ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՆԳՆ ոստիկանության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել 05/24/2024 20:07 | ԼՐԱՀՈՍ
Մայիսի 24-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչներ։
ՆԳ նախարարը բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված վաղեմի սերտ և արդյունավետ բարեկամական համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումներին մշտական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Հայաստանի և ԱՄՆ իրավապահ կառույցների միջև փոխգործակցության ընդլայնմանը նպաստելու համար։
Վահե Ղազարյանը կարևորել է նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես` թմրամիջոցների ապօրինի շրջանառության բնագավառում ոստիկանության ծառայողների վերապատրաստման, տեղեկատվության փոխանակման հարցերում։ Նա համոզմունք է հայտնել, որ ստորագրվող հուշագիրը որակական նոր մակարդակի կբարձրացնի երկու իրավապահ կառույցների փոխգործակցությունը հատկապես թմրամիջոցների, դրանց անալոգների և պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինչպես նաև այդ հանցավոր գործունեությունից բխող փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ տարվող պայքարում։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Քրիստինա Քվինը իր հերթին ընդգծել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության համագործակցության կարևորությունը և նշել, որ հուշագիրն առավել ամրապնդելու է փոխգործակցությունը։ Արտակարգ և լիազոր դեսպանն ընդգծելով հատկապես սինթետիկ թմրամիջոցների օգտագործման կործանարար հետևանքների մասին՝ կարևորել է, որ Հայաստանը 2023 թ. միացել է ԱՄՆ կարևոր նախաձեռնություններից Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիային։
Բարձր գնահատելով առկա սերտ համագործակցությունը՝ Քրիստինա Քվինը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և խորացնելու այն։
Հանդիպմանը ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում, իսկ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հատուկ գործակալի պարտականությունները կատարող Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատու Քրիստոֆեր Դիջիքը կիսվել է հանցատեսակի դեմ ԱՄՆ փորձառությամբ։
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հատուկ գործակալի պարտականությունները կատարող Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատու Քրիստոֆեր Դիջիքը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ոլորտում հնարավորություն կստեղծվի իրականացնել տեղեկատվության փոխանակում, կազմակերպել համատեղ քննարկումներ, զարգացնել անձնակազմի մասնագիտական հմտությունները և առավել արդյունավետ պայքար մղել թմրամիջոցների դեմ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ