ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեզ համար պատիվ է համերգներով ներկայանալ Հայաստանում». Black Alley հիփ- հոփ բենդը համերգներ կունենա Հայաստանում 05/30/2024 15:33 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը ԱՄՆ պետքարտուղարության «Ամերիկյան երաժշտությունը արտերկրում» ծրագրի շրջանակում ս․թ․ հունիսի 2-8-ը կազմակերպում է հնդկացիական «Սիհասին» ռոք խմբի համերգային շրջագայությունը Հայաստանում։
Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանությանից, «Ամերիկյան երաժշտությունը արտերկրում» ծրագիրը ներկայացնում է ԱՄՆ երաժշտական դեսպանների՝ իրենց բազմազանությամբ աչքի ընկնող նոր սերնդին, որոնք համերգասրահներից այն կողմ ձգտում են շփվել աշխարհի այլ վայրերի երաժիշտների ու մարդկանց հետ։
«Սիհասինը» (անվանումը թարգմանաբար նշանակում է «հույս»), որի կազմում հանդես են գալիս մրցանակակիր երաժիշտներ Ջենեդա և Քլեյսոն Բենալիները՝ Արիզոնայում գտնվող Նավահո պետությունից, հանդիսատեսին է ներկայանում իր ցնցող գործիքային ու վոկալ կատարումներով, որտեղ լավագույնս մարմնավորվում են նավահոների ազգագրական երաժշտության և փանք ռոքի տարեը։ Ջենեդան և Քլեյսոնը քույր ու եղբայր են և հասակ են առել մի այնպիսի միջավայրում, որտեղ կարևորում էին բնապահպանական հարցերը և ջանքեր էին գործադրում Նավահո պետության մշակութային ժառանգության և ավանդական կենսակերպի պահպանման ուղղությամբ։ «Սիհասինի» երաժշտությունը հավասարության, սոցիալական և բնապահպանական արդարության և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հույսն է արտացոլում։
«Մեզ համար պատիվ է համերգներով ներկայանալ Հայաստանում։ Լինելով նավահո (դինե) ցեղի ներկայացուցիչ՝ մենք հանդիսատեսին ուզում ենք ներկայացնել, թե ովքեր ենք մենք՝ բնիկ ամերիկացիներս և համագործակցել ձեր համայնքների ստեղծարար և մշակութային դաշտի գործիչների հետ», - ասել է Ջենեդա Բենալին։
Դեսպան Քվինը նկատել է, որ մշակութային դիվանագիտության իրենց բոլոր նախաձեռնությունների առանցքում ստեղծագործական համագործակցությունն է, ներառումը և հարգանքը մշակութային ժառանգության հանդեպ։
«ԱՄՆ դեսպանությունը հպարտ է Հայաստանում ներկայացնել «Սիհասինի» ինքնատիպ երաժշտությունը, և հուսով ենք, որ այն հույսի ուղերձ կհղի բոլոր երիտասարդ արվեստագետներին և հատկապես նրանց, ովքեր ներգրավված են մշակութային ժառանգության պահպանության հարցերում», - ասել է նա:
«Սիհասինը» համերգներով հանդես կգա Երևանում և Գյումրիում
ԱՄՆ դեսպանությունը «Սիհասինի» հայաստանյան շրջագայության՝ համերգների, երաժշտական համագործակցությունների, աշխատարանների, վարպետության դասերի և ջեմ-սեշենների կազմակերպման նպատակով գործակցում է Ordinary Wonder Society և Armenia Vibes կազմակերպությունների հետ։ «Սիհասինի» համերգների համար տոմսեր չեն պահանջվում։ Համերգները տեղի կունենան․ հունիսի 5-ին ժամը 18։00՝ Գյումրու «ԹՈՒՄՈ» կենտրոնում (ռուֆթոփ) և հունիսի 7-ին ժամը 20։00՝ «Երևանի գինու օրեր» փառատոնին։
Ստեղծագործական համագործակցություն և վարպետության դասեր
«Սիհասինի» հայաստանյան շրջագայության ընթացքում հայ երիտասարդ երաժիշտների և երգահանների համար նախատեսվում են վարպետության դասեր, որոնց ուշադրության կենտրոնում կլինեն ստեղծագործական գործընթացը և մշակութային ժառանգության պահպանության գործում արվեստագետի ունեցած դերը՝ հիմք ընդունելով այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ բազմազանությունը, հավասարությունը և ներառումը։ Այս աշխատանքներում մենք կգործակցենք «ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի», «Հայկական բարեգործական ընդհանուր միության» (ՀԲԸՄ), Գյումրու «Էմիլի արեգակ» կենտրոնի և «Փայտե ձի» հիպոթերապիայի կենտրոնի հետ։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ