ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրոպական կառույցների կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումները տեսանելի չեն. ճնշելու համար էլ թեմա պետք է տալ, եթե ՀՀ իշխանությունները չեն տալիս, ինչո՞ւ ճնշեն. Սարինե Աբրահամյան 05/24/2024 16:11 | ԼՐԱՀՈՍ
Կովկասում խաղաղության հաստատումը շատ կարեւոր է, ուստիեւ եվրոպական կառույցները ողջունում ու հորդորում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Եւ դա տեղի ունենա հենց այս տարվա ընթացքում։ ՀՀ իշխանություններն էլ ներկայացնում են, որ պատրաստ են «խաղաղության գործընթացին», սահմանազատման ու սահմանագծման գործընթացին, սակայն ջանք չեն գործադրում, որ Եվրոպան նկատի այն խնդիրները, որոնք կան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Բրյուսելում ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության և հանրայաին կապերի պատասխանատու Սարինե Աբրահամյանը։
Նրա արձանագրմամբ՝ Եվրոպայի տարբեր կառույցների միջոցով գործընթացն ուղեկցվում է ողջույններով, սակայն անտեսվում է հանգամանքը, որ տեղի է ունենում Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտում, որ Տավուշում ոտնահարվում են հայ բնակիչների իրավունքները։ Փոխարենը՝ կա բավականին մեծ ճնշում Հայաստանի վրա, որպեսզի գնան այդ զիջումներին և լինի վերջնական, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը։
Արդյոք կա՞ որևէ ճնշում Ադրբեջանի նկատմամբ՝ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Սարինե Աբրահամյանը նկատեց, որ նման բան տեսանելի չէ։
«Չենք տեսնում, որ կա ճնշում Ադրբեջանի վրա, գուցե կան ինչ - որ ճնշումներ նաև իրենց վրա, որ գնան դեպի խաղաղության պայմանագիր, բայց շատ տեսանելի չեն։ Գուցե կլինեն այլ թեմաներով՝ ինչ-որ բանաձևեր, օրինակ՝ Եվրախորհրդարանի մակարդակով, որ Ադրբեջանը ժողովրդավար երկիր չէ, պետք է լինի ավելի ժողովրդավար, ընտրությունները բաց և թափանցիկ չէին եւ այլն։Օրինակ, Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձևը, որով ափսոսանք էր հայտնել, որ Շառլ Միշելը շնորհավորել էր Ալիևին՝ ընտրությունից հետո»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Եվրախորհրդարանում կա մթնոլորտ, որ Ադրբեջանը չպետք է խախտի պարտավորությունները, լինի ավելի ժողովրդավար՝ նաև իր քաղաքացիների համար, բայց դրանից ավելի որևէ այլ ճնշում տեսանելի չէ։
Ստեղծված պայմաններում ինչ հնարավորություններ կան՝ բանակցային գործընթացում հայկական շահն առաջ մղելու համար՝ հարցին ի պատասխան Ս.Աբրահամյանը նկատեց, որ բոլորովին այլ մթնոլորտում տեղի կունենային բանակցությունները, եթե Հայաստանում լիներ իր երկրի համար մտածող իշխանություն։ «Այս պահին մենք որևէ ձևով չենք տեսնում, որ այսօրվա իշխանությունները, Փաշինյանն այդ կամքն ու կարողությունն ունեն՝ հայկական շահերն առաջ առաջ տանելու համար։ Ես վստահ եմ, որ եթե լիներ ազգային իշխանություն, դա կկարողանար ու կփոխեր այսօրվա հայկական կողմի նարատիվը, այդ դեպքում նաև կարծում եմ ԵՄ-ի վերաբերմունքը կփոխվեր մեր հանդեպ։Այսօրվա վերաբերմունքը մեծ հաշվով գալիս է նաև ՀՀ իշխանությունների պատճառով։ Դժվար է կանխատեսումներ անել, բայց այլ մթնոլորտում կլիներ, գուցե Ադրբեջանի նկատմամբ էլ ինչ-որ ճնշումներ կլինեին, ճնշելու համար էլ թեմա պետք է տալ, եթե չեն տալիս ինչո՞ւ ճնշեն, երբ շահ էլ չունեն»,- նշեց Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից