ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բլոկադայի մեջ ենք, ճանապարհ չկա, բերքը վնասվել է. 8 երեխայի հայրը կիլոմետրերով քայլում է, որ երեխաների համար սնունդ բերի, անտառի ծայրի աղբյուրից ջուր բերի ու միաժամանակ օգնում փրկարարներին 05/29/2024 16:47 | ԼՐԱՀՈՍ
«Բլոկադայի մեջ ենք, ճանապարհ չկա, որ մի տեղի վրա դուրս գանք, մի բան վեր ունենք», - «Փաստինֆո»-ին ասաց Լոռու մարզի Այրում գյուղի բնակիչ Արմեն Ասլանյանը։ Նա 8 երեխաների հայր է՝ մեծը 13 տարեկան է, փոքրերը՝ 10 ամսական զույգեր են։
Բազմազավակ ընտանիքը հոր տեղեկացմամբ՝ զույգերի համար կաթնախառնուրդ էին ստանում Ալավերդու բժշկական կենտրոնից, սակայն այս օրերին, կամրջի փլուզման հետևանքով, բժշկական կենտրոն գնալու հնարավորություն չունեն։
Այրում գյուղը գտնվում է Ախթալա համայնքից վերև և, Դեբետ գետի վարարելու հետևանքով առաջացած աղետի պատճառով, ճանապարհը քանդվել է ու զրկվել են Ալավերդի և Երևան գնալու հնարավորությունից։
«Երեխաներն առողջ են, բայց չենք կարողանում գնալ կաթնախառնուրդն ստանալ, ոտքով գնում եմ Այրումի կայարան՝ Նոյեմբերյանի մոտ, որ ինչ-որ մի բան գնեմ, բերեմ երեխաների համար»,- ասաց Ա.Ասլանյանը՝ նշելով, որ կաթնախառնուրդ եւս գնում են, բայց շատ թանկ է, սկսել են ճաշիկներ շատ տալ, շիլաներ, իսկ կաթնախառնուրդից քիչ են տալիս, որ հերիքի։
Հարցին, թե արդյոք փրկարարների միջոցով հնարավոր չէ ստանալ փոքրիկների համար անհրաժեշտ կաթնախառնուրդը՝ բազմազավակ հայրը նշեց, որ ավելի ծանր վնասներ կրած հատվածներ կան, փրկարարները մենակ չեն հասցնում։ Ավելին, պարզվեց՝ ինքը եւս որպես կամավոր օգնում է փրկարարներին։ «Գնում, օգնում եմ, դե մեզ մոտ շատ բան չի եղել, շատ տեղեր կա, որ ջուրը տներն է լցվել , մերն ուղղակի ճանապարհ չունենալն է դեպի Ալավերդի։ Էլեկտրականություն ունենք»,- ասաց Այրումի բնակիչը՝ նշելով, որ գազ չունեն եւ 5 կիլոգրամանոց տարան ոտքով տարել է Այրում կայարան, լցրել ու տուն բերել, որ երեխաների համար ճաշ պատրաստի կինը։
«Բավական երկար ոտքի ճանապարհ է, բայց դե պետք է, գնում- գալիս եմ, ի՞նչ պետք է անենք ուրիշ»,- ասաց մեր զրուցակիցը։
Բնակավայրը մանկապարտեզ ունի, բայց այս օրերին չի աշխատում՝ ջրի ու սննդի բացակայության պատճառով։ «Ես ինքս բարձրանում եմ անտառի աղբյուրից եմ ջուր բերում տան համար»,- ասաց բազմազավակ ընտանիքի հայրը։
«Փաստինֆո»-ի հարցին, թե քանդված կամրջի տեղում կատարվո՞ւմ են արդյոք շինարարական աշխատանքներ, ժամանակավոր լուծումներ տրվո՞ւմ են՝ ճանապարհը վերականգնելու համար, մինչեւ հիմնական կամրջի վերանորոգումը կամ կառուցումը՝ Ասլանյանն ասաց, որ դեռ գետն այդ հատվածում բարձր է, ինչ էլ լցնեն կտանի։
Ինչ վերաբերում է պետական աջակցությանը, ապա բլոկադայի մեջ հայտնված բազմազավակ ընտանիքի հայրն ասաց, որ միայն երեկ համայնքապետարանից սկսել են վնասներն ու կարիքները գույքագրել, հետաքրքրվել, ցուցակագրել, որ տեսնեն ում՝ ինչով կկարողանան օգնել ու փոխհատուցել։
«Իմ ընտանիքն էլ վնասներ ունի, բերքն է վնասվել», ասաց Ասլանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ