ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է.պատգամավոր 05/21/2024 22:22 | ԼՐԱՀՈՍ
Պարզ է՝ վերջին օրերին ռեժիմը ցնցումների մեջ է և այս պրոցեսներում ներգրավված ամենաակտիվ ուսանողներն ու դասախոսները չէին կարող թիրախ չհանդիսանալ, բայց ի պատիվ մեր ուսանողական և դասախոսական անձնակազմի, ոչ ոք այս բռնաճնշումների տեղի չի տալու, շարժման մասնակիցների ու երիտասարդների թիվն օր օրի ավելանալու է։ Այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հիշեցնելով բուհերի արհմիության հայտարարությունը, համաձայն որի՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, վերազանցելով իր լիազորությունները խախտելով ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված աշխատողների ազատ միավորման իրավունքը, ՀՀ աշխատանքային օրենսգրքով և «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքով Արհեստակցական կազմակերպությունների ազատության և անկախության սկզբունքները, ինչպես նաև խաթարելով տասնամյակներ Երևանի պետական համալսարանում գոյություն ունեցող սոցիալական գործընկերության շարունակականությունը, հանձն է առել մի անշնորհակալ գործ, որը ՀՀ քրեական օրենսգրքում ունի հստակ ձևակերպում, որակում և պատասխանատվության ժամկետներ։
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երևանի պետական համալսարանի ռեկտորը կամ իր հանձնարարությամբ ռեկտորատի այլ պաշտոնյաներ հորդորում և ստիպում են Երևանի պետական համալսարանի աշխատողներին դուրս գալ արհմիության անդամությունից՝ տրամադրելով նրանց արհմիության անդամությունից հրաժարվելու դիմումի ձև, որից հետո ստիպողաբար ստորագրված դիմումները վերցնում են աշխատողների ձեռքից և հավաքում իրենց մոտ։
Այս արարքը կոպտորեն խախտում է Արհեստակցական կազմակերպությունների ազատության և անկախության մասին ներպետական օրենսդրությունը և ՀՀ կողմից վավերացրած միջազգային (Աշխատանքի միջազգային կազմակերպություն) կոնվենցիաներն ու պայմանագրերը։
Ամեն ինչ շատ պարզ է՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորը, տեսնելով հանրապետությունում տեղի ունեցող քաղաքացիական բողոքի ակցիաներին համալսարանի աշխատողների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ցանկանում է գործատուի մոտ աշխատողների միակ պաշտպան հանդիսացող կառույցից՝ Երևանի պետական համալսարանի արհեստակցական կազմակերպությունից հանել աշխատողներին, քանի որ արհմիության անդամ չհանդիսացող աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում արհմիությունը չի կարող պաշտպանել տվյալ աշխատողի իրավական և սոցիալական շահերը: Ակնհայտ է, որ ռեկտորի այս գործողություններն ունեն մեկ նպատակ՝ Երևանի պետական համալսարանի քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, բողոքի ակցիաներին մասնակցող և իրենց համար «անցանկալի» աշխատողներին աշխատանքից ազատելը դարձնել հնարավորինս հեշտ, անաղմուկ և առանց արհմիության համաձայնության։
Հայաստանի բուհերի արհմիությունը դատապարտում է վերջին օրերին Երևանի պետական համալսարանի աշխատողների հանդեպ տեղի ունեցող աննախադեպ ճնշումները և միաժամանակ կոչ է անում Երևանի պետական համալսարանի ռեկտորին վերջ տալ այս ապօրինի գործողություններին, չարաշահելով պաշտոնական դիրքը՝ դեկաններին և վարչական ստորաբաժանումների ղեկավարներին չներգրավել այսօրինակ քրեական պատասխանատվություն առաջացնող գործողություններում, վերադառնալ սոցիալական գործընկերության դաշտ, բանակցությունների և քննարկումների միջոցով կնքել նոր կոլեկտիվ պայմանագիր, որը կհամադրի գործատուի և աշխատողների շահերը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի աշխատողներին կտա հավելյալ իրավական և սոցիալական երաշխիքներ»։
Պատգամավորը կոչ արեց բոլորին՝ մայիսի 26-ին՝ ժամը 16:00-ին լինել Հանրապետության հրապարակում, որտեղ տեղի կունենա մեծ հանրահավաք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ