ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» 05/21/2024 07:37 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.Երեկ Փաշինյանի ոստիկանները «հերոսաբար» շարունակեցին «Կոլցո» գործողությունը Կիրանցի ու, ընդհանրապես, հայ ժողովրդի դեմ: Հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր ոստիկաններ հաստաբեստ «կենդանի» պատով փակել էին Կիրանց (ու ոչ միայն) տանող ճանապարհները, արգելափակել Հայաստանի քաղաքացիների ազատ տեղաշարժը՝ այդ ամենը պատճառաբանելով ինչ-որ «սահմանապահական աշխատանքներ» իրականացնելու գործընթացով: Դա բազմաթիվ մեկնաբաններ որակում են որպես Կիրանցի բլոկադա՝ նկատելով, որ ոստիկանական լայնածավալ գործողության առանցքային նպատակը Կիրանցի ու մյուս սահմանամերձ գյուղերի հայ բնակչությանը հոգեբանական ահաբեկման ենթարկելն է, ճնշելը, ըստ էության՝ հայկական հողերը թշնամուն հանձնելն սպասարկելը:
Մինչ այս, մինչ այն, երեկ որոշեց իր գոյության մասին հիշեցնել նաև Փաշինյանի արդարադատության նախարարությունը՝ երկարաշունչ պարզաբանումներ տարածելով «սահմանազատման գործընթացի» վերաբերյալ ու «մոլորեցնող» որակելով հողատվության այս ընթացքը քննադատող մասնագետների փաստարկված դիտողությունները: Փաշինյանի արդարադատության նախարարությունն, ըստ այնմ, արդարացնում է իր ղեկավար վարչապետի քմահաճույքով կատարվող շարունակական հանձնողականությունը:
Այդ պարզաբանման ցանկացած կետ է խոցելի, բայց ամենից տարօրինակը իշխանության կողմից թշնամուն հանձնվող հայկական տարածքներում գույքի վերաբերյալ մասն էր, օրինակ՝ այն, որ կիրանցեցիների ունեցած կադաստրի վկայականները... գործնականում անիմաստ թղթի կտորներ են, որովհետև... անճշտությունների վրա արված պետական գրանցումներ են և այլն, և այլն: Մյուս «հակափաստարկն» ընդհանրապես զավեշտից զավեշտ է, թե՝ «նոր սահման չի գծվում», այլ... վերարտադրվում է:
Բայց նույնիսկ դա չէ էականը, այլ այն, որ փաշինյանական իշխանությունն ու դրա կոնկրետ ճյուղավորումները, որ, ի դեպ, սնվում են ՀՀ հարկատուներիս միջոցներով, ադրբեջանական զավթիչներից ու ցեղասպանական ոճրագործներից ավելի ջերմեռանդ և ուժգին են պայքարում՝ ապացուցելու համար, որ Հայաստանի այս կամ այն տարածքը ադրբեջանական է և... վերջ:
Ու նման «փաստարկներով» նույնպիսի հաջողությամբ կարող են հիմք ստեղծել՝ վաղը, մյուս օրը Հայաստանի այլ տարածքներ ևս ադրբեջանական թուրքերինը համարելու և հանձնելու համար: Թե չէ՝ ինչ օրենք, ինչ Սահմանադրություն, ինչ օրինականություն: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ե՞րբ է նման «մանր-մունր» բաների հետևից ընկել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 21․ 05․ 24 թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից