ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024 16:39 | Հարցազրույց
Մայիսի 9-ից կտրուկ փոխվել է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը. Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարի թիրախի հասցեավորումը նպաստել է հասարակական տրամադրությունների ակտիվացմանն ու քաղաքական կոնսենսուսին՝ բացարձակապես տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող ուժերի միջեւ։ Ավելին՝ քաղաքական ուժերը այս փուլում կարեւորում են հենց շարժման առաջնորդի թեկնածության առաջադրումը՝ որպես վարչապետի թեկնածու՝ անցումային այս փուլում։ Կարծես թե՝ նրա թեկնածությունը միակն է, որի շուրջ հնարավոր է համախմբում։ Զուգահեռ կարծիքներ կան Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու սահմանադրաիրավական հիմքերի առնչությամբ։ Թեմայի շուրջ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը։
- Պարոն Դանիելյան, այսօր կարծես ընդհանուր կա կոնսենսուս վարչապետի պաշտոնում շարժման առաջնորդի թեկնածության հարցի շուրջ, բայց նշվում է, որ կա սահմանադրական արգելք, քանի որ նա երկքաղաքացի է։ Խնդրում ենք պարզաբանել։
- Սահմանադրությամբ Կառավարության անդամին ներկայացվող պահանջները ամրագրելիս հղում է արված Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին (148-րդ հոդված), որոնք ամրագրված են 48-րդ հոդվածի 2-րդ մասով: Այդպիսիք են՝ 25 տարին լրացած լինելը, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելը, ընտրական իրավունք ունենալը և հայերենին տիրապետելը:
Գերաշնորհ Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու ասպեկտով, թերևս, լրացուցիչ պարզաբանման կարիք ունի «վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու» պահանջը: Ըստ էության, այս նորմի էությունը համարժեք մեկնաբանելու համար հարկ է, նախ՝ բացահայտել սահմանադրի նպատակը: Իրավաստեղծ մարմնի նպատակը, որպես իրավական նորմի մեկնաբանության առանցքային նախապայման դիտարկելը բխում է ոչ միայն իրավունքի տեսությամբ արդեն իսկ ընդունված համընդհանուր չափանիշներից, այլև օրենդրությամբ ամրագրված իրավադրույթներից: Մասնավորապես, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը (ընդգծումը մերն է)` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից»:
Քննարկվող դեպքում, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության պահանջի սահմանադրաիրավական նպատակը թելադրված է բարձագույն պաշտոնյայի՝ այլ պետություններից հնարավորինս անկախ լինելու անհրաժեշտությամբ, իսկ քաղաքացիությունը, որպես պետության և անձի միջև փոխադարձ կապի իրավական ամրագրում, հնարավոր է, որ բովանդակի այդպիսի կախվածություն կամ կաշկանդվածություն: Որպեսզի նշված նպատակի բովանդակային ասպեկտը համարժեք բացահայտենք, հարկ է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հստակեցնենք, թե մեկ այլ պետության քաղաքացիություն ունենալը արդյո՞ք դե ֆակտո ունի այնպիսի դրսևորումներ, որոնք կանխելու նպատակով էլ Սահմանադրությամբ ամրագրվել է վերոհիշյալ պահանջը:
Ըստ էության, Գերաշնորհ Բագրատ Սրբազանին Կանադայի քաղաքացիություն շնորհվել է այդ երկրում շուրջ տաս տարի՝ 2003 թվականից մինչև 2013 թվականը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդություն իրականացնելու ընթացքում և այդ կարգավիճակի հիմքով, որից հետո նա հոգևոր ծառայության է անցել Մայր Աթոռում, իսկ արդեն 2015 թ. նշանակվել Տավուշի թեմի առաջնորդ: Այսպիսով, 2013 թվականից, շուրջ 11 տարի Գերաշնորհ Սրբազանը հոգևոր ծառայություն է իրականացնում Հայաստանում և դե ֆակտո քաղաքացիության հետ կապված որևէ հարաբերության մեջ չի գտնվել և չի գտնվում Կանադայի իշխանության հետ, այսինքն՝ այդ հիմքով չի ստանձնել որևէ պարտավորություն:
- Պարոն Դանտելյան, արդյոք դա նշանակում է, որ եթե առաջադրման ժամանակ իրավասու մարմինը տեղեկանք տրամադրի նրա երկքաղաքացիության մասին՝ դա չի կարող արգելք հանդիսանա՞լ։
- Ասվածից բխում է, որ լիազոր մարմինը՝ Ներքին գործերի նախարարության իրավասու ստորաբաժանումը, եթե անգամ զուտ ձևական չափանիշներով տեղեկանք տա առ այն, որ Գերաշնորհ Բագրատ Սրբազանը նաև ունի Կանադայի քաղաքացիություն, բովանդակային կտրվածքով այդ տեղեկանքը չի կարող դիտարկվել իբրև հիմք՝ Սահմանադրության 148-րդ հոդվածով ամրագրված այլ պետության քաղաքացիություն չունենալու պահանջը չբավարարելու համար: Ես նկատի չունեմ, որ ոստիկանությունը պարտավոր է հենց այդպիսի տեղեկանք տալ, բայց և չեմ բացառում, հաշվի առնելով ներկայիս քաղաքական մշակույթը։ Վերջին հաշվով, խոսքը ոչ թե Սահմանադրության նորմերի զուտ տառացի, ձևական ընկալման, այլ վերջինիս նպատակի համատեքստում բովանդակային համարժեք մեկնաբանության մասին է:
Փորձենք մեկ այլ՝ վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջի կտրվածքով զուգահեռ անցկացնել, և մոտեցումը շատ ավելի ընկալելի կդառնա։ Այսպես, եթե մենք դարձյալ սահմանափակվեինք տառացի մեկնաբանությամբ, ապա պետք է հիմք ընդունեինք, որ օրինակ՝ ընտրվելու իրավունքից զրկվում են նաև օտար երկրներում դիվանագիտական ծառայություն իրականացնող անձինք, մինչդեռ՝ նրանց պարագայում օրենսդրական մեկնաբանությունն այն է, որ նրանք հավասարեցվում են Հայաստանում մշտապես բնակվող անձանց հետ, թեպետ՝ դե ֆակտո, նրանք այդ ողջ ժամանակահատվածում գտնվել են Հայաստանից դուրս։ Այսինքն՝ ցանկացած նորմի մեկնաբանության հիմքում անվերապահորեն դրվում է օրենսդրի նպատակը, ոչ թե զուտ տառացի մեկնաբանությունները։ Եվ անտրամաբանական կլինի, եթե մենք մշտապես բնակության պարագայում նախապատվությունը տանք օրենսդրի նպատակին համահունչ մեկնաբանությանը, իսկ երկակի քաղաքացիության դեպքում՝ արդեն զուտ տառացի մեկնաբանությանը։
Ընդ որում, Սահմանադրության նորմերը համարժեք մեկնաբանելու տեսանկյունից կարևոր է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն նախադեպային հստակ իրավական դիրքորոշումները, ըստ որոնց՝ հիմնարար իրավական ակտերը (կոնվենցիա, Հիմնական օրենք և այլն) մեկնաբանելիս, դրանցով ամագրված իրավադրույթների բովանդակությունը համարժեք բացահայտելու նկատառումով հարկ է նկատի ունենալ, որ խոսքը «Կենդանի օրգանիզմի» մասին է, ինչից բխում է, որ այս կամ այն նորմի վերաբերյալ մոտեցումները կարծրացած իրավաընկալումներ չեն, այլ պայմանավորված են տվյալ իրավիճակում վերջինիս բուն բովանդակությունը հնարավորինս ճշգրիտ ու համարժեք բացահայտելու բուն գաղափարով:
Չպետք է անտեսել նաև իրավական նորմի մեկնաբանության տեսանկյունից տվյալ իրավական ակտի՝ Սահմանադրության սկզբունքների անարգել իրացման անհրաժեշտությունը։ Իսկ այդպիսի հիմնարար սկզբունքներից մեկը պետության ժողովրդարական բնույթն է, ինչից բխում է, որ իշխանության լեգիտիմության բացահայտ անկման պարագայում ժողովուրդը պետք է կարողանա ժողովրդաիշխանության կանոններով անարգել իրացնել իրեն պատկանող իշխանությունը և առնվազն գործադիր իշխանության ղեկավարի պարագայում նախապատվությունը տալ ժողովրդի վստահությունը վայելող թեկնածուին։
Ըստ էության, վերը նշված չափանիշներով Սահմանադրության նորմերը կիրառելու իրավակիրառ պրակտիկա և ընկալում է դրսևորել նաև Ազգային ժողովը՝ կապված Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների կրճատման առնչությամբ Սահմանադրության փոփոխությունները Սահմանադրական դատարան չներկայացնելու առնչությամբ: Ազգային ժողովի պատճառաբանությունն այն էր, որ չպետք է Սահմանադրության նորմերը մեկնաբանելիս, դրսևորել «գերֆորմալիզմ» և անտեսել բուն սահմանդրաիրավական գաղափարը:
Այսպիսով, Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից Գերաշնորհ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի:
Վերն ասվածը համահունչ է նաև միջազգային փորձին, բազում օրինակներ կարելի է բերել, երբ երկրի նախագահ առաջադրվել և ընտրվել անգամ այլ պետության քաղաքացիություն ձեռ բերած և այդ պետությունում բնակվող անձը, սակայն այս հարցադրումներին առաջիկայում կանդրադառնանք առավել հանգամանորեն։
- Կարծիք կա, որ անհրաժեշտ է փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, մասնավորապես 148-րդ հոդվածը՝ վարչապետի պաշտոնում շարժման առաջնորդի թեկնածության առաջադրման հետ կապված տարընկալումներից խուսափելու համար։
- Անշուշտ, ծանոթ եմ նաև այն տեսակետին, ըստ որի՝ առավել իրավաչափ է դիտարկվում Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխությունը։ Խորապես հարգելով այդ տեսակետի կողմնակիցների դիրքորոշումը, ընդամենը նպատակահարմար եմ գտնում հավելել, որ այդպիսի տեսակետի հիմքում դրվում է միայն տառացի մեկնաբանությունը, ինչին արդեն անդրադարձա։ Ցավոք, այդպիսի սահմանափակ մեկնաբանության հետ մենք բախվեցինք նաև «Սահմանադրական դատարանի անդամ» և «Սահմանադրական դատարանի դատավոր» եզրույթներն անհարկի հակադրելու համատեքստում, ինչի արդյունքում խորհրդարանը նախաձեռնեց, ըստ էության, զուտ քաղաքական շահեր հետապնդող սահմանադրական փոփոխություններ, որպեսզի արզապես հնարավոր լիներ իբր իրավաչափ եղանակով պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի մի քանի դատավորների։
Ընդ որում, քննարկման առարկա հոդվածը փոփոխելը վերապահված է անմիջապես Ազգային ժողովին, քանզի վերջինս ևս Սահմանադրության 202-րդ հոդվածի համաձայն, 148-րդ հոդվածում փոփոխություններ կարող է նախաձեռնել և իրականացնել։ Այս դեպքում, պարզապես պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդը կարող է ներկայացնել նախագիծ, որի ընդունման համար անհրաժեշտ է ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը։ Ընդ որում, այդպիսի փոփոխությունը Սահմանադրական դատարան ուղարկելու անհրաժեշտություն չկա, քանի որ Ազգային ժողովն արդեն իսկ ունի համապատասխան իրավակիրառ պրակտիկա՝ կապված Սահմանադրական դատարանի դատավորների մասով փոփոխության հետ, չեմ կարծում, որ Ազգային ժողովը կձգտի բացահայտ դրսևորել իրարամերժ մոտեցումներ։ Բացի այդ, նշված փոփոխություններն անհապաղ հրապարակվում են Ազգային ժողովի նախագահի կողմից, քանի որ ներկայիս իշխանությունները ևս այդ մասով վերանայել են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը և Հանրապետության նախագահին զրկել են ստորագրելու իրավասությունից։
Բայց կրկնում եմ՝ Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա, սա ուղղակի որպես պարզաբանում եմ ներկայացնում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ