ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեզանից շատերը դեռևս մնում են անհաղորդ ու անտարբեր մեր երկրի ճակատագրի և մեր երեխաների ապագայի նկատմամբ. Անանյան 05/17/2024 14:06 | Սոցիալական ցանցեր
Փաստերն այնպիսին են՝ ինչպիսին կան, դրանք ընդունելն առաջին քայլն է դեպի ճշմարտություն, այն հիմքը, որի վրա կարելի է կառուցել և զարգացնել ազգային և համաժողովրդական ձգտումը։ Այս մասին գրել է Դավիթ Անանյան.
«Մենք կանգնած ենք փոփոխությունների շեմին և շարժումը՝ աննկուն Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, դեռ շարունակում է հանդիսանալ հույսի փարոս՝ արդարության և ճշմարտության ծարավ ժողովրդի համար։
Բայց ժամանակն է առերեսվելու ճշմարտությանը. այս շարժումը, չնայած իր բոլոր ակնհայտ ազդեցիկ բնութագրերին, այնուամենայնիվ, չի դարձել լիովին ազգային կամ համաժողովրդական: Այո, եթե այդպես լիներ, ներկա վարչախումբը վաղուց անցյալում կլիներ։
Եվ խնդիրը ոչ այնքան շարժման ռազմավարական ու մարտավարական մոտեցումների մեջ է, և, ակնհայտորեն՝ նրա առաջնորդ Բագրատ Սրբազանի մեջ չէ, ում ուսերը ստիպված են կրել սպասելիքների հսկայական բեռ, շատ հաճախ գերագնահատված և ուռճացված։ Խնդիրը մեր մեջ է՝ մարդկանց մեջ։ Մեզանից շատերը դեռևս մնում են անհաղորդ ու անտարբեր մեր երկրի ճակատագրի և մեր երեխաների ապագայի նկատմամբ։
Բագրատ Սրբազանը և ՀԱԵ բարձր հոգևորականությունը հայտնվել են ժամանակի պահանջների առջև, երբ ամբողջ հանրությունը նրանցից ոչ միայն հոգևոր առաջնորդություն, այլև քաղաքական խորաթափանցություն է ակնկալում։ Ժողովուրդը նրանցից պահանջում է ընդունել այնպիսի որոշումներ և կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսիք տասնամյակներ շարունակ մնացել են ակնկալիքների երազանքներում։ Մենք արագ փոփոխություններ ենք ուզում՝ հենց հիմա և հենց այստեղ, այնինչ՝ իրական փոփոխությունները պահանջում են ժամանակ, համբերություն և, առաջին հերթին, մասնակցություն:
Շատերը պետք է գիտակցեն, որ իրենց գործուն ներկայությունն ու մասնակցությունը կարևոր է շարժման համար: Եվ ոմանք էլ գուցե կարիք ունենան գիտակցելու, որ իրենց ակտիվ ու աչքի ընկնող մասնակցությունը ոչ թե օգնություն է, այլ խոչընդոտ: Եթե վստահ չեք, թե որ կատեգորիային եք պատկանում, ամենադյուրին ճանապարհը ժողովրդի մեջ, ձեր զուտ մասնակցությամբ ընդհանուր գործին նպաստելն է:
Ակնհայտ է, որ Տավուշյան շարժման ներուժը հսկայական է և այն դեռ ամբողջությամբ չի իրացվել, քանի որ մեզանից շատերը դեռ չեն «արթնացել»։ Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ վճռականություն դրսևորենք և արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում և որոշումների մեջ։ Պետք է անհապաղ ներկայացնել իրական իշխանափոխության ծրագիր, Սրբազանի օհնությամբ ժողովրդին վերջապես ներկայացնել քաղաքական առաջնորդի այն արժանավոր թեկնածուին, ով պատրաստ կլինի վերցնելու քաղաքական պայքարի ղեկն իր ձեռքը։
Մենք կանգնած ենք խաչմերուկում և ամեն օր կարող է լինել կամ վերելքի, կամ անկման սկիզբ: Ակտիվ մասնակցեք շարժմանը, քանի որ մեզանից յուրաքանչյուրից է կախված՝ կհասնենք գագաթի՞ն, թե՞ դրան չհասած ցավալիորեն վայր կընկնենք, ինչը կհանգեցնի ազգային ողբերգության։ Ամեն ինչ մեր ձեռքերում է: Եղեք համարձակ և վճռական, սեփական մասնակցությամբ ձգտեք միասնության, քանզի դրա մեջ է հաջողության բանալին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ