Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հայ Եկեղեցին ոչ միայն չի օգտվում շոշափելի հարկային արտոնություններից, այլև կամավոր ստանձնել է Կառավարությանը վերապահված պատմամշակութային հուշարձանների պահպանության գործառույթը 05/24/2024   09:38  |  Հարցազրույց

Ազգային ժողովի նախագահի «Եկել է ժամանակը՝ քննարկելու և հասկանալու, թե այն հարկային պարտավորությունները, որոնք բոլորի համար Հայաստանի Հանրապետությունում առկա են, եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չեն կիրառվում» հայտարարությունը և դրանում արտացոլված վիրավորական մտքերին Մայր Աթոռից արդեն իսկ տրվել է համարժեք պատասխան: Միաժամանակ, հաշվի առնելով, որ խնդիրն առավելապես օրենսդրական հարթության վրա է, «Փաստինֆո»-ն հարցեր է ուղղել Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին։
 
- Պարոն Դանիելյան, նախ, ինչո՞ւ է ընդգծվում, որ հենց հիմա է եկել Հայ Եկեղեցուն հարկային դաշտ բերելու ժամանակը։

- Իրականում այդ ժամանակ կոչվածը եկել էր դեռ 2018 թ․, հիմա այդ արտահայտությունը բացահայտ փոխկապակցվում է ներկայիս իրադարձությունների հետ, ուստի շրջանառության մեջ է դրվում զուտ քաղտեխնելոգիայի կանոններով։ Մյուս կողմից, ցավում եմ, որ հավատքը և այդ համատեքստում՝ Ազգային Եկեղեցին թիրախավորվում են, մեղմ ասած, անպարկեշտ որակումներով, ինչն առ այօր բնորոշ է եղել սոսկ թուրք-ադրբեջանական քարոզչությանը։ Դեռ վեց տարի առաջ ձևավորվել էր «Պետություն-Եկեղեցի փոխհարաբերությունների» միջգերատեսչական հանձնախումբ, համապատասխանաբար՝ Կառավարության ղեկավարի և Վեհափառ Տիրոջ համանախագահությամբ, որի շրջանակներում նախատեսվել էր բազում այլ կրթական, սոցիալ-տնտեսական և վարչարարության հարցերին զուգահեռ քննարկել նաև հարկային քաղաքականությունը։ Հենց առաջին հանդիպմանն էլ բարձրացվեց այն հարցը, որ Հայ Եկեղեցին ևս պետք է լրիվ ծավալով ճանաչվի հարկատու կառույց։

Այդ հանդիպմանը ինքս հնարավորինս մատչելի պարզաբանել եմ, որ իրականում Հայ Եկեղեցին օժտված չէ էական հարկային արտոնություններով, ընդ որում, դրանց գերակշիռ մասը հավասարապես վերապահված է նաև ցանկացած այլ կրոնական կազմակերպության, այնպես որ Հայ Եկեղեցուն այս տեսանկյունից առանձնացնելը, մեղմ ասած, միֆ է։ Մյուս կողմից, ի տարբերություն միջազգային և հատկապես՝ նախկին խորհրդային երկրների փորձի, Հայ Եկեղեցուն ոչ միայն չեն հատուցել բոլշևիկյան իշխանության կողմից բարբարոսաբար պատճառած վնասները, այլև առ այսօր չեն վերադարձրել ապօրինի ազգայնացված սեփականությունը, այդ թվում՝ Մատենադարանի հին ձեռագրերը։ Ընդ որում, Հայ Եկեղեցին չի էլ ակնկալում հատուցում և, ըմբռնումով է մոտենում Երկրի առջև ծառացած մարտահրավերների համատեքստում բեռ չլինելու հանգամանքին։

Ցավոք, հետագայում ինչպես այդ, այնպես էլ առանձին ոլորտների համար ձևավորված ենթահանաձնաժողովների գործունեությունը պարզապես դադարեցվեց։

-  Դուք տեղյակ եք, որ Հայ Եկեղեցուն մշտապես բաց տեքստով մեղադրում են շահույթ ստանալու մեջ, հատկապես՝ ակնարկելով մոմ վաճառելը։ Իսկ վերջին ելույթում ավելացան նաեւ նոր մեղադրանքներ, ընդհուպ ռեստորաններ ունենալը և հարկեր չվճարելը։ 
 
- Դե արդեն նշեցի, որ դա սոսկ քաղտեխնոլոգիայի պարզունակ հնարքներից է, յուրաքանչյուր ոք քաջատեղյակ է, որ Հայ Եկեղեցին չունի այդպիսի կառույցներ, և ընդհանրապես՝ անհասկանալի է, թե ինչպես կարող է որևէ ռեստորան գործել առանց հարկեր վճարելու։

Ինչ վերաբերում է որոշակի դրամական մուտքերին, այդ թվում՝ մոմ վաճառելուն, ապա այդպիսի հայտարարություն անելուց առաջ, հարկ է ոչ թե զգացմունքային հարթությամբ դատողություններ անել, այլ լիարժեք ու համալիր անդրադառնալ իրավիճակին։ Ահա այդ դեպքում, արդեն պարզ կդառնար, որ հենց պետական իշխանության իրավասու մարմիններն են խուսափում իրենց օրենսդրական պարտավորությունների կատարումից։ Խոսքը, հատկապես՝ վերաբերում է սրբավայրերի կարգավիճակ ունեցող պատմամշակութային հուշարձանների պահպանությանը։ Ուստի եթե խոսում ենք Հայ Եկեղեցու եկամուտների մասին, ապա հարկ էր շարունակել միտքը և հստակ նշել, որ Հայ Եկեղեցին այդ միջոցները ոչ թե պահում է, ոչ թե դրանցով հարստանում է, այլ կամավոր ստանձնել է այդ միջոցներով հիշյալ հուշարձանների պահպանության առաքելությունը։ Որպեսզի առարկայական լինեմ, հղում անեմ «Պատմության և մշակութային անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետին, ըստ որի՝ Կառավարությունը «ապահովում է հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառի ֆինանսավորումը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին»։ Ուսումնասիրեք, խնդրեմ պետական բյուջեի մասին օրենսդրությունը և փորձեք գտնել գեթ մի տող, որը կվերաբերի վերը նշված հուշարձանների պահպանության ֆինանսավորմանը։

Հետևողական անհիմն քարոզչությունը, ցավոք, տվել է իրականության հետ աղերսներ չունեցող պտուղներ, ըստ որոնց՝ իբր Հայ Եկեղեցին մեծ հարստություն ունի, սոցիալական աջակցության փոխարեն եկեղեցիներ է կառուցում և նմանաբնույթ այլ հորինված մտքեր։ Մինչդեռ՝ Հայ Եկեղեցին նոր եկեղեցիներ չի կառուցել, այլ սոսկ օծել է մասնավոր անձանց կողմից կառուցվածները, իրականացրել և հենց այս պահին էլ իրականացնում է մեծածավալ սոցիալական ծրագրեր, որոնց մասին ընդունված չէ բարձրաձայնել, իսկ պատմամշակութային հուշարձանների, այդ թվում՝ Մայր Աթոռի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ինչպես սեփական սուղ միջոցների, այնպես էլ բաբերարների աջակցությամբ։ Մի համեմատություն միայն՝  Գերմանիայի կաթոլիկ եկեղեցին տարեկան Վատիկանին փոխանցում է տասն անգամ ավելի գումար, քան ընդհանրապես ունի Հայ Եկեղեցին՝ իր անթիվ հոգսերով հանդերձ։

- Պարոն Դանիելյան, Դուք նշեցիք, որ առանձին հարկային արտոնությունները հավասարապես վերաբերում են բոլոր կրոնական կազմակերպություններին, կարո՞ղ եք մատնացույց անել որևէ օրենսդրական ակտ։

- Թեկուզ նույն ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը, որով հստակ ամրագրված է, որ մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծումը, մատակարարումը և այլն ազատվում են ավելացված արժեքի հարկից անխտիր բոլոր «կրոնական կազմակերպությունները»։ Ընդ որում, եթե նախկինում Հայ Եկեղեցուն այդ նպատակով մատակարարվող ապրանքների ներմուծումը ճանաչվում էր բարեգործություն, ապա սկսած 2018 թվականից այն ակնհայտ անհիմն մերժվում է։ Ի դեպ, Մայր Աթոռի հիմնավորված հարցումները մնում են անպատասխան, ինչն արդեն վարչարարության տարրական կանոնների խախտում է։

Հավելեմ, որ սահմանված աննշան հարկային արտոնությունները ուղղակի բխում են Հայ Եկեղեցու կառուցվածքի և գործունեության առանձնահատկություններից։ Այսպես, նույն հոդվածի 2-րդ մասի 43-րդ կետի համաձայն, Հայ Եկեղեցու հոգևոր սպասավորները ազատվում են այլ երկրներում ծառայությունն ավարտելուց հետո Հայաստան վերադառնալիս անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքից։ Ակնհայտ է, որ Հայ Եկեղեցին թեմեր ունի մի քանի տասնյակ երկրներում, ուստի հիշյալ արտոնությունը տրամաբանական է։ Ընդ որում, այն նախատեսված է նաև դիվանագետների, դիվանագիտական, ռազմական, առևտրային և այլ  կցորդների համար։

- Համամիտ ենք, որ դա էական չէ, բայց մյուս կողմից՝  նշում եք արտասահմանում ծառայություն իրականացնող հանրային պաշտոնյաների։ Որքանո՞վ է հիմնավորված այդ անձանց հոգևոր սպասավորների հետ համեմատելը։

- Այնքանով, որքանով, որ Սահմանադրության ուժով Հայ Եկեղեցին ոչ միայն համարվում է ազգային, այլև վերջինիս վերապահված է բացառիկ առաքելություն՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Սրանք այն ոլորտներն են, որոնցում անխուսափելիորեն անհրաժեշտ է պետության և Հայ Եկեղեցու համագործակցությունը։ Մինչդեռ՝ մենք դեռևս չեն տեսնում այդպիսի համագործակցության նշույլներ անգամ։ Ինձ համար առնվազն անհասկանալի է, թե այս չափազանց բարդ ու անվտանգային սպառնալիքներով հղի իրավիճակում ինչպես կարելի է խույս տալ սփյուռքում անասելի մեծ հեղինակություն վայելող այնպիսի հզոր կառույցից, ինչպիսին Հայ Եկեղեցին է։

- Եւ վերջին հարցը` խոսում եք արտասահմանյան փորձի մասին, մինչդեռ՝ Ձեր հակառակորդները պնդում են, որ եվրոպական երկրներում խղճի ազատության իրավունքի համատեքստում չի թույլատրվում արտոնություններ սահմանել որևէ եկեղեցու համար։

- Դրանք ևս հերթական անհիմն, իրականության հետ անգամ հեռավոր աղերսներ չունեցող պնդումներ են։ Նախ, մի շարք ԵՄ անդամ երկրներում անգամ պետական կրոն է հռչակված։ Ցավալի է, որ անգամ մասնագետներն են շփոթում և խղճի ազատությունը դիտարկում են սոսկ կրոնական կազմակերպությունների իրավահավասարության համատեքստում։ Նախ, խղճի ազատության իրավունքի իրացումը որևէ առնչություն չունի կրոնական այս կամ այն կազմակերպության կարգավիճակի հետ, ուստի առնվազն տեղին չէ խոսել խտրականության արգելքի սկզբունքի իբր խաթարման մասին։ Վերջին հաշվով, յուրաքանչյուր ոք անարգել լրիվ ծավալով իրացնում է իր իրավունքը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգավիճակ ունի կրոնական կազմակերպությունը։ Մյուս կողմից որևէ կրոնական կառույցի համար արտոնություններ սահմանելը բխում է վերջինիս իրականացրած փաստացի առաքելությունից, ավանդույթներից ու հավատացյալների շրջանակից։

Ահա վերը նշված դիրքորոշումների տեսանկյունից Հայ Եկեղեցին հայտնվել է ամենախոցելի ու ամենաանտեսված վիճակում։ Բնորոշ է այն, որ օրինակ՝ Բելգիայում, Գերմանիայում, Ռումինիայում, Հունաստանում, Դանիայում, Շվեդիայում և այլ երկրներում եկեղեցին ոչ միայն ազատված է ավելի լայն շրջանակով հարկերից, այլև օրենքով նախատեսված են պետական աջակցության ազդեցիկ ծրագրեր։

Վերջում կամենում են նաև շեշտել, որ անընդունելի էր նաև 2020 թվականին, պատերազմից առաջ «Կրոնական ազատության դաշինքին միանալը», քանզի այդ դաշինքն ուղղված էր առավելապես այնպիսի երկրների (Չինաստան, Հնդկաստան, Իրան, Իրաք և այլն) դեմ, որոնցում մենք ընդհանրապես չունենք կրոնական ազատության խնդիրներ։ Օրինակ, Իրաքում մեր թեմն ունի ավելի լայն հարկային արտոնություններ և պետական պահպանություն, քան՝ Հայաստանում Մայր Աթոռը, սա պարադոքս է, բայց փաստ։ Մինչդեռ՝ հիշյալ դաշինքը շրջանցել է այնպիսի երկրների, ինչիպսիք են Ադրբեջանը և Թուրքիան։

Ինչևէ, հուսանք, որ գոնե մեր սեփական երկրում քաղաքական տարաձայնությունները, ցանկացած բնույթի իրադարձությունները կընթանան բացառապես քաղաքակիրթ հունով, այլապես մենք չենք էլ կարողանա դույզն ինչ արձագանքել թուրք-ադրբեջանական նույնաբնույթ քարոզչությանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:13 23/05/2024  |  ԼՐԱՀՈՍՄերկապարանոց մեղադրանքներ են հնչեցվում․ Հայաստանյայց եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովի հայտարարությունը
14:22 22/05/2024  |  ՔաղաքականՄի կառույց կա Հայաստանում, որը զարգացել է և կորուստներ չի ունեցել՝ Եկեղեցին է.տնտեսագետ
11:06 22/05/2024  |  ՄեկնաբանությունՀայոց Եկեղեցու հետ պետք չէ խոսել սպառնալիքով կամ ծաղրանքով. այդպես վարվելով՝ Դուք միայն Ձեզ եք վարկաբեկում ու վիրավորում. Ասողիկ աբեղա Կարապետյան
17:24 21/05/2024  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հալլեի համալսարանի պատվիրակությանը
16:39 18/05/2024  |  ՀարցազրույցՍահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
21:58 16/05/2024  |  ԼՐԱՀՈՍԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց անվանի գիտնական, բարերար Նուբար Աֆեյանին
17:53 11/05/2024  |  ԼՐԱՀՈՍԱրբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին
16:56 09/05/2024  |  ԼՐԱՀՈՍՀամբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
11:48 09/05/2024  |  ԼՐԱՀՈՍՄայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի
21:49 07/05/2024  |  ԼՐԱՀՈՍՄայիսի 9-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Համբարձման տոնը

Արխիվ

[]