ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024 20:04 | Քաղաքական
Ադրբեջանի՝ իրեն ոչ թե Խորհրդային Ադրբեջանի, այլ Մուսաֆաթական Հանրապետության իրավահաջորդը ճանաչելու ակտը աշխարհը չի ճանաչել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Միջազգային իրավունքի մասնագետ Արթուր Սիմոնյանը։
Նա նշեց, որ նմանատիպ ակտեր ընդունել էին Լատվիան, Լիտվան, Էստոնիան, այս երկրների պետության շարունակականության դոկտրինը աշխարհը ճանաչեց, բայց ոչ Ադրբեջանինը։
«Բանն այն է, որ միջազգային իրավունքում կարևոր սկզբունք գոյություն ունի. ցանկացած դեպք ուսումնասիրում ենք այն իրավանորմերի ժամանագրության մեջ, երբ կատարվել է այդ դեպքը։ Մասնավորապես, Ադրբեջանն ասում է, որ անեքսիայի է ենթարկվել Սովետական Միության կողմից 1920 թ-ին, հետևապես, Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությունը ուժի սպառնալիքի հիմով ստեղծված պետություն էր։ Քանի որ ուժի սպառնալիքը արգելված է, իրենք վկայակոչում են պետության շարունակականության դոկտրինը՝ պնդելով, որ 1918-20 թթ Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդն են, բայց, հարցն այն է, որ 1920 թթ-ին պատերազմը՝ որպես միջազգային հարաբերությունների գործիք արգելված չի եղել։ Այսինքն, 1920 թ-ին Սովետական Միությունը իրավունք ուներ պատերազմի միջոցով հարց լուծելու»։
Իրավաբանն ընդգծեց, որ պատերազմով հարց լուծելու արգելքը հաստատվեց է 1928 թ-ին։ «Քանի որ 1928 թթ-ին Լատվիան, Լիտվան և Էստոնիան անկախ պետություններ էին և միայն 1943-45 թթ-ին Սովետական Միությանը անդամակցեցին, իսկ պատերազմի արգելքը մինչև դա արդեն ընդունվել էր միջազգային հանրության կողմից, ուստի աշխարհը ճանաչեց նրանց իրավահաջորդությունը»։
Սիմոնյանի դիտարկմամբ՝ եթե անգամ աշխարհը ճանաչեր Ադրբեջանի իրավական պահանջը, ըստ որի՝ իրենք պետք է համարվեին 1918-20 թթ Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը, դա որևէ ազդեցություն չունի տարածքային իրավունքների ու պարտականությունների վրա։ «Օրինակ, Լատվիան, Լիտվան և Էստոնիան ունեն տարածքներ, որոնք Սովետական Միության տարիներին փոխանցվել են Ռուսաստանին և, երբ իրենք ճանաչեցին իրենց իրավահաջորդության դոկտրինը՝ խոսք չէր գնում Սովետական Ռուսաստանին անցած տարածքների վերադարձի մասին։ Հետևաբար, անգամ եթե Ադրբեջանի այդ պահանջն աշխարհը ճանաչի՝ դա որևէ ազդեցություն չի ունենա մեր կամ իրենց տարածքների իրավունքների և պարտականությունների վրա։ Սրանից չպետք է վախենալ ու պետք է ասել, որ եթե անգամ աշխարհը դա ճանաչի, ինչն հակաիրավական է, դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ ոչ տարածքային, ոչ էլ դրանից բխող տարածքային իրավունքների և պարտավորությունների վրա»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ