ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խաչատուր Սուքիասյանը սպառնում է ընդդիմադիրներին մահով և ունեզրկմամբ, եթե նրանք շարունակեն գործունեությունը 05/22/2024 11:11 | Քաղաքական
Հայաստանն ուզում է ուժեղանալ, ամրապնդել իր սահմանները, հզոր պետություն դառնալ, Հայաստանի քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են դրան, չգիտեմ՝ միտումնավոր, թե չհասկանալով: Այս մասին Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Մեր ունեցած տեղեկությունները հաշվի առնելով՝ մեր մոտ կարծիք է ստացվում, որ մեր գործընկերները և ՀՀ շատ քաղաքացիներ ծառայում են այլ պետությունների: Մի մասն ուղղակի ծառայում է պայմանագրային հարաբերությունների արդյունքում, մի մասը չգիակցելով՝ իր ընկերներին լսելով։
Տարիներ հետ գնանք ու տեսնենք, թե մեր երկիրը ովքեր են ղեկավարել, կառավարել, տեսնենք, թե ինչ ձևով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս կամ մի օտար երկրի հետ հարաբերություն էին ունենում, շատ վատ էին վարվում՝ կա՛մ այդ մարդիկ բանտում էին հայտնվում, կա՛մ այդ մարդիկ մահանում էին, կա՛մ՝ ունեզրկվում։ Եթե դուք ձեր չափը չճանաչեք եւ խանգարեք ՀՀ զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք: Դուք պետք է ձեր չափը լավ ճանաչեք։ Այն գործիքները, որը դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվի ձեր դեմ:
Ես որպես Հայաստանի քաղաքացի, որն ունի ընտանիք, զավակներ, թոռներ, ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը լինի հզոր, ուժեղ: Իսկ մնացած հորինվածքները, որոնք հորինում եք՝ սահմանները տվին, հողերը տվին՝ դրանք նրա համար են, որպեսզի շատ լավ կարողանաք հասարակությանը գցել մոլորության մեջ»,- ասաց Խաչատուր Սուքիասյանը։
Նա նաև նշեց, որ ընդդիմադիրները «ամենավատ վնասը տվել են Ղարաբաղի քույրերին, եղբարներին, երբ նրանց հրավիրել են միտինգին»։
«Նրանք Հայաստանի այն քաղաքացիների, գործարարների ջանքերի ու հարկերի շնորհիվ են կարողանում համապատասխան նպաստը ստանալ, բնակարանները, տները, որոնք ապագայում կունենան, մինչև այսօր, որոնք ֆինանսական ոչ մի խնդիր չունեն։ Շատ մեծ վատություն եք անում»,- ասաց Սուքիասյանը։
Նա նաև ասաց, որ տեղեկություն ունի, որ 44-օրյա պատերազմի ժամանակ միտումնավոր մարդկանց տեղերը տվել են, որպեսզի մեր զինվորներին սպանեն։ «Ինչո՞ւ։ Որպեսզի այդ ժամանակվա իշխանությունը պարտվի, որպեսզի կարողանան որոշ քաղաքական ուժեր, մարդիկ...»,-ասաց նա, Սուքիասյանին տեղից հակադարձեցին՝ ինչին ի պատասխան նա խնդեց, որ ինքն այնտեղ է եղել։ «Դուք էլ գիտեք, որ սեպտեմբերի 29-ին եղել եմ այնտեղ, Ղարաբաղի նախագահի համապատասխան բունկեր էր կոչվում, այնտեղ եղած ժամանակ տեսել եմ Սամվել Բաբայանին, որ այդ մտքերն ասել է այդ ժամանակվա գործող Ղարաբաղի նախագահին։ Ես ոչ մի բան ինձանից չեմ հորինում»։
Ընդդիմադիր պատգամավորները տեղից սկսեցին հակադարձել ՔՊ-ականին, նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պահանջեց լռություն պահպանել դահլիճում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
- 11/25/2024 13:37 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները
- 11/25/2024 12:18 «Az TV» հեռուստաընկերությունը գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար. ադրբեջանագետ
- 11/25/2024 11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը