ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչքան էլ ասֆալտ-բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես, մեկ է, ճառագայթելու է հայ հողը․․․ 05/17/2024 22:07 | Վերլուծություններ
Որպես վերնագիր ընտրված այս միտքը հիշեցի Սիլվա Կապուտիկյանի հետ իմ զրույցից․․․
Տարիներ առաջ, 2000-ին /Սիլվա Կապուտիկյանի հետ զրույցի ընթացքում, հարցիս, թե ո՞վ է իր նախընտրելի քաղաքական գործիչը, նա հայ իրականության մեջ քաղաքական առաջնորդության բացակայությունից սկսեց․․․
«Զարմանալի բան է՝ այսքան հանճարներ ենք տվել գիտության, գրականության, արվեստի մեջ, բայց չենք կարողացել քաղաքական առաջնորդներ ստեղծել։ Երևի պետականություն չունենալու դարերի ընդմիջումն իր կնիքը թողել է։
Գիտեմ, որ ժամանակակից երիտասարդությունն առանձնապես լավ կարծիքի չէ խորհրդային շրջանի ղեկավարների մասին։ Բայց ես կուզեի հարցի մեջ պարզություն մտցնել։ Կցանկանայի շեշտել, որ այդ ժամանակի մեր շատ ղեկավարներ իրենց խոսքի մեջ եղել են հայրենասեր և վերևից եկած արգելիչ կարգադրություններին տուրք տալով հանդերձ, թաքուն թե բացահայտ աշխատել են երկրի համար մի լավ գործ կատարել։ Հիշենք թեկուզ՝ Մյասնիկյանին, Խանջյանին, Քոչինյանին, Զարուբյանին, վերջապես՝ Դեմիրճյանին, որի ղեկավարման ժամանակաշրջանում ազգային ոգին երկրում առավել ուժգնացավ։ Իմ «Էջեր փակ գզրոցներից» գրքում գրել եմ՝ Դա ըստ երևույթին նրանից է, որ հայ հողը շատ է ճառագայթված այդ հոգով, դա մեր դարավոր ցավ ու տառապանքից է երևի և ինչքան էլ ասֆալտով ու բետոնով, օտարամուտ գաղափարներով սալարկես այդ հողը, միևնույն է՝ ով էլ լինի՝ գործավոր թե ղեկավար, գրող թե՝ գրաքննիչ, չի կարողանալու այս կամ այն կերպ զերծ մնալ շարունակական այդ ճառագայթումից»։
Իսկ շարունակական ճառագայթումների համատեքստում հիշեց թե՛ 1965-ը, թե՛ 88-ի «ազգային մեծ զարթոնքը»։
Այսօր էլ՝ օտարամուտ գաղափարներ ներմուծողների խմբակը ականատեսն է հայ հողի ճառագայթված հոգու արթնացումին այս անգամ՝ առաջնորդությամբ՝ հոգևորականի։
Առաջնորդի, առաջնորդության հարցը մեր իրականության մեջ կենաց-մահու գերխնդրի վերածվեց հատկապես փաշինյանական իշխանության տարիներին։ Մեկը, որը պետության առաջնորդության հետ չնչին իսկ կապ չունենալով մեծ հավակնություններ ուներ, սակայն՝ ազգին ու պետությանը միայն մեծ ավերածություններ բերեց։ Բնականաբար, նրան ձեռքերի վրա իշխանության բերածները չէին էլ մտածում, թե վերջինս իր ամպագոռգոռ բազում խոստումներից ոչ մեկին տեր չի լինելու։ Ոչ մեկին։ Ո՛չ ներքին կյանքում, ոչ էլ՝ անվտանգային, արտաքին քաղաքականության համատեքստում։ Միայն հայությանը սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների բաժանելու նրա քաղաքականությունն է մինչ օրս շարունակվում։ Որքան էլ այլևս ժամանակավրեպ է իր գործած հանցանքները նախկիններով բացատրելու, ինքնարդարացման մոտիվը, դեռ շարունակում է։ Այդ արդարացումներն արդեն իր թիմին էլ չեն համոզում։
Իսկ իր կասկածելի խաղաղության հաստատման ճանապարհին երկիրը մաս-մաս թշնամուն նվիրելով, Հայաստանի անվտանգությունը, պաշտպանունակությունը վտանգավոր նիշի հասցնելով և հայությանը կանգնեցնելով պետություն ունենալ-չունենալու խնդրի առջև, Փաշինյանն, այնուհանդերձ, ինքնակամ հեռացողը չէ։ Սա հասկացել են բոլորը։
Քաղաքական առաջնորդի երկար փնտրտուքին կանդրադառնանք մեկ այլ անգամ, մանավանդ, այսօրվա՝ Տավուշը՝ հանուն Հայրենիքի շարժումը ազգային զարթոնքի, համախմբումի յուրօրինակ փաստ է այլևս․․․
Քանզի Տավուշից սկսված շարժման առջևից ընթացողը, իբրև հոգևոր հովիվ՝ առաջնորդողը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ Սրբազանը եղավ։
Շարժման անցած օրերի քրոնիկոնը հաստատապես վկայում է՝ անանձնական մեծ ուրախություն է ապրում հայ մարդը՝ տեսնելով Հայ առաքելական Եկեղեցու՝ Հայությանը՝ Հայրենիքի հանուն համախմբելու, միակամությամբ մեկտեղելու այս սրբազան առաքելությունը։
Բագրատ Սրբազանի հորդորը՝ համազգային ինքնամաքրման անհրաժեշտության մասին անկեղծ է և խորին խորհուրդ ունի։ Այն սրբազան պայքարի կարևոր նշանակետ է։
Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից