ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գումարի շուրջ վիճաբանության ժամանակ Երեւանում սպանել են 47-ամյա տղամարդուն, փորձել սպանել նրա 38–ամյա ընկերոջը 05/17/2024 17:28 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 38–ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու , ինչպես նաև վերջինիս 47–ամյա ընկերոջ սպանության դեպքի հանգամանքները։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2023թ․ մայիսի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 37–ամյա բնակիչ Ա․Ե․–ն, գումարային հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, զանգահարել է 38–ամյա վերոնշյալ տղամարդուն, ովքեր պայմանավորվել են հանդիպել վերջինիս ընկերոջ կողմից վարձակալած, Երևան քաղաքի Արա Սարգսյան փողոցում գտնվող գրասենյակում:
Նույն օրը՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ա․Ե․–ն, մի խումբ անձանց հետ, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով գնացել է նշված գրասենյակ, որտեղ հանդիպել են Երևանի 38–ամյա բնակչին և նրա կողմնակիցներին։
Հիշյալ հարցի քննարկման ընթացքում, 38–ամյա տղամարդու կողմից Ա․Ե․–ին հասցեագրված արտահայտության պատճառով, վերջինս և նրա ընկերները , սեփական անձի առավելությունն ու գերակայությունը ընդգծելու մղումներով, նպատակադրվել են ապօրինաբար կյանքից զրկել 38–ամյա տղամարդուն և նրա 47–ամյա ընկերոջը։
Ա․Ե․–ն և նրա 29–ամյա կողմնակիցը, իրենց մոտ ապօրինի կերպով պահվող 9 մմ տրամաչափի ատրճանակով դիտավորությամբ կրակոցներ են արձակել 38–ամյա տղամարդու ուղղությամբ, Ա․Ե․–ի կողմնակիցները սուր ծակող-կտրող առարկայով, գրասենյակի պատին կախված ժամացույցով, ինչպես նաև իրենց մոտ առկա ատրճանակի բռնակով և ձեռքերով հարվածներ են հասցրել 38–ամյա տղամարդու և նրա 47–ամյա ընկերոջ գլխին և մարմնի տարբեր մասերին:
Ա․Ե․–ի և նրա կողմնակիցների հանցավոր գործողությունների հետևանքով 47–ամյա տղամարդուն պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, վերջինս մի քանի օր անց՝ մայիսի 18–ին, բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է, իսկ 38–ամյա տղամարդու սպանությունը, իրենց կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, վերջինիս ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նշված հանցավոր գործողությունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել հիշյալ տուժողների կողմնակիցներից ևս երկուսը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած նշված 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և հայտարարվել է հետախուզում։
2023թ․ սեպտեմբերին հետախուզման մեջ գտնվող մեղադրյալներից մեկը հայտնաբերվել է, երկուսն ինքնակամ ներկայացել են քննչական մարմին։
Հիշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 12-րդ և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 12-րդ կետերով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Հիշյալ երեք մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Մյուս մեղադրյալի մասով նախաքննությունը շարունակվում է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ