ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեղեղումների հետեւանքով լուրջ վնաս են կրել ենթակառուցվածքները, այդ թվում՝ երկաթգիծը, M-4 և M-6 միջպետական ճանապարհները, քանդվել է 20 կամուրջ, Ալավերդու հետ կապը կտրել 7 բնակավայր 05/30/2024 13:05 | ԼՐԱՀՈՍ
Հեղեղումները զգալի վնաս են հասցրել ենթակառուցվածքներին։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում արձանագրել էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Երկաթուղու տարբեր հատվածներում վնասները մոտ 2 կիլոմետրի են հասնում։ Դա հիմնականում Այրում կայարանից մինչև Սանահին կայարան հատվածն է։ Բացի դա, վնասված են նաև սյուներ, ենթակայաններ։ Բավականին երկար ժամանակ կպահանջի երկաթուղու վերականգնման համար»,- ասաց Սանոսյանը։
Ինչ վերաբերում է ճանապարհներին, ապա առավելապես վնասվել են M-4 և M-6 միջպետական ճանապարհները։
«M-4 ճանապարհն ունի 10 վնասված հատված, որոնցից հատկապես հինգը բավականին խոշոր են։ Դա Դիլիջանից Իջևան հատվածում է հիմնականում։ M-6 ճանապարհը 43 հատվածներով է վնասված։ 43-ից 5-ում ամբողջովին ճանապարհը վնասվել է, որոնցից 4-ը վերականգնվել է, վերջին վնասված հատվածի ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ճանապարհը նաև ջրածածկ էր Նոյեմբերյանից մինչև Բագրատաշեն հատվածում, ինչի հետևանքով մեկ օր մաքսակետը չաշխատեց։ Հետագայում ջրի մակարդակը նվազեց և ճանապարհը կարողացանք մաքրել։ Հիմա այդ հատվածը հասանելի է։ Մնացած հատվածը՝ Վանաձորից դեպի Ալավերդի և Այրում, երթևեկության համար փակ է»,- նշեց Սանոսյանը։
Անդրադառնալով կամուրջներին հասցված վնասներին՝ Սանոսյանը զեկուցեց, որ հեղեղումների հետևանքով մոտ 20 կամուրջ կա վնասված։
«Դրանք համայնքային են, տեղական, նաև հետիոտնային կամուրջներ են։ Վնասված խոշոր կամուրջներից են Սանահինի, Ախթալայի, Այրումի, Քարկոփի, Խաշտարակի և Շնողի կամուրջները։ Հատկապես Ախթալայի և Քարկոփի կամուրջների վնասման հետևանքով 7 բնակավայր Ալավերդի քաղաքի հետ կապ չունեն։ Եվ հիմա այդ բնակավայրերի մատակարարումները իրականացվում են հիմնականում լեռնային անտառապատ հատվածի ճանապարհով, որը բարեկարգում են»,- ասաց Սանոսյանը։
Նախարարի խոսքով՝ ջրային ենթակառուցվածքներում ևս լուրջ վնասներ կան։
«Այս վնասների հետևանքով մի շարք բնակավայրեր ջրամատակարարումից զրկվել են, որոշ տեղերում ստիպված են եղել նաև մատակարարումը դադարեցնել, որպեսզի ջրի որակի հետ կապված խնդիր չառաջանա։
Դիլիջանում ջրի մատակարարումը մասնակի է վերականգնվել։ Ջրի հետ կապված գլխավոր խնդիրը Ախթալա բնակավայրում է, որտեղ մենք ջրատար մեքենայով ենք ջուրը տեղափոխում և նաև 5-6 լիտրանոց տարաներով»,- նշեց Սանոսյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ հեղեղումների հետևանքով շուրջ 17 հազար բաժանորդ հոսանքազրվել է։
«Համապատասխան աշխատանքներ են իրականացվել և հիմա միայն 600 բաժանորդ է հոսանքազրկված՝ հիմնականում Ալավերդու Սանահին կայարան թաղամասում»,- ասաց Սանոսյանը։
Ինչ վերաբերվում է գազի մատակարարման հետ կապված խնդիրներին՝ Սանոսյանը հայտնեց, որ 19 հազար բաժանորդ զրկվել էր գազի մատակարարումից։
«Ներկայում 18 հազար 609 բաժանորդի մոտ գազամատակարարումը վերականգնվել է»,-հավելեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ