ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի հայտարարությունները մեկ անգամ չէ, որ դիվանագիտական էթիկայի հետ առնչություն չունեն. Արա Պողոսյան 05/24/2024 20:31 | Քաղաքական
Որպես քաղաքական գործչի և երկրի ղեկավարի հայտարարություններ` Փաշինյանի հայտարարությունները մեկ անգամ չէ, որ ցույց են տվել, որ առհասարակ ոչ դիվանագիտական էթիկայի հետ առնչություն ունեն, ոչ էլ պատասխանատվության զգացման հետ՝ բառի ամենուղիղ իմաստով, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց քաղաքագետ Արա Պողոսյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե 44- օրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ անդամ երկրներից առնվազն երկուսը իմիտացիա են արել, որ մեզ են աջակցել, բայց ակնհայտորեն Ադրբեջանին են օգնել մեր դեմ պատերազմ նախապատրաստելուն։
Այս հայտարարությանը բավական արագ արձագանքել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ նշելով, որ անուններ հնչեցնելը տրամաբանական կլինի, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է, սակայն Նիկոլ Փաշինյանի խոսնակը հայտարարել է, որ Փաշինյանի խոսքերին ոչինչ չունի ավելացնելու։ Իսկ այսօր էլ՝ մայիսի 24-ին, հայտնի դարձավ, որ ՌԴ-ն Մոսկվա է կանչել Հայաստանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար։
Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով՝ գործ ունենք պատասխանատվությունից փախչող, անպատասխանատու հայտարարությաններ անող մարդու հետ, որի արդյունքը միջազգային հարաբերություններում ՀՀ համար սկանդալների կենտրոնում հայտնվելն է։ Ինչ վերաբերում է իր ակնարկներին,ապա դրանք ակնհայտ է, թե որ պետություններին են ուղղված։
«Ինքը, որպես երկրի ղեկավար, նախ պետք է ունենա պատասխանատովություն, պետք է իմանա երբ և ինչ հայտարարություններ կարելի է անել։ Լինելով ՀԱՊԿ անդամ պետություն՝ նախ պարտավոր էր այդ հարաբերությունները պարզել կազմակերպության ներսում , երբ դա հնարավոր չլիներ, ապա միայն դրանից հետո խոսեր բացահայտ, հրապարակային, պայմանական ասված, դիվանագիտական կրակոցների լեզվով։ Ինչը, ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ ոչ միայն չի արվում, այլև փորձում է նման վարկաբեկող հայտարարություններով ցույց տալ, թե դիրքավոված է հակառուսականության դաշտում և միևնույն ժամանակ ցույց է տալիս իբրև թե որպես Հայասատանի ներկայացուցիչ համաձայն չէ այն քաղաքականության հետ, որը վարվում է ՀԱՊԿ կողմից»,- նշել է քաղաքագետը։
Մեր զրուցակցի արձանագրմամբ, ակնհայտ է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների միջև չկան ընդհանուր շահեր, ինչի մասին ինքը եւս բազմիցս խոսել է, բայց մի բան է, երբ սրա մասին խոսվում է մասնագիտական դաշտում, մեկ այլ բան, երբ խոսվում է երկրի պետության ղեկավարի շուրթերով , այն էլ՝ առանց պատասխանատվության գիտակցման, առանց հաշվի առնելու դրա դիվանագիտական հետևանքները։
Ա.Պողոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները ՀԱՊԿ անդամ- պետությունների միջև նաև ՀՀ արտաքին քաղաքականության հետևանք են եղել ու շարունակում են լինել, երբ Ադրբեջանը կարողանում է և ի վիճակի է Հայաստանի դաշնակիցների հետ շատ ավելի ջերմ հարաբերություններ ունենալ։
«Սրանք փոխշաղկապված գործընթացներ են , որոնք երկրի ղեկավարն առնվազն պետք է հասկանա և առնվազն այդ հայտարարության մեջ կոնկրետ իր դերը տեսներ։ Տեսներ, թե որն է Հայաստանի Հանրապետության բացթողումը, դիվանագիտական սխալը, որի հետևանքով Հայասատանի դաշնակիցները կարող են ենթադրելիորեն ավելի ջերմ լինել այն պետության հետ, որը դաշնակցի թշնամի պետությունն է։ Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ Ադրբեջանի օգտին մասնակցությանը, ապա այստեղ ամեն ինչ պետք է չափազանց հիմնավորված լինի, երբ դա բացահայտ երկրի ղեկավարի շուրթերից հնչող հայտարարություն է , ուղղակի մասնակցության մասին ես չգիտեմ, արդյո՞ք նման տվյալ կա։Եթե չկա , ակնհայտ է, որ սա մանիպուլատիվ խառնակաչկան հայտարարություն է», - ասաց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից