ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե այստեղ ինչ-որ մեկը տեսնում է իրավաբանություն, ապա՝ աչքը լույս, երրորդ աչք է բացվել․փաստաբանը՝ Ասկերանի քաղաքապետի մեղադրանքի մասին 05/24/2024 12:40 | ԼՐԱՀՈՍ
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ հետապնդումներն իրականացվում են՝ Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը մասնակցելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը։
Հիշեցնենք, որ Ասկերանի նախկին Հայկ Շամիրյանը ձերբակալվել է երեկ՝ իր իսկ բնակարանից։ Շամիրյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և 457-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթի կեղծման հատկանիշներով։ Շամիրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը քննվում է այսօր՝ Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ։
Փաստաբան Վահե Եփրիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնեց, որ Ասկերանի համայնքը՝ ինչպես ցանկացած այլ համայնք՝ ունեցել է գույք, այդ թվում՝ մեքենա։
«Այս տարի՝ հունվար ամսին, քանի որ համայնքի ղեկավարն է, և արցախահայերը ունեն նյութական խնդիրներ, փորձել է այդ համայնքային գույքն իրացնի, վաճառի, որ այդ հասույթից կարողանա խնդիրներ լուծել, այդ թվում՝ պատերազմում զոհված անձանց հարազատների համար, առողջական խնդիրներ ունեցող արցախցիների հարցերը լուծելու համար։ Քանի որ մասնագիտությամբ իրավաբան չէ, խորը մասնագիտացում չունի, դիմել է ՃՈ, որտեղից իրեն հուշել են, որ պետք է ավագանու նիստ հրավիրել, համայնքային գույքը դարձնել մասնավոր, որ կարողանան գրանցել, պարոն Շամիրյանն էլ, լինելով իրավահպատակ մարդ, վարվել է այնպես, ինչպես իրեն հորդորել, ուղղորդել է ՃՈ-ն։ Դրանից ամիսներ անց, երբ արդեն մեկնարկեց օրվա իշխանության դեմ ակտիվ պայքարը՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Շամիրյանը, ունենալով որոշակի այլ քաղաքական հայացքներ, հանդիպել է Բագրատ Սրբազանին, մասնակցել խաղաղ հավաքներին և կարծում եմ՝ օրվա իշխանության տրամաբանությամբ, օրվա իշխանության ամենաօդիոզ ներկայացուցիչներից մեկի՝ Խաչատուր Սուքիասյանի ելույթի տրամաբանությամբ, ռեպրեսիվ մեքենայի արդյունավետության բարձրացման տրամաբանությամբ պարոն Շամիրյանը գտնվում է ՁՊՎ-ում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ մեղադրանք է առաջադրվել մի քանի ամիս անց, մեղադրանքն էլ՝ «ապուշ» մեղադրանք է։ Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ գործը, թեև խարդախության մասին է, բայց տուժող չկա, իբրև քննում են որոշակի համայնքին պատկանող գույք, որը ևս չունենք․ «Ադրբեջանի Հանրապետությու՞նն է տուժողը, լու՞րջ։ Սա անհասականալի է՝ իրավաբանության տեսակետից։ Ի վերջո, քանի՞ խարդախություն անող է գնում ու ինչքան պետական մարմին կա՝ պտտվում, հարցնում, թե ինչ անի, իրեն հորդորում են, ասում՝ այսպես արա, ամիսներ անց՝ նույն պետության այլ իրավակիրառ մարմին ասում է՝ հանցագործություն ես արել։ Եթե այստեղ ինչ-որ մեկը տեսնում է իրավաբանություն, ապա՝ աչքը լույս, երրորդ աչք է բացվել»։
Փաստաբանը նկատեց՝ իրենց համայնքին պատկանող ավտոմեքենան փորձել են վաճառել՝ համայնքի անդամների կարիքները բավարարելու համար, ո՞րն է այստեղ ապօրինությունը․ «Խարդախությունը պետք է դրսևորվի երկու եղանակով՝ կամ խաբեությամբ, կամ վստահությունը չարաշահելու եղանակով, եթե երկու եղանակներից մեկը չկա, ապա խարդախություն էլ չկա։ Հիմա ու՞մ է խաբել և ում վստահությունն է չարաշահել։ Սա խեղկատակություն է »։
Եփրիկյանն ամփոփեց զրույցը՝ Նիկոլը պետք է հեռացվի խոսքերով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ