Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Արաբկիրի նախկին թաղապետին բազմադրվագ կոռուպցիոն չարաշահումների համար մեղադրանք է ներկայացվել 05/29/2024   10:38  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել են Երևան քաղաքի 2005-2007թթ. ընթացքում Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի կողմից հանցավոր սխեմաների կիրառմամբ բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների կատարման հանգամանքներ:

Մասնավորապես, նշված անձը, իր սանիկ Ա.Ե.-ի օժանդակությամբ, Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնական կեղծիքների բազմաքայլ հանցավոր սխեմայով, «Արաբկիր» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող, օտարման ոչ ենթակա տարածքից 1500քմ մակերեսով հողատարածքը դուրս է բերել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումներից, դարձրել օտարման ենթակա։ Դրա վրա կառուցված 89.5քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինությունը պաշտոնեական կեղծիքների միջոցով ճանաչվել է օրինական, և այդ շինությունը 3.302.550 ՀՀ դրամ, իսկ նշված կառույցի համար առանձնացված 1500քմ մակերեսով հողամասը 16.065.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքներով (այն դեպքում, երբ նշված հողամասի և կառույցի շուկայական արժեքը կազմել է 142.000.000 ՀՀ դրամ) ձևականորեն օտարվել է Ա.Ե.-ին։ 

Ապա հանցավոր գործողությունների արդյունքում ձեռք բերված և ձևականորեն Ա.Ե.–ի անվամբ գրանցված, սակայն փաստացի Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած տվյալ անձին սեփականության իրավունքով պատկանող նշված հողատարածքն ու շինությունը 2008թ. ապրիլին առուվաճառքի պայմանագրով օտարվել է այլ անձի: Ընդ որում, գույքի օտարումից առաջացած իրական եկամուտները չարտացոլելու նպատակով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում խեղաթյուրվել է վաճառքի արժեքը. որպես վաճառված գույքի արժեք՝ նշվել է 184.200.000 ՀՀ դրամը, սակայն գործարքի դիմաց փաստացի վճարվել է 750.000 ԱՄՆ դոլարին համարժեք 269.100.000 ՀՀ դրամ, որը Ա.Ե.-ն փոխանցել է Արաբկիրի համայնքապետարանի՝ ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին: Այսինքն՝ հողամասը և դրա վրա կառուցված շինությունը փոխակերպվել է 269.100.000 ՀՀ դրամի՝ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարը:

Բացի այդ, համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող նշված անձի կողմից իր հոր, ինչպես նաև Երևանի քաղաքապետի հանցավոր օժանդակությամբ, չարաշահելով պաշտոնական դիրքը, կրկին բազմաքայլ հանցավոր սխեմայի կիրառմամբ, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում գտնվող, 16.687քմ մակերեսով հողամասը և դրա վրա առկա 2.734,6քմ մակերեսով շենք-շինությունները նախ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Երևանի «Արաբկիր» թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին։ Ապա համայնքի ավագանու անդամների կողմից, խմբային շահերից ելնելով իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ գործադրելով, կայացված որոշման և այն համայնքի ղեկավարի կողմից հաստատվելու արդյունքում նշված հողամասը և շենք-շինությունները, կադաստրային և շուկայական արժեքից (կադաստրային արժեքը՝ 38.223.700 ՀՀ դրամ, իսկ շուկայական արժեքը՝ 56.127.000 ՀՀ դրամ) անհամեմատ ցածր գնով՝ 29.000.000 ՀՀ դրամով, վաճառվել են Արաբկիրի համայնքապետարանի՝ ղեկավար պաշտոն զբաղեցրած նշված անձի հորը։ Այդ գործողությունների արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 27.127.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Գույքի իրական պատկանելությունը, հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով 2007 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին ընդամենը 75.491.988 ՀՀ դրամ մուտքագրելուց հետո, այն դեպքում, երբ հողամասի շուկայական արժեքը կազմել է 354.000.000 ՀՀ դրամ, նշված գույքերի նկատմամբ ձևականորեն գրանցվել է նշված պաշտոնատար անձի հոր սեփականության իրավունքը։ Դրա հետևանքով Երևանի քաղաքապետարանին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 278.508.012 ՀՀ դրամի գույքային վնաս:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված այս գույքի իրական պատկանելությունը թաքցնելու, ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության շղարշի ներքո լեգիտիմացնելու նպատակով, հայրը վերոնշյալ հողամասը բաժանելով երկու մասի, դրանցից մեկը 91.800.000 ՀՀ դրամով, իսկ մյուսը 340.000.000 ՀՀ դրամով օտարել է երկու տարբեր անձանց: Այդ կերպ պաշտոնատար անձը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը հոր օժանդակությամբ փոխակերպել է դրամի՝ օրինականացնելով առանձնապես խոշոր չափերով՝ 326.508.000  ՀՀ դրամ գումար:

Պարզվել է նաև, որ Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած նշված անձը, անտեսելով օրենսդրության պահանջը,  իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կեղծ տվյալներով փաստաթղթեր կազմելով,  որպես աճուրդի կազմակերպիչ, ձևական աճուրդի միջոցով օտարել է Մամիկոնյանց փողոցում գտնվող 79քմ ընդհանուր մակերեսով՝ 16.950.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, համայնքին պատկանող բնակարանը:

Քննությամբ պարզվել է նաև, որ նա, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, հաստատել է  Արաբկիր թաղային համայնքի ավագանու՝ 2007թ. դեկտեմբերի որոշումը՝ Արաբկիր համայնքին պատկանող՝ Հր.Քոչար փողոցում գտնվող տարբեր մակերեսներով ոչ բնակելի 4 տարածքները, առանց գնահատելու, շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով,  հաշվեկշռային արժեքով այդ գույքերի վարձակալ հանդիսացող 4 տարբեր մարդկանց, ովքեր եղել են պաշտոնատար անձանց հարազատներ, օտարելու մասին և նշված անշարժ գույքերը, սեփականության իրավունքով, վաճառվել են նշված անձանց։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի հորը պատկանող «Շ…» ՍՊԸ-ն, իրականացված ներդրումային և կանոնադրական կապիտալի համալրման գործընթացում զեղծարարության արդյունքում, համայնքի ավագանու որոշումներով, 2005թ.  դարձել է Արաբկիր համայնքի (70 տոկոս չափով) և նշված ՍՊԸ-ի (30 տոկոս չափով) կողմից հիմնադրված «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի 49 տոկոսի բաժնետերը։ Ապա «Շ…» ՍՊԸ-ի տնօրենը՝ նշված պաշտոնատար անձի հայրը, 2007թ. նոյեմբերին դիմել է Արաբկիր թաղային համայնքին՝ «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի մյուս 51 տոկոս բաժնետոմսերը գնելու առաջարկով: Նրա որդին, տեղյակ լինելով, որ «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող մեքենա-մեխանիզմների արժեքը ներառված չեն ընկերության կանոնադրական կապիտալում, առանց այդ մասին Արաբկիր համայնքի ավագանու անդամներին հայտնելու՝ նշված առաջարկը ներկայացրել է ավագանու քննարկմանը: Եվ  ավագանու որոշմամբ ՓԲԸ-ի՝ Արաբկիր համայնքին պատկանող բաժնետոմսերի 51 տոկոսը 28.381.500 ՀՀ դրամով վաճառվել է «Շ…» ՍՊԸ-ին, որի արդյունքում «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի 100 տոկոս մասնաբաժնի, հետևաբար նաև ընկերությանը պատկանող մեքենա-մեխանիզմների սեփականատեր է դարձել այդ ՍՊԸ-ն:

Համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած նշված անձը  հաստատել է Արաբկիր համայնքի ավագանու որոշումը, որի արդյունքում, վատնելու եղանակով, հափշտակվել է Արաբկիր համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 115.149.200 ՀՀ դրամ արժողության գույքը (մեքենա-մեխանիզմները): Կազմվել են հաշիվ-ապրանքագրեր, որոնց համաձայն՝ «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի հաշվեկշռից «Շ…» ՍՊԸ-ի հաշվեկշռին անհատույց փոխանցվել են 156.330.000 ՀՀ դրամի չափով մեքենա-մեխանիզմներ, որոնք գույքի իրական պատկանելիությունը, ծագման աղբյուրը, իրավունքները և պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու, ինչպես նաև կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելու համար որդուն օժանդակելու նպատակով, տնօրենն ամրացրել է իրեն պատկանող «Շ…» ՍՊԸ-ի հաշվեկշռին։ Արդյունքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վերը նկարագրված հանցավոր գործողություններով վատնելու եղանակով, Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը հափշտակել է իրեն վստահված, համայնքի առանձնապես խոշոր չափերով՝ 115.149.200 ՀՀ դրամի գույքը:

Այնուհետև, նպատակ ունենալով հիշյալ մեքենա-մեխանիզմներն օրինական քաղաքացիաիրավական գործարքների շղարշի ներքո փոխարկել դրամական միջոցների և այդ կերպ խեղաթյուրել գույքն ապօրինի եղանակով ՍՊԸ-ին անհատույց փոխանցվելու փաստը, հանցավոր ճանապարհով ստացված մեքենա-մեխանիզմները, միախառնելով իր ընկերության հաշվեկշռում առկա այլ գույքի հետ,  «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի տնօրենի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն,  Արաբկիր համայնքի կողմից հիմնադրված մեկ այլ ՓԲԸ-ի հետ կնքվել է գույքի առուվաճառքի պայմանագիր։ Դրանով տվյալ ընկերությանը 375.519.000 ՀՀ դրամով, այսինքն՝ ձեռք բերման արժեքից էականորեն բարձր գնով, վաճառվել է 37 միավոր տեխնիկա, որոնց մեջ ընդգրկված են եղել նաև «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ից անհատույց փոխանցված մեքենա-մեխանիզմները։ Այդ կերպ կատարվել է փողերի լվացում։

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա և հաշվի առնելով վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելուն չհամաձայնելու հանգամանքը՝ Արաբկիրի համայնքապետարանում 2005-2007թթ. ընթացքում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 314-րդ հոդվածի  1-ին  մասով, 308-րդ  հոդվածի  2-րդ մասով  (4 դրվագ):

Ավագանու անդամների մի մասին մեղադրանքներ են ներկայացվել նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /մի մասին՝ 5 դրվագ, մի մասին՝ 4 դրվագ/: Մի մասի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Նախաքննությունը, նշված նախկին պաշտոնատար անձի և նախկին ավագանու 4 անդամների մասով, ավարտվել է, վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Երևանի քաղաքապետի և ևս երկու անձի վերաբերյալ անջատված մասով քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, դեռևս 2023թ. օգոստոսին ուղարկվել էր դատարան, ընթանում է դատաքննություն։  

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:21 25/05/2024  |  ԼՐԱՀՈՍՀՀ լիազոր մարմիններն ստիպել են Արցախի քաղաքապետերին մասնավորեցնել համայնքապատկան մեքենաները, իսկ այժմ մեղադրում են․ Ստեփանյան
16:10 25/05/2024  |  Քրեական խրոնիկոնՔԿ-ն Արցախի քաղաքապետերին առաջադրված մեղադրանքների մասին. ենթադրյալ տուժողների մասին խոսք չկա
11:16 25/05/2024  |  Քրեական խրոնիկոնՔԿ-ն Մարտակերտի քաղաքապետին մեղադրանք է առաջադրել․ նոր մանրամասներ
23:23 14/05/2024  |  Քրեական խրոնիկոնԲողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով
14:57 09/05/2024  |  ԼՐԱՀՈՍԼևոն Թաթոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ
11:57 09/05/2024  |  ՔաղաքականՔԿ-ն ևս ետ չմնաց ԱԱԾ-ից և ՆԳՆ-ից․ հանրահավքին ընդառաջ զգուշացնում է՝ ցանկացած հանցավոր ոտնձգություն անվերապահորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության
10:22 30/04/2024  |  Քրեական խրոնիկոնԿիրանցում ակցիա իրականացնողներին այցելած մի քանի զինծառայողների նկատմամբ բռնություն չի կիրառվել. ՔԿ
10:33 25/04/2024  |  Քրեական խրոնիկոնԵրևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
10:51 23/04/2024  |  ՔաղաքականԱրգիշտի Քյարամյանի նոր նշանակումը
11:21 20/04/2024  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Արխիվ

[]