ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՆ-ն կադաստրի կոմիտեին մեղադրում է կեղծիքի մեջ, իսկ դատախազությունը մոլորված լռում է 05/22/2024 19:17 | ԼՐԱՀՈՍ
Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներին սեփականաշնորհման վկայականները տրվել են ՀՀ օրենքով նախատեսված ամբողջական փաթեթների հիման վրա։ Սխալ է սլաքը Կադաստրի կոմիտեի վրա ուղղելը»,- «Փաստինֆո»-ին ասել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մամուլի քարտուղար Մարինե Սադյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ չնայած Կիրանցի մի շարք բնակիչներ ունեն սեփաանաշնորհման վկայականներ, սակայն ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչներ բնակիչներին հայտարարել են, թե դրանք կեղծիք են, իսկ արդարադատության նախարարությունն էլ հայտարարել է Կիրանցի բնակիչներին անշարժ գույքի կադաստրային վկայականները սխալմամբ են տրվել։
Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչը «Փաստինո»-ի հետ զրույցում երաշխավորեց, որ բնակիչներին ՀՀ օրենսդրության հիման վրա են տրվել վկայականները, բայց եթե վերանանք զգացմունքային ֆոնից, ապա «Կադաստրը չունի իրավասություն փաստելու, որ դա ՀՀ տարածք է, կադաստրը ՀՀ օրենքով նախատեսված փաստաթղթերի փաթեթի իսկությունն է ստուգում և տալիս վկայական»։
Նրա ներկայացմամբ՝ ՀՀ-ում գործում է հստակ շղթայական մեխանիզմ, որի շնորհիվ ՀՀ քաղաքացիները գրանցում են իրենց սեփականաշնորհման իրավունքը։
«Ասում են կադաստրից վկայականներ են ստացել, ու սլաքը կանգնում է կադաստրի վրա, բայց օրենքը գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին է։ Այն հստակ թվարկում է , թե ինչ փաստաթղթերի հիման վրա է գույքի նկատամբ գրանցվում սեփականության իրավունքը։ Կադաստրը ստանում է գույքի մասին ամբողջական փաթեթ համայնքից, եթե համայնքը ճանաչում է անձի սեփականությունը, ապա կադաստրի կոմիտեն չունի իրավունք՝ դա վիճարկելու»,- նշել է Սադյանը՝ ավելացնելով, որ կադաստրի էլեկտրոնային բազա ստեղծելիս անհրաժեշտություն է առաջացել նաեւ նույնականացնել գույքը։
Ի սկզբանե՝ 90 ականներին առաջին պետական գրանցումները տրվել են հին խորհրդային ժամանակների՝ ժառանգաբար ստացած գրքույկներով, որոնք տրվել են անվճար։
«Կադաստրի հաստ կազմով վկայականներն ուղղակի մարդկանց բաժանվել են, այդ 50 վկայականներն, իհարկե, այդ մարդիկ ունեն» , - նշեց Մարինե Սադյանը։
«Փաստինֆո»-ն փորձել է ՀՀ արդարադատության նախարարությունից ճշտել, թե իրենց տվյալներով, կադաստրի կոմիտեն «սխալմամբ» քանի վկայական է տվել քաղաքացիների եւ որ տարածքների մասին է խոսքը։ Սակայն այս հարցի պատասխանը ԱՆ-ում չունեին ու առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել, թեեւ, ընդգծենք, որ հենց արդարադատության նախարարությունն է սեփական նախաձեռնությամբ, ըստ էության, պետական մեկ ալ հիմնարկի մեղադրել անօրինական գործելու մեջ, սակայն կոնկրետ հիմք մատնանշել պատրաստ չէ։
Փորձեցինք նաեւ դատախազությունից պարզել, թե արդյոք քրեական վարույթ նախաձեռնել են պաշտոնեական կեղծիքի առնչությամբ, քանզի եթե քաղաքացիներին տրված սեփականաշնորհման վկայականները կեղծ են, ուրեմն կան նաեւ կեղծիքը կատարողներ, տվյալ դեպքում՝ ի դեմս տեղական ինքնակառավարման մարմինների ու կադասգտրի կոմիտեի, սակայն դատախազությունը եւս պատրաստ չէր այս հարցին ու կրկին առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։
Պետական մի հիմնարկը մյուսին մեղադրում է կեղծիքի մեջ, իսկ երրորդը՝ ի դեմս դատախազաքննչական մարմինների, մոլորվել ու չգիտի ինչ անի։ «Փաստինֆո» -ն, իհարկե, գրավոր հարցումները կուղարկի եւ հուսանք այդ ընթացքում կկողմնորոշվեն պատասխանի հարցում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից