ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շարժումը հաջողելու շանս ունի, բայց անհրաժեշտ է հրաժարվել փնթի պետություն ստեղծելու մեր դարավոր սխալից. Հարություն Մեսրոբյան 05/24/2024 19:59 | Հարցազրույց
Մայիսի 26-ին ժամը 16-ին «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը մեծ հանրահավաք է հրավիրել, որից մարդկանց ակնկալիքները բավական մեծ են։ Հնչելու են շարժման տրամաբանության հետ կապված, ինչպես նաև հետագա անելիքների և օրակարգային հարցերի պատասխաններ։
Շարժման տրամաբանության, ակնկալիքների ու հետագա անելիքների մասին «Փաստինֆոն» զրույցել է կառավարման փորձագետ, «Հայոց երկիր» Ռազմավարական Ծրագրի հիմնադիր համակարգող Հարություն Մեսրոբյանի հետ։
- Պարոն Մեսրոբյան, ՖԲ-ի Ձեր էջում նոր գրել էիք, որ երբ կյանքից ոչ մի լավ բան արդեն չես սպասում, հայտնվում է հրաշքը: Հիմա հրաշքի՞ եք սպասում:
- Նկատի ունեմ, որ հրաշքը տեղի է ունենում, երբ արդեն հույսը կորցրել եք։ Իսկ շատերը Երկրի ապագայի մասով արդեն հույսը կորցրել են:
- Շարժումից ի՞նչ սպասելիք ունեք։
- Ես ասեմ, որ այս շարժումն ունի մեկ որոշիչ առանձնահատկություն: Ինքը միտված է դեպի ինքնամաքրում և ինչու չէ՝ ապաշխարում: Այն, ինչի մասին ես 2018-ից գոռում-գոչում եմ, բայց քաղաքական և հասարակական դաշտն այդ հարցում բերանները ջուր է լցրել։ Ինձ առանձնակի զայրացնում են այն հրապարակային անձերը, որոնք 2018-ին Նիկոլի համար «դոշ» էին տալիս ու քարոզում, իսկ հիմա կատաղի քլնգում են հենց նրան, ում բերեցին իշխանության։ Սա անբարոյականության գագաթնակետ է, քանզի նրանք դա անում են առանց նախապես ապաշխարելու։
- Ձեր կարծիքով՝ այս շարժումը շանս, հնարավորություն ունի՞ հաջողելու։
- Այո՛, այ հենց այդ բաղադրիչի առկայության պատճառով: Վերջապես նշմարվում է մեր մոտ շարժում, որն արժեքային իմաստ է կրում իր մեջ։ Ես գտնում եմ, որ ստեղծված ողբերգական վիճակի, Արցախի անփառունակ կորստի համար անձ առ անձ մեղավոր են 2018-ի բոլոր ոգևորվածները: Իսկ հիմա նրանք այնպես են իրենց պահում, կարծես մենք Երկիր չենք կորցնում։ Սա նունպես անբարոյականության գագաթնակետն է։ Աստված դրա համար էլ մեզ պատժում է: Եվ թող ուրիշներին չմեղադրեն, քանզի դրա բարոյական իրավունքը չունեն՝ անգամ թուրքին։ Մենք մեր անբարո պահվածքից ելնելով, հերթական անգամ կորցնում ենք թե տարածքներ, թե կյանքեր։ Ուրիշ ոչ մեկ մեղավոր չէ։ Դրա համար էլ այս շարժումն այդ իմաստով և՛ օգտակար է, և՛ բուժիչ: Եվ եթե հասնի նպատակին, ապա ազգը մի քանի հիմնարար օգուտներ է ստանալու զուգահեռ։
- Ի՞նչ օգուտների մասին եք խոսում։
- Նախ՝ ինքնամաքրումը, որի ջատագովն է նույն Բագրատ Սրբազանը, իր մեջ մեծ պոտենցիալ է պարունակում, որովհետև, երբ մարդը կամ ազգը մաքրվում է՝ ազատվում է բեռից, ճնշող բեռից: Իսկ երբ ցանկացած համակարգ ազատվում է բեռից՝ իր պոտենցիալն արագ անցնում է կինետիկ էներգիայի և այդ կինետիկ էներգիան կբերի գետնի վրա արդյունքների և հաղթանակների։
- Պարոն Մեսրոբյան, կան փորձագետներ և վերլուծաբաններ, որոնք պնդում են, թե Հայաստանում ձևավորված որևէ շարժում, եթե աջակցություն չունենա դրսից, դատապարտված է ու չի հաջողելու։
- Մենք ապրում ենք ոչ անօդ տարածությունում կամ այլ մոլորակում։ Ցանկացած սուբյեկտայնություն դրսևորող շարժում կունենա և՛ թշնամիներ, և՛ աջակիցներ դրսից։ Այսինքն, ուզենանք, թե ոչ՝ այդ երևույթը լինելու է։ Ո՞ր դեպքում այս շարժման կողքը կլինեն իրական աջակիցներ: Երբ շարժումը սուբյեկտային լինի, արժեքավոր լինի և լուրջ լինի։ Այս նշաձողը, որ Բագրատ Սրբազանն ուզում է տալ այս շարժմանը, իր մեջ որակներ է պահանջում, ինչը կվերաճի նոր հնարավորությունների։ Այսինքն, այս շարժումը կարող է հզոր լինել, իսկ հզոր սուբյեկտի կողքը միշտ կլինեն լուրջ դաշնակիցներ։ Սա կյանքի օրենք է։
- Այսօր Սրբազանն ասաց, որ վարչապետի անունը հնչեցնելն ամենակարևորը չէ: Դուք ինչ կարծիքի եք, որքանո՞վ կարևոր է վարչապետի անուն հնչեցնելը։
- Դժբախտաբար, մենք՝ հայերս կյանքին նայում ենք անձնավորված: Օրինակ, քիչ առաջ խոսում էի այն մասին, որ 2018-ին հրապարակային դեմքերը, որ հանիրավի հուզվել էին ու այսպես կոչված՝ նոր ուժերի համար քարոզում էին ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հիմա ո՞ւմ են անձնավորված քլնգում ԶԼՄ-ներով՝ հենց նույն Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն, մենք հայերս պարտադիր պետք է անձ տեսնենք, բայց այնուամենայնիվ, թեև ես համաձայն եմ Սրբազանի հետ, կարծում եմ Սրբազանը պետք է հաշվի առնի, որ մեր ազգի համար ավանդապես անձերը կարևոր են։ Այսինքն, ես իր հետ համաձայն լինելով, խորհուրդ եմ տալիս իրեն հաշվի առնել մեր ազգի այդ առանձնահատկությունը։
- Բայց արդյո՞ք միայն վարչապետի անունն հնչեցնելը կամ միայն վարչապետ փոխելը բավարար է։
- Ո՛չ, կարևոր է ամբողջ կառավարչական վերնախավում պատկառելի դեմքեր ներգրավվեն, ինչը լրացուցիչ աջակցություն կստանա ժողովրդի կողմից։
- Նաև օրակարգ ձևավորելու մասին է խոսվում: Ի՞նչ խնդիրներ ենք ունենալու, որոնք, առաջին հերթին, պետք է լուծենք, հաշվի առնելով նաև այն, որ մեր հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնել զորք մտցնել Հայաստան՝ ի աջակցություն Փաշինյանի ռեժիմի։
- Թիվ մեկ խնդիրը՝ կառավարչական խնդիրն է: Հանրահավաքները՝ հանրահավաքներով, կոչերը՝ կոչերով, բայց շատ կարևոր է այն թիմը, որ հրապարակվելու է։ Ընդ որում՝ այդ թիմը պետք է բաղկացած լինի 2 խմբերից՝ երևացող մաս, որի կազմը հրապարակվում է, և չերևացող մաս: Դա համաշխարհային դասական մոտեցում է։ Ինչո՞ւ է թիվ մեկ խնդիրը կառավարչական: Որովհետև, պետք է ներգրավվեն այն մարդիկ, որոնք կառավարչական կրթություն և/կամ դրական փորձ ունեն: Եթե կառավարչական դրական փորձ և/կամ կրթություն չեն ունենա, կլինի, անպես ինչպես տեսանք 1991-ից։ Այսինքն, կառավարման իմաստով հմուտ մասնագետներ են հարկավոր։ Եվ այստեղ պարտադիր է թեկնածուի բարոյահոգեբանական նկարագիրը:
- «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագիրը, որի մշակման ուղղությամբ արդեն տևական ժամանակ է աշխատում եք, որքանո՞վ կարող է այս իրավիճակի համար օգտակար լինել։
- Եթե շարժումը հաջողի՝ պետք է երկրում շատ բաներ ոչ թե զրոյից, այլ մինուսից կառուցել, քանի որ շատ կառույցներ քարուքանդ վիճակում են։ Պարտադիր պետք է ցուցաբերել ծրագրային մոտեցում։ Այսինքն, կառավարչական ու ծրագրային մոտեցումներն՝ իրար փոխլրացնող մոտեցումներ են: Եվ եթե շանս առաջանա երկիրը ոտքի կանգնեցնել, մեր դարավոր սխալը՝ փնթի պետություն ստեղծելու սխալից պետք է հրաժարվենք, որովհետև վերջին հողակտորն է այս տարածաշրջանում հայկական մնացել։ Այս անգամ մենք ամենայն լրջությամբ ծրագրային և կառավարման հմտություններով պետք է ոտքի կանգնենք ու երկիրը շատ արագ հզորացնենք։ Դրա համար 2020-ի հուլիսից սկսեցինք մշակել «Հայոց երկիր» Ռազմավարական Ծրագիրը, որի նախնական տարբերակն արդեն պատրաստ է, իսկ հիմա ընթանում է Ծրագրի 10 բաժինների համակցման աշխատանքներ՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը։ Ավելին, մշակվել է Ծրագրի մի հատված, որը կոչվում է «Անցումային դրույթներ», մասնավորապես, ինչ անել, երբ իշխանության են գալիս ադեկվատ ուժեր և անհրաժեշտ է սկսել Երկրի ծրագրային կառավարումը։ Դրա համար անցումային փուլ է պետք՝ Երկիրը ներկա իրավիճակից հանելուն և նախապատրաստելուն Ռազմավարական Ծրագիրն ի կատար ածելու համար։
- Սրբազանը հաճախ է խոսում այն մասին, որ մենք չունենք մեր նպատակակետը, պատկերացում չունենք, թե ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ 10 կամ 20 տարի անց: Դուք հենդիպե՞լ եք Սրբազանի հետ, Ծրագիրը նրան ներկայացրե՞լ եք։
- Նախ՝ այս հարցերը բացված են «Հայոց երկիր» Ռազմավարական Ծրագրում: Ապրիլի երկրորդ կեսին մեր տղաները դեռ Տավուշում հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ, իսկ մինչ այդ՝ հանդիպել ենք Միքայել Սրբազանի հետ։ Բագրատ Սրբազանին տրվել է 2 փաստաթուղթ՝ Ռազմավարական Ծրագրի մասին։ Այսինքն, Սրբազանը ոչ միայն տեղյակ է, որ«Հայոց երկիր» Ռազմավարական Ծրագիր է մշակվում ու ավարտին է մոտենում, ավելին՝ նա մանրամասն փորձել է հասկանալ այդ Ծրագրի էությունը և տրամաբանությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ