ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ 05/20/2024 22:03 | ԼՐԱՀՈՍ
Լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարություն են տարածել՝ նախորդ շաբաթվա ընթացքում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների ու ճնշումների առնչությամբ։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․
«Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել են երկրում տեղի ունեցող բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների ու օպերատորների իրավունքների խախտումների մի շարք դեպքեր։ Այսպես, մայիսի 16-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը մեկնել էր Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ համոզելու սահմանազատման դեմ պայքարող տեղի բնակիչներին բացել Կիրանց-Ոսկեպար փակված ճանապարհը, նկատելով, որ NewDay.am կայքի խմբագիր Անի Գևորգյանն ուղիղ հեռարձակում է իրականացնում, ագրեսիվ պահվածք է դրսևորել, վիրավորել լրագրողին, մեղադրել նրան պատվեր կատարելու և մանիպուլյացիաներ անելու մեջ ու պահանջել է դադարեցնել նկարահանումը։ Մայիսի 15-ին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում ձեռնարկված ոստիկանական գործողությունների ժամանակ ավտոբուսը հարվածել է այդ իրադարձությունները լուսաբանող՝ Oragir.News կայքի լրագրող Անի Ներկարարյանին։
Մայիսի 14-ին Երևանում անցկացվող անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության մեքենան Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ հատվածում, հետիոտնային անցման վրա հարվածել է Mediahub.am կայքի լրագրող Նարե Գևորգյանին։ Նա ստացել է ոտքի վնասվածք, հետազոտություն անցել բժշկական կենտրոններից մեկում և դուրս գրվել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նույն օրը լեզվակռիվ է ծագել Ոստիկանության Երևանի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի և Antifake.am լրատվական կայքի թղթակից Հասմիկ Առաքելյանի միջև։ Երբ վերջինս «սրբապիղծ» է անվանել զոհված զինծառայողի ծնողի հետ անհարգալից խոսող ոստիկաններին, Ջոմարդյանը հակադարձել է՝ «սրբապիղծը դու ես, դու տականք ես, Հասմի՛կ Առաքելյան»։ Լրագրողը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, իսկ Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։
Ի գիտություն ընդունելով, որ որոշ դեպքերում ոստիկանների նկատմամբ ծառայողական քննություն է նախաձեռնվել կամ քրեական գործ է հարուցվել և արձանագրելով, որ սահմանազատման հետ կապված բողոքի ակցիաների սկզբից ի վեր տեղի են ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ 10 բռնությունների և 5 ճնշումների դեպքեր, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, վերահաստատում ենք մեր խորը մտահոգությունը ստեղծված իրավիճակի առնչությամբ ու կոչ ենք անում․
• Ներքին գործերի նախարարությանը՝ ակտիվացնել աշխատանքը ոստիկանության անձնակազմի հետ՝ ուղղորդելով ծառայողներին առավել պրոֆեսիոնալ գործել, ուժային գործողությունների անհրաժեշտության դեպքում խստորեն պահպանել համաչափության սկզբունքը, իսկ լրագրողների հետ հարաբերվելիս չխոչընդոտել նրանց օրինական մասնագիտական աշխատանքն ու ապահովել նրանց անվտանգությունը։
• Պետական պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին՝ զսպվածություն և պատասխանատվություն դրսևորել հանրային խոսույթում, հանդուրժողականություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ՝ անկախ նրանից, թե որ «ճամբարի» հետ են նրանք ասոցացվում։
• Լրագրողներին և օպերատորներին՝ ամենայն պատասխանատվությամբ իրականացնել իրենց առաքելությունը և մասնագիտությանը հարիր վարքագիծ դրսևորել, հատկապես՝ լարված իրավիճակներում, խստորեն հետևել լրագրողական էթիկայի նորմերին»։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ