ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/16/2024 22:02 | ԼՐԱՀՈՍ
1970- 1990-ական թվականներին խորհրդային միության քարտեզներում շատ չնչին փոփոխություններ են տեղի ունեցել, 1975 թ-ի քարտեզները Խորհրդային Միության գլխավոր շտաբի քարտեզներն են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քարտեզագիր Ռուբեն Գալչյանը՝ անդրադառնալոց նախօրեին հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանժնաժողովների ստորագրած արձանագրությանը, որտեղ որպես հիմք է ընդունվել 1976թ. քարտեզը։
Նա ընդգծեց, որ իրականում այն, ինչ խորհրդային քարտեզներով Հայաստանինն էր, մնում է Հայստանին, բայց դա չի նշանակում, որ ամեն բան նպաստավոր է եղել անգամ 1970-80-ական թթ-ին։ «Այդ տարիներին Կիրանցի կամուրջը, կամրջի շուրջ մի քանի քառակուսի մետր տրվել է Ադրբեջանին։ Բայց այսօր ոչ մի խոսք չկա այդ մասին։ Միայն խոսվում է այն մասին, որ մի քանի կետեր կան, որոնց վրա համակարգչային ծրագրերի օգությամբ սահման է գծվել։ Չի նշվում կամուրջը մե՞զ է վերադարձվում, թե՞ մենք պետք է մոռանանք դրա մասին ու այլ կամուրջ կառուցենք դրա փոխարեն։
Նաև չի խոսվում այն մասին, որ Կիրանցից դեպի, Բաղանիս- Այրում գնացող ճանապարհը, որ Ոսկեպարի կողքով է անցնում՝ 4 տեղում մտնում է Ադրբեջանի տարածք։ Պարզաբանված չի, թե արդյոք այդ տարածքները մեզ են մնում, թե դրանք պետք է տանք Ադրբեջանին և այլընտրանքային ճանապարհ կառուցենք»,- նշել է Գալչյանը։
Դիտարկմանը, թե վարչապետի աշխատակազմի պարզաբանման մեջ նվում է, որ Բերքաբերի հատվածում խնդրահարույց հարցեր չկան եւ սահմանազատումն ավարտված է, բայց ինչպես հայտնի է, Բերքաբեր 8 քկմ հայկական տարածք զավթված է ադրբեջանական ուժերի կողմից և այդ տարածքի վերադարձի մասին ևս խոսք չկա՝ Գալչյանը պատասխանեց, որ Բերքաբերում բարձրունք կա, որը Ադրբեջանը գրավել էր, ըստ սովետական սահմանի՝ այդ տարածքները Ադրբեջանը պետք է վերադարձներ Հայսատանին։ «Բայց դրա մասին ևս ոչ մի խոսք չկա, վերադարձնե՞լու են թե՞ ոչ։ Եթե վերադարձվի՝ Բերքաբերն ավելի ապահով կլինի և ադրբեջանական շրջապատումից դուրս կգա»։
Նրա խոսքերով՝ եթե սահմանազատում է իրականացվում ու մենք վերադարձնում ենք մեր գրաված տարածքները, ապա բնական է, որ Ադրբեջանն էլ իր գրաված տարածքները պետք է վերադարձնի, խոսքն այս դեպքում 8 քկմ-ի մասին է։
Քարտեզագիրը նաև ընդգծեց, որ եթե 1975 թ-ի քարտեզով առաջնորդվեն Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում սահմանազատելու դեպքում սկսած Շորժայից, մինչև Ջերմուկ, Սև լիճ, Վերին Հանդ և այլ տարածքներում 207 քառակուսի կիլոմետր օկուպացված է եւ պետք է վերադարձվի։ «Բայց կվերադարձվի՞, թե՞ ոչ։ Դրա մասին ոչ մի խոսք չկա։ Համաձայնագրի մեջ նշվում է միայն Ալմա-Աթայի 1992 թ-ի քարտեզը այդ շրջանի մասին, բայց այդ քարտեզը պետք է տարածվի ամբողջովին Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա, և 207 քառակուսի կիլոմետրը պետք է վերադառնա մեզ, խոսքը նաև 31 գյուղի հողատարածքների մասին է, ադրբեջանական ուժերը պետք է հեռանան նաև այդ 31 գյուղերի հողատարածքներից, որոնք իրենց հսկողության տակ են պահում, հակառակ դեպքում մենք չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք։ Ստացվում է, որ իրենք պահում են իրենց գրաված տարածքները, իսկ մենք վրադարձնում ենք, բայց եթե չեմ սխալվում, ադրբեջանական կողմը հայտարարում է, որ այդ քարտեզները համապարփակ են ընդունել, որ բոլոր տեղերում դրանք պետք է աչքի առաջ ունենալ։
Կարծում եմ, եթե այս խնդիրները լուծեն, ապա մեր բոլոր խնդիրները կարող ենք լուծված համարել»,- արձանագրել է քարտեզագիրը։
Դիտարկմանը, թե խորհրդային այդ տարիների քարտեզներով սահմանը բավական մոտ է լինում բնակավայերին ու բնակիչները դժգոհութուններ ունեն՝ Գալչյանն ասաց, որ խորհրդային տարիներին էլ Կիրանցը և Խեյրեմլին իրար կողք-կողքի էին՝ 200 մետր հեռավորության վրա։ «Այն ժամանակ ապրում էին մարդիկ ու չէին դժգոհում, բայց այսօր, իհարկե, երկարատև թշնամանքից հետո հասկանալի է, որ դժվար է կողք-կողքի ապրել։ Ես գյուղացու վիճակի մեջ մտնում եմ, ես էլ չէի ուզի, որ հարևանս ադրբեջանցի լիներ, բայց կարծում եմ, որ ադրբեջանցին էլ չի ուզի գա այդտեղ ապրելու։
Ամեն դեպքում, եթե որևէ փաստաթուղթ է ստորագրվում, ապա այդ փաստաթուղթը, պետք է համապարփակ լինի, ներառի մեր ամբողջ արևելյան սահմանը՝ Տավուշից մինչև Իրանի սահման, ոչ թե միայն Տավուշի հատվածը՝ Խորհրդային քարտեզով, իսկ մնացածը՝ ըստ իրենց ցանկության։
Բայց հարցն այն է՝ ադրբեջանը կվերադարձնի՞ այդ տարածքները, թե՞ ոչ։ Սա արդեն հարց է։ Ադրբեջանական կողմն հայտարարում է, որ այդ տարածքները պահելու է և չի վերադարձնելու։ Սա արդեն այլ խնդիր է, սա նշանակում է, որ պետք է ուժեղ լինել ու պարտադրել Ադրբեջանին իր խոստումը կատարել»,- եզրափակել է Գալչյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից