Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն ազատ կարձակվեն 05/21/2024   16:50  |  Դատական ռեպորտաժներ

«Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն ազատ կարձակվեն։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, որոշեց փոխել Սաղաթելյանի և Սամսոնյանի խափանման միջոց կալանքը և որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը։ Դատարանը որոշեց սահմանափակել նրանց՝ հաղորդումներ վարելը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, կայացել է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով նախնական դատալսումները։ Դատարանում քննարկման առարկա դարձվեց մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Հանրային մեղադրողները միջնորդեցին անփոփոխ թողնել մեղադրյալների խափանման միջոցները։ Մասնավորապես, Նարեկ Սամսոնյանի դեպքում հանրային մեղադրողը պնդեց, թե նախաքննության ընթացքում արձանագրված ռիսկերը, թե ազատ արձակվելուց հետո նույն հաղորդման շրջանակներում կարող են շարունակել վարքագիծը, շարունակում են առկա լինել նաև սույն փուլում, հետևաբար, միջնորդեց երկու ամսով երկարացնել Նարեկ Սամսոնյանի կալանքի ժամկետը։ Ավելին, հանրային մեղադրողը որպես փաստարկ հիշեցրեց նաև ձերբակալվելուց հետո դեպի ՁՊՎ ճանապարհին Նարեկ Սամսոնյանի կողմից՝ Փաշինյանի նկատմամբ հնչեցված հայհոյանքը։ Ինչ վերաբերում է Վազգեն Սաղաթելյանին, ապա դատախազը Սաղաթելյանի դեպքում ավելացրեց նաև նրա՝ ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը՝ դա ներկայացնելով որպես փախուստի դիմելու հավանականություն։ Թե՛ Սաղաթելյանի, թե՛ Սամսոնյանի դեպքում որպես հիմք նշվեց նաև վկաների նկատմամբ հնարավոր ազդեցության հավանականությունը։

Պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ հայտարարեց, որ պաշտպանյալներին մեղսագրվում է մի արարք, որը իրավաբանական հանրության մեջ, հանրային տիրույթում ընդամենը 2 ամիս առաջ որևէ մեկը չգիտեր, որ հանցագործություն է։

«Մեր երկրում ապաքրեականացվել է ծանր վիրավորանքը։ Քաղաքական խոսք արտահայտելիս, կոշտ խոսք արտահայտելիս՝ անգամ վիրավորական, դա միանգամայն թույլատրելի վարքագիծ է՝ քրեական իրավունքի տեսանկյունից»,-ասաց նա։
Փաստաբանը հիշեցրեց՝ Արդարադատության նախարարը հրապարակավ ասել է, որ ծանր վիրավորանքը ապաքրեականացնում են, վերադարձնում մարդու իրավունքների տիրույթ, այս արարքը արդեն իսկ հաստատված հանցավոր արարք ասելը և դեռ մի հատ էլ ասել նորը կկատարեն՝ իրավաչափ լինել չի կարող։

Մելիքյանը նաև նշեց, որ մեղադրանքը վերաբերում է մի արարքի, որի հանցավոր լինելը չի եղել իրավական ավանդույթում։
«Մեր պաշտպանյալները չեն մեղադրվում մարդ գողանալու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ հանցանք գործելու ռիսկի առումով բերված փաստարկները կիրառելի չեն։ Հայտարարությամբ հանդես եկավ նաև Նարեկ Սամսոնյանը՝՝ նշելով, որ բացառապես քաղաքական դրդապատճառներով զրկված է եղել իր սահմանադրական իրավունքների իրացումից։ Սամսոնյանը հիշեցրեց, որ իր դեպքում խտրական մոտեցում է ցուցաբերվել, երեք անգամ կալանավորվել է և արդարացվել, որևէ գործով մեղադրական վճիռ չի եղել։
«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, որովհետև ես օգտագործել եմ իմ քաղաքական քննադատության իրավունքները, որովհետև հայհոյանքը ապաքրեականացվել է»,- նշեց Սամսոնյանը։

Նախագահող Արման Հովհաննիսյանը Սամսոնյանին հորդորեց խոսել խափանման միջոցի հիմքերից, գործով չկա որևէ վարույթ, փաստ, որ եղել է ապօրինություն կամ հանցագործություն, ուստի, դատարանն առաջարկեց զերծ մնալ նման գնահատականներ տալուց, թեև հասկանում է, որ խոսքը նրա ազատության իրավունքի սահմանափակման մասին է։ Նախագահողը նաև զգուշացրեց՝ քաղաքական հայտարարություններ չի թույլատրելու։

Նարեկ Սամսոնյանը պնդեց՝ նպատակ ունեն իրենց ՔԿՀ-ում պահելու, քանի որ եթե նպատակը լիներ վկաների նկատմամբ ազդեցություն չունենալն ապահովելը, ապա կարող էին տնային կալանք կիրառել, վարչական հսկողություն իրականացնել՝ սահմանափակելով թե՛ տեսակցությունները, թե՛ համացանցին հասանելիությունը և այլն։ Սամսոնյանը նաև նկատեց՝ անմեղսունակության կանխավարկածո՞վ են առաջնորդվում, որ ազատության մեջ հայտնվելով պետք է իբրև կրկնի իրեն մեղսագրվող արարքը։
Սամսոնյանը խնդրեց դատարանից՝ վերականգնել արդարությունը, ցույց տալ, որ այս երկրում սահմանադրական իրավունքները ոտքի տակ սրբվեն և ընկնեն մի կողմ։

Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը միացավ Մելիքյանի և Սամսոնյանի դիրքորոշմանը՝ նշելով, որ դա վերաբերելի է նաև իր պաշտպանյալին։ Բաբայանը նաև նկատեց, որ այս ընթացքում իր պաշտպանյալը բազմիցս քրեական հետապնդումների է ենթարկվել, բայց երբեք փախուստի չի դիմել։


Լսելով կողմերի դիրքորոշումը՝ նախագահողն արձանագրեց, որ առկա չէ խոչընդոտելու հավանականությունը, քանի որ վարութային նյութերն ուսումնասիրելով՝ այն վկաները չեն, որոնք աղբյուր են հանդիսանում, այս դեպքում աղբյուրը տեսանյութն է, որն արդեն զննված է, առգրավված է, գործի նյութերում կցված է, այսինքն՝ տեսանյութը փոխլու, խեղաթյուրելու հնարավորություն չկա։ Վազգեն Սաղաթելյանի՝ փախուստի հավանականությունը դատարանը ևս չի տեսնում։ Միակ ռիսկը, որը դատարանը տեսնում է, ապա դա հնարավոր ենթադրյալ նոր արարք կատարելն է, ըստ այդմ, որպես խափանման միջոց կկիրառվի վարչական հսկողությունը՝ հաղորդումներ չվարելու սահմանափակումներով։ Խափանման միջոցի պայման խախտելու դեպքում դատարանը կաշկանդված չի լինի՝ խափանման միջոցի փոփոխման հարց բարձրացնելու համար։

«Դուք հիմա կարող եք դուրս գալ, լրագրողները մոտենան, հարց տան, կարող եք պատասխանել, բայց եթե լրատվական եղանակով շարունակվի գործունեությունը, դա կդիտվի դատարանի կողմից որպես իրավունքի չարաշահում։ Այսինքն՝ դուք կարող է ձեր հաղորդումները չվարեք, բայց ամեն օր լայվ մտնեք, շարունակեք նման կերպ խոսելը, դա կդիտարկվի որպես չարաշահում»,- պարզաբանեց նախագահողը։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել են իրենց հեղինակային «Իմնեմնիմի» հաղորդաշարում Փաշինյանի հասցեին հնչեցված գնահատականի համար։ Ընդ որում՝ նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։ Մասնագիտական հանրությունը այս հետապնդումը քաղաքական է գնահատում՝ նշելով, որ սա քայլ է՝ խոսքի ազատության դեմ։ Ընդ որում, այսպես կոչված, «համացանցային խուլիգանության» հոդվածը, կարելի է ասել, նույնական է «ծանր վիրավորանքի» հոդվածին, որն այս իշխանությունների «նորամուծությունն» էր և հեռացվեց ՝ միջազգային կառույցների ճնշումների ներքո։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:09 21/05/2024  |  ԼՐԱՀՈՍ«Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով և ցուցապաստառներով պիկետ՝ դատարանի դիմաց
16:03 13/05/2024  |  Դատական ռեպորտաժներՎազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով նախագահող դատավորն ինքնաբացարկ հայտնեց
19:53 11/05/2024  |  Քրեական խրոնիկոն«Իմնեմնիմի»-ի գործով նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը
22:51 08/05/2024  |  ԼՐԱՀՈՍ«Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ․ Նարեկ Սամսոնյան
21:40 06/05/2024  |  ԼՐԱՀՈՍAntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել մի շարք դեսպաններին
21:06 03/05/2024  |  ԼՐԱՀՈՍAntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին
19:32 02/05/2024  |  ԼՐԱՀՈՍՍամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին
19:48 30/04/2024  |  ԼՐԱՀՈՍԿոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին․ AntiFake.am-ի հայտարարությունը
13:49 29/04/2024  |  ԼՐԱՀՈՍ«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
22:37 27/04/2024  |  ԼՐԱՀՈՍԴավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան

Արխիվ

[]