ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շուռնուխի ու Որոտանի կեսը Ադրբեջանին հանձնելու գործը Արթուր Դավթյանն ու Աննա Վարդապետյանն իրար պաս են տալիս. Մոլորվել են ստերի սարդոստայնում 05/28/2024 19:39 | Վերլուծություններ
Շուռնուխի ու Որոտանի կեսը Ադրբեջանին հանձնելով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Նիկոլ Փաշինյանի կառավարության հանցավոր գործողություններն Արթուր Դավթյանն ու Աննա Վարդապետյանն իրար պաս են տալիս։
2020թ նոյեմբերի 10-ից՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվում է նոր սահմանագծում՝ առանց որևէ իրավական հենքի՝ փաստաթղթի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ՝ նոր սահմանները գծվում են «բանավոր ըմբռնման» հիման վրա։
«Փաստինֆո»-ն դեռեւս 2021 թվականի հունվարին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՀ տարածքային ամբողջականության դեմ իրականացվող գործողությունների առնչությամբ քրեական գործ հարուցվել է, թե ոչ։ Բացի դա՝ մենք հարցմամբ նշել էինք, որ սահմանամերձ բնակավայրերի համայնքապետերի կողմից հնչեցված հայտարարությունների համաձայն՝ ապօրինի իրականացված սահմանազատման արդյունքում Ադրբեջանի հսկողության տակ են անցել Սյունիքի մի շարք ենթակառուցվածքներ, արոտավայրեր, բնակիչների տներ՝ պետությանը և քաղաքացիներին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Հետաքրքրվել ենք, թե արդյո՞ք դատախազությունն ընթացք տվել է նման ահազանգերին, եթե այո, ապա ինչ է պարզվել ուսումնասիրությունների կամ նյութերի նախապատրաստման արդյունքում, իսկ եթե այդ ահազանգերը քննության առարկա չեն դարձվել՝ խնդրել էինք նշել պատճառները։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան 12.01.2021թ. դատախազությունից պաշտոնական գրությամբ հայտնել էին, որ նշված հանգամանքները քննության առարկա են դարձել ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի ընթացքում հայտնած փաստերի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, որոնց կտրվեն քրեաիրավական գնահատական։
Այս պատասխանից 3 տարի անց «Փաստինֆո»-ն նորից գրավոր հարցում էր ուղարկել այս անգամ արդեն ՀՀ գլխավոր դատախազին Աննա Վարդապետյանին՝ նպատակ ունենալով պարզել, թե ինչ իրավական գնահատական է տրվել։ Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե 2020թ․ Սյունիքի մարզում առանց սահմանազատման-սահմանագծման աշխատանքների իրականացման օրենքով սահմանված գործընթացի՝ Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման արդյունքում ինչ որոշում է կայացվել՝ այսինքն քրգործ հարուցել են, թե մերժել քրգործի հարուցումը՝ գտնելով, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված որեւէ քայլ չի արվել։
Դատախազությունը միանշնական պնդել է, որ նշված հանցատեսակով քրգործի հարուցումը մերժելու մասին որոշում չի կայացվել, ինչից հետեւում է, որ հարուցվել է, համենայն դեպս՝ «քրեաիրավական գնահատական» տրվում է դատավարական որոշումներ կայացնելով՝ այս դեպքում քրգործ հարուցելով կամ քրգործի հարուցումը մերժելով։ Եթե չի մերժվել, հետեւապես հարուցվել է, բայց, թե ինչ հատկանիշներով դատախազությունը լռել է։
Փոխարենը հայտնել է, թե՝ 2022թ ապրիլի 25-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում 2003թ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահմանն ապօրինի հատելը) հարուցվել է քրեական գործ (վարույթ), որը գտնվում է նախաքննության փուլում։
Ինչ կապ ունի սահմանն ապօրինի հատելը Շուռնուխի եւ Որոտանի կեսը Ադրբեջանին հանձնելով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների կողմից առերեւույթ կատարված հանցագործության հետ պարզ չէ։
Ի՞նչ է, դատախազությունը կարծում է, որ զորքերի հետքաշման հրահանգ չի եղել եւ ադրբեջանցիները սուլելով, մեր զինվորականների կողքով քայելով եկել ու մեր քաղաքացիներին իրենց տներին հանել են, որ գործ է հարուցվել սահմանի ապօրինի հատման համա՞ր։ Ո՞վ է ապօրինի հատել սահմանը՝ ՀՀ քաղաքացին, թե ադրբեջանցին, ով է հանցագործության սուբյեկտը։ Քար լռություն, պարզվում է դատախազությունում մարդ չկա, էլ ուր մնաց իրավաբան լինի։
Իհարկե, չենք բացառում, որ դատախազությունն անցած տարիների ընթացքում այնքան ստեր է տարածել, որ մոլորվել է իր իսկ հյուսած ստի սարդոստայնում ու, թերեւս, չեն հիշել 2021 թվականի հունվարին պաշտոնապես տրված պատասխանի մասին առ այն, որ Սյունիքում մի շարք տարածքներ Ադրբեջանին հանձնելով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերի մասին տվյալները քննության առարկա են դարձվել եւ կտրվի «քրեաիրավական գնահատական»։ Ավելին, դրա հրամայականն այսօր առավել քան արդիական է, քանզի բոլոր հնարավոր պետական մարմինները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շեշտում են, որ այսպես կոչված սահմանագծումն ու սահմանազատումը սկսվել է Տավուշից, իսկ Սյունիքում տեղի ունեցածն ի՞նչ էր, ինչ քարտեզներով, ում կողմից ձեռք բերված պայմանավորվածության կամ ստորագրած փաստաթղթերի հիման վրա զորքերը հետ քաշվել հայկական բնակավայրերից։ Հենց այս հանգամանքները պետք է քննության առարկա դարձվեին ու դրանց պետք է տրվեր գնահատական ու ներկայացվեր հանրությանը։
Դատախազության գործողություններում առերեւույթ առկա է՝ պետական կարգի ու արդարադատության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներ եւ կարծում ենք հեռու չէ այն օրը, երբ այդ քրեաիրավական գնահատականը կտրվի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից