ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարկածներից մեկն էլ այն է, որ Իրանի նախագահի դեմ ուղղված գործողությունը ղեկավարվել է ոչ թե Իսրայելից, այլ՝ Ադրբեջանից. Իրանագետ 05/20/2024 18:29 | ԼՐԱՀՈՍ
Չեմ կարծում, որ ներկայում որևէ երկիր պատասխանատվություն կընդունի, եթե անգամ ինքը կատարած լինի այս դեպքը։ Առայժմ հստակ պատասխան չկա, թե ինչ է տեղի ունեցել, նախնական վարկածն այն է, որ ավիավթար է տեղի ունեցել՝ եղանակային վատ պայմանների հետևանքով, բայց մի քիչ տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ երկրի ղեկավար է զոհվել, ԱԳ նախարար, նահանգապետ, Թավրիզի հոգևոր դասի ներկայացուցիչ և այլն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։
Հիշեցնենք, որ ողբերգական ավիավթարը տեղի է ունեցել մայիսի 19-ին՝ Ադրբեջանի նախագահի հետ սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո։ «Եղանակային վատ պայմանները» ճակատագրական են եղել միայն ԻԻՀ նախագահի ու նպան ուղեկցող այն պաշտոնյաների համար որոնք գտնվել են նրա հետ նույն ուղղաթիռում։ Նախագահին ուղեկցող մյուս երկուո ինքնաթիռը բարեհաջող հասել են տեղ։
«Ամեն դեպքում, բնականաբար այստեղ հացեր են առաջանում, թե ինչպես կարող էր դա պատահել։
Հաշվի առնելով Իրանի և Իսրայելի հարաբերությունները, երբ խոսվում է ահաբեկչության կամ սպանությունների մասին, ապա առաջինը հայացքը թեքվում է դեպի Իսրայել, բայց չեմ կարծում , որ եթե անգամ այդպես է, ապա սա շատ լուրջ հարված է և բնականաբար պատասխանն էլ նույնը կլինի, հետևաբար, Իսրայելը պետք է հայտարարի, որ առնչություն չունի միջադեպին»,- նշել է մեր զրուցակիցը։
Իրանագետը դիտարկմամբ՝ Իրանում այս պահին տարբեր վարկածներ են շրջանառվում։ «Վարկածների մեկն էլ այն է, որ Իսրայելից գործողություններ են տեղի ունեցել, որոնք ոչ թե անմիջապես ղեկավարվել են Իսրայելից, այլ Ադրբեջանից ու Ադրբեջանի տարածքից։
Մասնավորապես, ինչպես հայտնի է, մերձարաքսյան հովիտը, որտեղ տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը, մոտ է գտնվում Ալիևի կողմից վերջերս կառուցված Վարանդայի օդանավակայանը, որը Իրանում շատերի կողմից համարվում է իսրայելական որջ՝ ուղղված Իրանի դեմ։ Այս ամենը հաշվի առնելով՝ խոսակցությունները անպակաս կլինեն»,- նշել է նա։
Անդրադառնալով տարածաշրջանին՝ Վարդանյանն ասաց, որ անպայման որոշակի քաոտիկ իրավիճակ կարող է լինել, չնայած Իրանում նշում են, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ Իրանի սահմանադրությունը բոլոր դեպքերի համար կարգավորումներ ունի։ «Այսինքն, մոտ 50 օր երկիրը կղեկավարի Իրանի առաջին փոխնախագահը, ապա կլինեն ընդրություններ։ Բայց մենք հասկանում ենք, որ որոշակի ժամանակահատվածում Իրանն հայտնվում է տուրբուլենտ զոնայում, ընտրությունները, նախընտրական շրջանը լավ առիթ են երկրում որոշակի անհանգստություններ առաջացնելու համար։ Երբ այս ամենն ի մի ենք բերում, ապա ակնհայտ է դառնում, որ ապագայում անհանգիստ իրավիճակներ են սպասվում»։
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին՝ Վարդանյանն ընդգծեց, որ լինելով Իրանի բնական դաշնակիցն ու 1000-ամյակների հարևանն ու բարեկամ երկիրը՝ Հայաստանն անմասին չի մնալու, եթե որևէ անհանգիստ իրավիճակ լինի։ «Ամեն դեպքում՝ տարածարջանում ենք, փախնելու տեղ չունենք ու պետք է ակնդետ հետևենք իրադարձություններին՝ պատրաստ լինելով ցանկացած փոփոխությունների ու զարգացումների»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ