թույլ կտար գոնե մեղմել վարարումների հետեւանքները։ «Փաստինֆո»-ի այս հարցերին ի պատասխան պահեստազորի գեներալն արձանագրեց, գոյություն ունի աղետների կանխարգելման մասնագիտական գործընթաց, երբ կանխատեսվում է օրինակ ջրի վարարում։
«Ես միշտ կատակով դրան ասում եմ՝ «գյադեք աջ փախեք, գյադեք ձախ փախեք», բայց կա լուրջ մասնագիտական մոտեցում, որը կանխարգելում է առաջին հերթին զոհերը, երկրորդ հերթին մյուս վնասները։Նման դեպքում կան հրահանգներ, որոնց մեջ մտնում են, թե մարդիկ ինչ պետք է անեն՝ օրինակ բարձրանան ավելի բարձր տեղ, ինչ կարևոր իրեր, փաստաթղթեր, գույք իրենց հետ վերցնեն՝ վտանգավոր գոտուց տարհանվելիս»,- ասաց Գրիգորյանն ու որպես օրինակ մատնանշեց Տավուշում արձանագրված դեպքը, երբ Աղստև գետի վարարման հետեւանքով ամբողջական տուն է քշել, տարել։
«Այդ տան բնակիչները բարեբախտություն է եղել, որ հասցրել են դուրս գալ, բայց ոչինչ չեն փրկել, գուցե այդ մարդիկ ինչ- որ գույք կարողանային հանել տանից, եթե իրազեկված լինեին»,- նշեց փորձագետը եւ ընդգծեց. «Գոյություն ունի աղետի ազդարարման համակարգ։ Եթե բոլորի համար անակնկալ չի տվյալ աղետը։Եթե տեղական մարմինները տեղյակ են լինում, որ կա վտանգ, իսկ, դատելով հայտարարությունից, որ տրվել է ՀԷԿ-ի տնօրինության կողմից՝ Լոռու մարզի մարզպետարանի խողովակով ջրի հնարավոր վարաման մասին, ողջամիտ կասկած կարելի՞ է չէ ունենալ, որ ինչ-որ վտանգ կա, գոնե կոնկրետ Լոռու մարզի մարզպետարանում հայտնի է եղել հնարավոր վտանգի մասին։
Նախկինում, երբ գոյություն ուներ արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ աշխատել է Ն.Գրիգորյանը, ամեն տարի գարնանն ուսումնասիրվում էր , թե որքան տեղումների քանակ է լինելու, հիդրոմետը տալիս էր տվյալները։
«Տեղյակ էինք լինում, թե ձյունը երբ է հալվում, որքան տեղումներ են սպասվում, որ գետը որքան հոսք է ունենալու, Սևանը որքան է լցվելու , այս բոլոր կանխատեսումները հավաքվում էին , վերլուծվում և յուրաքանչյուր մարզի տրվում էին հանձնարարականներ՝ այստեղ պատնեշներ կառուցեք, այնտեղ ափապատնեշներն ուժեղացրեք, այստեղ մաքրեք գետի հունը, ջրամբարները մաքրեք։ Յուրաքանչյուր մարզի համար մինչև 15-20 հանձնարարականներ էր լինում, որոնք տեղում իրականացվում էին։Դրանք կոչվում էին կանխարգելիչ միջոցառումներ։Ես հիմա չեմ հիշում, թե վերջին կանխարգելիչ միջոցառումը երբ են արել»,- ասաց ոլորտի մասնագետը՝ ցավով արձանագրելով, որ բնակչության ու ընդհանուր պատրաստվածության հարցն այսօր լուրջ խնդիր է։
«Երկիրը հիմա նորմալ չի կառավարվում։ Օրինակ՝ այս կամավորների ներգրավման հարցն անգամ մասնագիտական չէ։ Հենց այնպես ս երիտասարդներին հավաքագրում, տանում են, որոնք չգիտեն արտակարգ իրավիճակների կանոնները։ Այդպես անպատրաստ տանում են, որ ի՞նչ անեն՝ ձեռք ու ոտք ջարդե՞ն։ Այդ առիթով հիշեցի պատերազմի ժամանակ էլ չէ՞ կամավորներ ներգրավելու կոչ եղավ ու առանց պատրաստելու, առանց հրամանատարի տարան, ոչ ոք չդիմավորեց ու հետո ի՞նչ եղավ, ավելի մեծ թվով զոհեր, անհետ կորածներ, կեսին էլ դասալիք անվանեցին, որոնք ոչ հրամանատար էին ճանաչում, ոչ անելիք գիտեին»,- արձանագրեց Նիկոլայ Գրիգորյանը՝ արձանագրելով, որ կազմակերպչական որոշ խնդիրներ կան, որոնք նույնպես մասնագիտական մոտեցում է պահանջում։
Դառնալով արդեն ստեղծված վիճակին՝ պահեստազորի գեներալ-մայորը խորհուրդ տվեց բնակիչներին հնարավորինես շատ լուսանկարներ ու անել, սակայն նշեց, որ խոսքը գնում է ոչ թե լուսաբանելու նպատակի մասին, այլ որպեսզի ապահովվի գրագետ գույքագրումն ու վնասների հաշվարկը։
«Ես չգիտեմ, թե ինչ արհեստավարժություն կունենան հաշվարկողներն ու գույքագրողները։Գոյություն ունեն նաև գրագետ դիմումի ձևեր, որոնցով ճիշտ կառավարման դեպքում կարող են դիմել միջազգային կառույցներին։ ՄԱԿ-ը,ԵՄ-ն նույնիսկ ՆԱՏՕ-ն ունեն հրաշալի մեխանիզմներ, որոնք նախատեսված են բնական աղետներից տուժած երկրների վնասները փոխհատուցելու համար, դրանք շատ ավելին են, քան հումանիտար առաջին անհրաժեշտության դեղորայքի ու գույքի օգնությունները», - ասաց Նիկոլայ Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ