ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաղաղ ակցիաների ընթացքում քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունների վերաբերյալ 10 քրեական վարույթ է նախաձեռնվել 05/24/2024 17:34 | Քրեական խրոնիկոն
2024 թվականին հավաքներ իրականացնելու իրավունքի իրացումը խոչընդոտելու, ինչպես նաև՝ ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություն գործելու փաստերի առթիվ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս է, ինչ ՀՀ մարզերում և Երևանում անհնազանդության խաղաղ ակցիաներ են իրականացվում՝ ապօրինի սահմանազատման դեմ։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժման մեկնարկը տրվել է Տավուշի մարզից և հասել Երևան, այժմ իշխանություններին սպասարկող իրավապահ մարմինները՝ «ավանդույթի» համաձայն գործի են դրել ռեպրեսիաները՝ ընդհուպ փողոց փակելը որակելով որպես խուլիգանություն, հետապնդումներ իրականացնում՝ իբրև իշխանազավթման փորձերի համար։ Ավելին, ռեպրեսիաներն ուղեկցվում են ոստիկանական անհամաչափ բռնություններով։
«Փաստինֆո»-ն դեռևս մեկ ամիս առաջ գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ոստիկանների կողմից ՀՀ քաղաքացիների խաղաղ հավաքների իրականացնելու սահմանադրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու, այդպիսով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու, չարաշահելու, ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով քանի քրեական վարույթ է նախաձեռնվել։ Դատախազությունից մեկ ամսյա ժամկետում ուղարկված պատասխանով հայտնել են՝ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ։ Քրեական վարույթներից 4-ը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն իրականացվել է բռնություն գործադրելով) և 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով ( մի խումբ անձանց կողմից խոշտանգումը), 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը), 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով), 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասով (լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը՝ բռնության գործադրմամբ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով), 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից խոշտանգումը)։
Նկատի ունենալով քաղաքացիների իրավունքների սահմանափակման առերևույթ դեպքերը՝ նաև հետաքրքրվել ենք, թե արդյո՞ք 2018թ հետո քրեականացվել է անհնազանդության ակցիաների իրականացումը, արդյո՞ք 2018թ և 2024թ ՀՀ քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքները ենթարկվել են փոփոխության և 2018թ բողոքի ակցիաները թույլատրվում էին, իսկ 2024թ․-ին՝ ոչ։ Դատախազությունը, սակայն, այս հարցերին պատասխան չունի․ պատճառաբանում են, թե այդ հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրելը դուրս է ՀՀ դատախազության՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունների շրջանակից։
Այդուհանդերձ, գրավոր հարցմամբ արձանագրել էինք, որ եթե 2018թ ակցիաների ժամանակ ևս դրա կազմակերպիչների կողմից խախտվել է հասարակական կարգը, թույլ տրվել խուլիգանական արարքներ, երբ կաթվածահար էին արել ռազմավարական նշանակության նշանակության ճանապարհներով երթևեկությունը, խափանել մետրոյի աշխատանքը, ապա ինչ հիմքով են կարճվել հարուցված քրեական գործերը, ինչին ի պատասխան դատախազությունից չհերքեցին, որ նման գործեր իրապես եղել են և կարճվել։
«Նշված դեպքերի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 225-րդ և 225,1-րդ հոդվածներով քննված քրեական գործով որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին, իսկ նույն ժամանակաշրջանում ենթադրյալ խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը կարճվել են՝ հիմնականում հանցակազմի բացակայության հիմքով»,- նշել են դատախազությունից։
Հեղիակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ