ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլ Փաշինյանը սադրեց՝ ոստիկանության օրենքից դուրս գործողություններն ընդդեմ եկեղեցու 05/30/2024 17:09 | Վերլուծություններ
Վերջին օրերին շատ խոսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին Սարդարապատի հուշահամալիր այցելության մասին, մինչդեռ այն ուներ իրավական բոլոր հիմքերը։
Որևէ պետական արարողակարգային վայր Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցելությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ մի շարք օրենսդրական ակտերով, այդ թվում՝ «Պետական արարողակարգի մասին» օրենքով։ Ընդ որում, այդ օրենքով մայիսի 28-ը ճանաչված է որպես պետական արարողակարգի միջոցառման հատուկ ամսաթիվ։
Կոնկրետ Հայ Եկեղեցու Հոգևոր առաջնորդի Սարդարապատ այցելությունը համարվում է ոչ միայն պետական արարողակարգի բաղադրիչ, այլև ինքնուրույն կրոնական ծես։ Մասնավորապես, Հայ Եկեղեցու Հոգևոր առաջնորդի այցելությունը իրականացվում է ավանդույթի ուժով, իսկ ավանդույթը «Պետական արարողակարգի մասին» օրենքի 2֊րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, պետական արարողակարգի ինքնուրույն բաղադրիչ է։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը խոչընդոտելու առնչությամբ վարչապետը Ազգային ժողովում լրագրողների տված հարցմանը պատասխանել է. «Նախ մենք պետք է արձանագրենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը ու նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումների խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր (ընդգծումը մերն է), ու երբ երեկ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ունեցել է հրավերի ակնկալիք։ Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե՞ արդյոք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնված խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակով։ Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի արարողակարգային նպատակ, ապահովվել է նրա մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառումների տարածք»։
Նախ, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Սարդարապատ այցելությունը իրականացվել է ազգային ավանդույթի ուժով, ինչը օրենսդրությամբ, ինչպես արդեն նշվեց, պետական արարողակարգի բաղադրիչ է, և հենց այդ համատեքստում էլ իրականացվում է ծիսակատարություն, ուստի Հոգևոր առաջնորդը պարտավոր չէ նախապես ակնկալել հրավերք. այդպիսի օրենսդրական պահանջ ընդհանրապես գություն չունի։
Բացի այդ, «Պետական արարողակարգի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Միջոցառումներին Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցության դեպքում, որպես կանոն, նա հաջորդում է ավագությամբ առաջին պաշտոնատար անձին (այս դեպքում՝ օրենքը նկատի ունի Հանրապետության նախագահին)»։ Ինչպես արդեն նշեցի, մասնակցության հանգամանքը թելադրված չէ հատուկ հրավերքով, ուստի Վեհափառ Հայրապետի այցելությունն ինքնին արդեն հարկ է դիտել որպես մասնակցություն՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ։ Իսկ այդպիսի իրավական հետևանքներից մեկն էլ այն պետք է լիներ, որ «Պետական արարողակարգի մասին» օրենքի 16-17-րդ հոդվածներին խիստ համապատասխան, Պետական արարողակարգի ծառայությունը ապահովեր Վեհափառ Տիրոջ այցելության և ծիսակատարության բնականոն ընթացքը, ոչ թե ի սկզբանե ցուցում տրվեր պետական արարողակարգի հետ որևէ առնչություն չունեցող ոստիկաններին արգելափակելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը։
Ինչ վերաբեում է այն հայտարությանը, որ հարկ էր պարզել, թե Վեհափառ Տերը իբր իր նախաձեռնված խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելու, թե այլ նպատակով էր այցելել, դա իրականության հետ որևէ աղերս չունի։ Վեհափառ Տերը որևէ քաղաքական շարժում չի նախաձեռնել, ինչի մասին բազմիցս հստակ ընդգծել է նաև Բագրատ Սրբազանը, առավել ևս այդ շարժումը զերծ է սադրիչ նպատակներից։ Ընդ որում, ակնհայտ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցելությունը ոչ թե համընկել, այլ հաջորդել է շարժման մեծաթիվ մասնակիցների այցելությանը։ Վերջապես, շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հստակ նախապես հայտարարել է իրենց այցելության նպատակների և ընթացքի մասին, մինչդեռ՝ Վեհափառ Տիրոջ պարագայում ընդհանրապես նմանաբնույթ ակնարկ անգամ չի եղել։
Ինչևէ, այս բոլոր իրավական հիմքերի վերլուծությունը միանշանակ բացահայտում է, որ ոստիկանությունը իրավասու չէր՝ իբր սանդրանքի հիմնավոր կասկածի հիմքով արգելափակել Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցեկությունը Սարդարապատի հուշահամալիր։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից